Առողջ ապրելակերպ՝ մեծերի և փոքրերի համար

20190416_115139768235570522795024.jpg

                                     Ինչպես վարել առողջ ապրելակերպ

 Առողջ  սնունդ և ֆիզիկական ակտիվություն

Ապրելակերպը  սկսվում է  ճիշտ  սնվելուց: Սնունդն  անհրաժեշտ  է  մարմնի  աճի, զարգացման  և  վերականգնման  համար: Մեծ  նշանակություն  ունի  սննդամթերքի  ճիշտ  ընտրությունը, ընդունման  ձևը  և  սննդակարգի  պահպանումը: Մեզանից  շատերը,

նուինիսկ  գիտենալով  այս կարևոր  դրույթները, չեն  պահպանում  դրանք՝  լուրջ  վնաս  հասցնելով  իրենց  առողջությանը: Լիարժեք  սնունդը   պիտի      պարունակի   բավարար  չափով  սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր, վիտամիններ, հանքաին  աղեր, բջջանյութեր  և հեղուկներ:Դրա համար  օրվա   սննդակարգում  անպայման  պետքե  լինեն  սննդանյութերի  այս  բոլոր  խմբերը  պարունակող  մթորք:                                              Կարևոր  է նաևայն, թե  ինչպես  եք  պահպանում  օրվա  ճիշտ   ռեժիմը: Չափահաս  մարդը  պոտք սնվի  կոտորակային՝ այսինքն  օրը  4անգամ, միշտ  նույն  ժամերին:               Մարմնի   նորմալ  քաշի  պահպանումը  նուինպես  շատ  կարևոր  է  ձեր  առողջության  համար: Մենք  եռանդուն ենք, աշխատունակ,լավ ենք զգում  մեզ, հաճույք  ենք  ստանում  կյանքից, եթե  մեր  մարմնի  քաշը  նորմայի  սահմաններում  է:Այն  կախված  է   ընդունվող  կալորիականության  և  մարդու մարմնի  կողմից  ծախսվող  էներգիայի  հարաբերությունից:Այն  կարող  է  առաջացնել  տարբեր  հիվանդություններ, օրինակ`  ՝սրտանոթային, շաքարախտի, լեղապարկի, մաշկային, նյարդային,ստամոքս- աղիքային  համակարգերի կողմից:  Ուսումնասիրությունները  ցույց  են  տվել, որ ֆիզիկական  ակտիվությունը  զգալիորեն  նվազեցնում  է  խնդիրերի  առաջացնումը:Մարդիք  ավելի  երկար  են  ապրում,քիչ  հիվանդանում: Վարժությունները  լավ են  անրադառնում  սրտի,  թոքերի  և արյունատար  անոդների  աշխատանքի  վրա, ուժեղացնում,  ճկուն  է  դարձնում  ոսկրամկանային  համակարգը:Այս ամենը դեռ վաղ հասակից պետք է հաշվի առնել,քանի որ երեխան նոր է ձևավորվում:Վերոնշյալ կետերը  նպաստում է նաև  աշխատունակության  բարձրացմանը  և լավ   ինքնազգացողությանը: Եթե  մարզումների  ընթացքում  դուք  զգում  եք  ցավեր  սրտի   շրջանում,ուսերում, կամ  ունեք  շնչառական  դժվարություններ, հևոց, գլխապտույտ, անմիջապես  դադարացրեք  մարզումները  և  դիմեք  բժշկի: Հնարավոր  է,  որ  ձեզ  ցուցված  է  միաին  բուժական  մարմնամարզություն: