Рубрика: Uncategorized

ԾԱՌԶԱՐԴԱՐ-ՋԱՏԻԿ

Ծառզարդարը հայոց հնագույն տոներից է՝ գուցե ամենաուրախը, զվարճանքով, կատակներով, ծիսական հարուստ արարողություններով և հավատալիքներով: Ծառզարդարի պատարագին եկեղեցում երգել են կարկաչաներ շրխկացրել, բակերում, այգիներում, անտառում շա՜տ խաղացել են, ճոճքեր են կապել ու ճոճվել, խնոցի են հարել:

Ծես է եղել՝ Ծաղկազարդ, Ծառզարդար կամ Ծառազարդ: Ծառզարդարը կապված է գարնան գալու, բնության վերակենդանանալու հետ: Ծառզարդարի ծառի ճյուղերին պտուղներ են կախել, որը գարնան գալուստի հետ է կապված. «Զի ահա ձմեռն անց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան, ծաղիկք երեւեցան յերկրի մերում…»:

Ծաղկազարդը նաև երիտասարդության տոն է: Աղջիկներն ու տղաները հագնում էին իրենց ամենագեղեցիկ զգեստները, աղջիկները եղունգները հինա էին դնում: Ծաղկազարդի օրերին եկեղեցում օրհնված ծառի ոստերը տուն էին բերում, խնամքով պահում որպես հմայություն։ Այդ ավանդույթը ժողովրդի մոտ պահվել է մինչև մեր օրերը։ Այն մինչև օրս էլ Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Զատիկին (Սուրբ Հարությանը) նախորդող կիրակի օրը: Տոնը խորհրդանշում է Քրիստոսի մուտքը Երուսաղեմ:

Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, որը փակվել էր Մեծ պասին:

Հյաջորդ օրը` ժամերգությունից հետո բաց վարագույրով Սուրբ Պատարագ է մատուցվում:Այդ օրը նաև մանուկօրհնեքի օր է եղել: Չխոսող երեխաներին այդ օրն անպայման եկեղեցի են տարել՝ հավատալով, որ այդ օրը կբացվի նաև երեխայի լեզուն:

Այս տարի Ծառզարդարը ապրիլ 14-ին է: Դրան հաջորդում է Զատիկը:

Շաբաթվա ամեն օրն իր անունն ու խորհուրդն ունի:

Ծառզարդարը ուսումնական նախագիծ՝

Բնագիտական գործունեություն՝

  • Առավոտյան 8:45-9:00 սաների դիմավորում
  • 9:00-9:30 Տոնի բոլոր օրերին բակն են մաքրում, ծառերի տակ փոսեր են փորում, մեծերի հետ ծառերն են էտում, ծաղիկ տնկում, եթե ծառ տնկելը դեռ վաղ է լինում, փոսեր են փորում, նախապատրաստվում են ծառատունկի, դդումների և մյուս սածիլների տեղն են նախապատրաստում:
  • Խոշորացույցով, մանրադիտակով ուսումնասիրում են ծառերի կեղևը, բողղբոջները, համեմատում են, նկարագրում, պատմում են իրենց տեսածի, իմացածի մասին:
  • Բնագիտական հետաքրքիր տեղեկություններ են հավաքում ծառերի, անտառների մասին:
  • Բնագիտական փորձեր են կատարում, նկարագրում են փորձը:
  • Թաղարներ են ստեղծում:
  • Ածիկացան. Զատիկից 20-25 օր առաջ ափսեների կամ սկուտեղների մեջ բամբակ են փռում, լավ թրջում են, վրան ցորեն, գարի, ոսպ կամ այլ հատիկ են ցանում: Բամբակը միշտ թաց պիտի լինի: Մինչև Զատիկ ածիկը ծլում է: Երեխաները հետևում են ածիկի աճին:Ցանում են նաև եփած ցորեն, քարեր: Դիտարկելով համոզվում են, որ եփած ցորենն ու քարերը չեն ծլում: Քննարկում են, թե ինչու դրանք չծլեցին, պատկերացում են կազմում անկենդան և մեռած բնության մասին:
  • Ձվի հետ կապված փորձեր:

Տեխնոլոգիա

  • Շրխկաններ, աղմկող` զնգզնգացող, շրխկացող խաղալիք-գործիքներ են պատրաստում` շշերի, մետաղյա փոքրիկ տարաների մեջ ավազ, կոճակներ, ուլունքներ, քարեր և «աղմկող» այլ մանրուք լցնելով :
  • Նուրի, Ակլատիզ, Ուտիս սատի տիկնիկներ ենք պատրաստում:
  • Ծիսական ծառն ենք զարդարում չրերով, քաղցրավենիքով…:
  • Զատկածառ. Տոնից 15-20 օր առաջ ծառի էտած ճյուղ են բերում խմբասենյակ, զարդարում իրենց նախշած ձվերով, պատրաստած կերպարներով:
  • Ձուդատարկոցի.գնումներից հետո դատարկում ենք ձվերը և գունավոր թելերով զարդարում դատարկված ձվերը. պատասխանատու`ծնող
  • Զատկական օրացույց

Ռադիո Բլբլան

  • Նկարներ, լուսանկարներ, տեղեկություններ, մեկնաբանություններ, ռադիոլուրեր, հարցումներ, ուսումնասիրություններ՝ ինչ գիտեն վերապատրաստվողները Ծաղկազարդի-Զատիկի մասին, նշե՞լ են, ինչպես են նշել:
  • Ռադիո. Զրույցներ Ակլատիզ պապիկի հետ
  • Ռադիո. Զատկական ասիկներ -հանելուկներ

Ծիսական օրեր, ծիսական եռուզեռ

Ծեսին նախորդող կիրակի օրը :Ծնողներից մի քանիսը դաստիարակի և երեխաների հետ կազմակերպում են նախորդ երկու շաբաթվա ընթացքում երեխաների ստեղծած գործերի ցուցահանդեսը, գնում են եկեղեցի` ուռենու ճյուղերն օրհնելու:

Ծառզարդարի և Զատկական կերակուրների բաղադրատոմսեր

  1. Առավոտյան խումբ են բերում ուռենու ճյուղերը, մոմեր, ձվեր, սիսեռ, չամիչ, շաքարի մանրուք, հալվա, փոխինդով պատրաստած հետաքրքիր ուտեստներ:
  2. Խոհանոցում պատրաստում են հատիկը: Լցնում են մեծ թասի մեջ և դնում սեղանին: Սովորաբար 7 տեսակի հատիկ են եփել, որի ուտելը պարտադիր է. դա հաջողության, բերքի, պտղաբերության հատիկ է:
  3. Ծաղկազարդի նախօրեին աղջիկները դաշտ ու անտառ էին գնում կանաչի հավաքելու: Տոնին անպայման պետք է նոր դուրս եկած կանաչեղեն ուտեին:(Բանջարեղենի կրպակից գնումներ անելուց հետո կհամտեսենք)

Ծեսի ասիկներ և ոտանավորներ .Պատրաստում ենք զատկական տաղավար-բեմ

  • Բարի լույսի զանգեր զարկին,

Զնգզնգալեն անուշ-անուշ,

Լույսը բացվեց մեր աշխարհքին:

Ճղճղալեն անուշ-անուշ:

  • Վերցնում են ուռենու ճյուղերն ու միմյանց մեջքին թեթև խփելով` ասում.

Մեջքը տեղը, կամքը տեղը,

Քամու տեղ, սրտի դեղ:

  • Ծաղկազարդը եկե՜լ է:

Եկե~լ է, եկե~լ է:

Նուրի-նուրին եկե՜լ է:

Եկե~լ է, եկե~լ է:

Նուրի-նուրի, ի՞նչ կուզես:

Կթան կովից եղ կուզեմ,

Չալ հավից հավկիթ կուզեմ,

Երկնքից ամպեր կուզեմ,

Ամպերից անձրև կուզեմ:

Որ մեր ուզած տա մեզի,

Անձրև իջնի վեր ձեզի:

  • Հուռին գնաց բանջարի

Բանջար չեղավ, խոտ եղավ,

Խոտի տակին ծիտ եղավ,

Ծլվլալեն դուրս թռավ,

Ծիտը թռավ գերանին,

Կանաչ խոտը բերանին:

  • Զատկեզատի~կ է, նավակատի~կ է, չամչեհատի~կ է:
  • Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:

Մարիամ խաթուն

  • Մարիամ խաթուն, Մարիամ խաթուն,
  • Իջի մեր տուն, իջի մեր տուն,
  • Ես քեզ կտամ նուշի կթուն:
  • — Զատիկ, զատիկ, նավակատիկ, արի նստի մեր տան մոտիկ

Ակլատիզ

  • Տի~զ- տի~զ, Ակլատիզ,
  • Մազդ բիզ-բիզ, Ակլատիզ,
  • Պասը գնաց, Զատիկն եկավ,
  • Այծն էլ խոտը կերել է
  • _Ակլատիզը փետելով
  • Զատիկը շուտ չես բերի:

Ծիսական երգեր և պարեր

Խաղեր

  1. .Բակային – զատկական խաղերի շարք
  2. Աքլորակռի~վ. գոմշակռի~վ:
  3. Քարկտիկ
  4. Ուսումնական նյութ Զատկական ասույթներ, շուտասելուկներ, հանելուկներ
  5. Զատկական ձվախաղեր
  6. Խաղողը հասել ա, հասմսել ա

Զատկական հանելուկներ

Ուլուլիկ, պուլուլիկ,

Մեջը դեղին ուլունք:

Տուն ունեմ, դուռ չունի,

Դուրսն արծաթ, մեջը ոսկի:

Այսօր կլոր մարմար քար,

Վաղը թռչի վեր ու վար:

Զատկեզատի~կ է, նավակատի~կ է, չամչեհատի~կ է:

Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:

Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:

Զատիկն առանց ձվի չի լինի:

Հավը կուտե հատիկ-հատիկ, ծով ձմեռեն կելնի Զատիկ:

Ակլատիզը փետելով զատիկը շուտ չես բերի:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s