Իմ մուտքը Մխիթար Սեբաստացի սկսվեց քառօրյա վերապատրաստումից, որը վարեց Անահիտ Հարությունյանը: Շատ հետաքրքիր, ուսուցանող օրեր անցկացրեցի ,որտեղ էլ սովորեցի բլոգավարություն։
05.03.2019թ. սկսեցի աշխատել «Մխրթար Սեբաստացի» կրթահամալիր, Հարավային դպրոց-պարտեզի նախակրթարանում որպես՝ դաստիարակ:
Պարտեզում ամեն ինչ ինձ հոգեհարազատ էր՝ երեխայի ազատությունը, բաց միջավայրը, կազմակերպվող ակտիվ խաղերը, ստեղծագործող փոքրիկները: Սաների հետ իմ աշխատանքը ջերմության, սիրո, վստահության ուժի ներքո եղավ, որն էլ ավելի վստահություն ներշնչեց: Ամեն օր սիրով լեցուն, կարոտով, մտահաղացումներով շտապում էի սաներիս մոտ՝ նախակրթարան: Աշխատելով երեխաների հետ չես կարող բավարարվել իմացած գիտելիքներով: Ամեն օր, ամեն ժամ ինքնակրթմամբ եմ զբաղվում, պրպտում, գտնում նոր նյութեր ու խաղեր: Շատ կարևոր եմ համարում նաև փորձի փոխանակումը: Աշխատանքային միջավայրն այնքան ազատ, պարզ ու անկեղծ է՝ օգնում են ամեն հարձում, միշտ կանգնած են իմ կողքին, որի համար շատ շնորհակալ եմ: Նախակրթարանում աշխատանքի անբաժան մասնիկը դարձավ իմ բլոգը, որը կարող եմ համարել նոր ձեռքբերում: Այնտեղ է զետեղվում իմ աշխատանքն ու փորձը, երեխաների արկածները: Որպես ստեղծագործ մարդ՝ ձգտում եմ, որ իմ սաներն էլ ստեղծագործ մեծանան, լինեն միշտ յուրօրինակ, տարբերվող: Փորձում եմ զարգացնել՝ մտածելու, հորինելու, միմյանց հետ համագործակցելու ունակությունները: Մանկության ամենամեծ ու անբաժանելի մասն են կազմում՝ խաղը, որի ներքո էլ պետք է մեծանա երեխան: Հենց այս նախադրյալների համար էլ սիրում ու համարում եմ իմ՝«Մխիթար Սեբաստացի»կրթահամալիրը: Նախակրթարանում երգում ու մարզվում ենք խաղալով, նկարում ու սովորում ենք խաղալով, խնամում ենք բույսերին, ինքնուրույն խաղի ձևով սպասքադրում ենք կատարում, պատրաստվում ենք քնելուն նույնպես խաղով: Նաև դառնում Ռոդարիական հմուտ խոհարարներ, տեխնոլոգներ: Անհամբեր սաները սպասում են իրենց ծննդյան օրվան, քանի որ մենք ամեն կերպ փորձում ենք ծեսը անմոռանալի և հիշվող դարձնել: Ամեն ծես՝ թե՛ ծննդյան, թե՛, տոնական, թե՛ զատկական, նշում ենք խաղերով, համապատասխան երգերով: Երեխաները հաճախելով պարտեզ՝սովորում են ինքնուրույնություն: Այստեղից է սկսվում նրանց ԵՍ_ը, ինքնավստահությունը՝ ես՛ կարող եմ, ես՛ բացահայտեցի, ինձ մոտ ստացվեց: Նրանք ինքնուրույն խնդիրներ են հաղդահարում: Պարտեզ հաճախող յուրաքանչյուր սան դառնում է՝ պրպտող, ստեղծագործ, ինքնատիպ, հետաքրքրասեր, հնարամիտ, բացահայտող անձ, որը կյանքում կհաղդահարի դժվարություններ և կփնտրի ու կգտնի իրեն:
Երեխայի հետ ցանկացած աշխատանք, նախագիծ էլ ավելի հաջողված է լինում, երբ ներգրավվում են ընտանիքի անդամները: Հասկացա, որ ծնողներն էլ են ոգևորվում:
- Մարզական ընտանիքը
- Իմ թաղարը Իմ ամենասիրելի նախագծերից մեկն է:Շատ եմ սիրում բնությունը,խնամված,մաքուր շրջակայքը :
- Տեխնոլոգիա
- Զատկական օրեր
- Փոքրիկ խոհարարները
- Հարավում փոքրիկների մարզատոն