Հունիս ամիսը սաների համար ամառվա հետաքրքիր ու սպասվածն է: Մեկնարկն տվեցինք՝ ծննդյան ծեսով: Մեր սաները շատ են սիրում երգել,ջրում խաղեր խաղալ: ՈՒնեցանք « Բարև ջուր» նախագիծ: Նաև ներկայացանք «Հակաբացիլ Կոմիտասով »,մեր լողափում պատրաստեցինք կավից հարսանեկան տարոսիկներ, մեր գյուտարարների հետ միասին ստեղծեցինք ինքնաշեն խաղալիք, շտապեցինք լողափ ուրախ դիմավորեցինք առավոտը, մարզվեցինք գործածեցինք խաղալիքը: Սաների սիրելի զբաղմունքներից է նաև այլընտրանքային նկարչությունը, այս անգամ իրականացրեցինք մեր ծովափնյա քարերով: Մշտական բնույթ է դարձել լողափում նախաճաշելը, սաները ախորժակով ու նշեմ՝ հյուրասիրությամբ,հաճույքով են նախաճաշում: Շարունական բնութ է կրում մեզ մոտ նախավարժանքը, առողջ ապրելակերպի գրավականն է,սաները ակտիվ մասնակցում են:
Առավոտյան մասնակցում ենք ընդհանուր պարապունքներին, սաները ոգևորվում են և իրենց մեծ են զգում, բակում խաղացինք ու երգեր երգեցինք:
Խոհանոց-տեխնոլոգիա,միասին, բակում մեր պտղատու ծառերից մրգեր քաղեցինք ու մրգային աղցան պատրաստեցինք:
կատաիեցինք լողափում՝ գունավոր թղթերով և ծովափնյա քարերով,այնուհետև քարերի վրա նստած թղթին փոխանցեցին մտքի եկածը: Վերադարձանք խումբ և պատրաստեցինք հարսանեկան գաթա, մասակցեցինք ծիսակ հարսանիքին, պատրաստեցինք նաև բալի կոմպոտ, և բալի չիր:
Սաների հետ լողափում շուրջպար բռնեցինք « Բուլուլ» պարը պարեցինք, երգեց, կազմակերպեցինք փոքրիկների հետ արտասանության ֆլեշմոբ