Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Բարի երթ նոր ուսումնական տարի: ՈՒսումնական տարին սկսեցինք խինդ ու ծիծաղով երգ ու պարով, որին մասնակից եղան սաների մայրերը: Սեպտեմբերի երկուսն մեզ համար ոչ միայն ուսումնական տարվա մեկնարկ էր, այլ նաև մեր խմբի փոքրիկ, խենթուկ Նորայրի ծնունդն էր: Մենք ունեյինք 2-3 տարեկան ընդունվողներ որոնց համար ստեղծել էինք՝ բարձր տրամադրություն, բարենպաստ միջավայր, լավ ու հեշտ մերվելու, ճիշտ ընկալելու իրենց համար նոր, բայց արդեն հարազատ ընտանիքը:

Դատիարակների սեմինար պարապունքնեը այս շաբաթ եղան առցանց, քանի որ ունեյինք նոր Սեբաստացիներ, դժվար կլիներ դուրս գալ խմբասենյակից: Առցանց քննարկեցինք ամսվա մեր անելիքը, որի ժամանակ քննարկեցինք՝

աշնանային լողափը, սակայն անձրևների ու սեպտեմբերյան այս առաջիկա շաբաթն միքիչ խանգարեց լողավազան մտնելուն, բայց մենք այս բացն կլրացնենք:

img-742a38454f850c54c35fdd2e29675402-v2893906603362241095.jpg

Քննարկեցինք՝ իմ նոր խաղալիքը , Սիլվին առավոտյան, առձակուրդից հետո, որոշել էր նոր խաղալիք բերել պարտեզ ու խաղալ իրենց հետ: Սաներն այսպես են սովորում՝ ունեցածը կիսելու, ընկերանալու ունակությունը, մի փոքր խաղալիքով կարող ես մի ամբողջ հրաշք զգացմունք արդնացնես։ Երեխաները այնքան հետաքրքրված ու հավեսով խաղացին, որ Սիլվիի մայրիկն էլ իրենց հետ միասին խաղաց ու մի պահ գնաց իր մանկության գիրկը:

Աշունն իր հմայքով եկել է ու կանչում է իր գիրկը,, մենք էլ շտապեցինք դիտարկել դեռ նոր-նոր սկսվող տերևների փոփոխությունները թե՛ ինպես՞ է չորանում, գունափոխվում, ընկնում: Շատ հարցեր, պատասխաններ, դիտարկումներ եղան:

Քննարկեցինք՝ Սեբաստացիների մուտքը. Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Հարավային դպրոց-պարտեզ էր եկել՝ Ամերիկայի միացյալ նահանգներից Գոռը, որը մշտական բնակություն է հաստատելու և այլևս չի լքելու իր հայրենիքը, որը գովելի փաստ է: Գոռի համար ամեն բան և նոր էր և հարազատ, շատ շուտ ընտելացավ, սիրեց բոլորին։

70797218_743064509458279_1892162947652780032_n

Եկավ աշունը իր հմայքով, ջերմությամբ, ոգևորեց մեզ իր գույներով:Աշնանային երկրորդ շաբաթն սկսեցինք այլընտրանքային նկարչությամբ, որտեղ օգտագործեցինք միայն աշնանային գույներ:

ՈՒսուցանեցինք նոր երգ, դարձանք բզեզ, մեղու, Արդնացրեցինք մեզ մարմնամարզություն կատարեցինք ու եկանք խմբասենյակ, որոշեցինք խմբասենյակի համար, թաղարների մեջ ցանել ծաղկի սերմեր:

Փոքրիկ Սեբաստացիները իրենց ձեռքերով շատ են սիրում քանդակել, աշխատեցին պլաստիլինով, իրենց պատկերացմամբ գույներ ընտրեցին և ստացան աշնանային մրգեր:

Այս շաբաթ էլ ունեյինք ծննդյան ծես՝ մեր շատ սիրելի Միլանայի ծնունդն էր, սաների հետ միասին Միլանայի օրը տոն դարձրեցինք, երգեցինք, պարեցինք մի լավ ուրախացանք, անմոռանալի դարձրեցինք իր չորս ամյակը, մաղթանքներ հղեցինք, հյուրասիրվեցինք, հոգնեցինք, պարկեցինք քնելու:

Նաև չմոռանանք դաստիարակի օրագրի մասին, որտեղ պատմում եմ իմ համով Էլենիս:

img-6fcaf82794fb896002d85ad5d5bc68a8-v1705394347037705466.jpg

Աշուն է, հիանալի եղանակ, կարճ ամառ, որը կարելի է օգտագործել՝ ծառ տնկելու, սերմ ցանելու, խմբասենյակում փոքրիկ լաբորատոր ջերմոց ունենալու համար: Անցած շաբաթ ցանեցինք ծաղկի սեմեր, այս շաբաթ էլ ստեղծելով ջերմոցային միջավայր ցանեցինք կիվիի սերմեր և կսպասենք արդյունքներն:

Ռոդարիական մարմնամարզություն և խաղ, որի ժամանակ սաները ուրախ մարզվեցին, կոփեցին իրենց մարմինը, խաղի միջոցով զարգացրեցին՝ արագ կողմնորոշվելու, հավասարակշռությունը պահելու ունակությունները նաև խաղը դեր ունեցավ՝ իրենց մարմնի մասերն ճանաչելու համար:

ՈՒնեցանք հերթական սեմինար դասեր ագարակում՝ ձիարշավարանում: Սովորեցինք թե ինչպես պետք է խնամել, կերակրել ձիերին, թամբեցինք ու սանձեցինք, շատ հաճելի է կենդանիներին մոտիկից տեսնել ու խնամել:

Քանի որ, Կոմիտասյան օրերն են մոտենում, մենք էլ պատրաստվում ենք, սովորում երգեր:

Մեր հրաշամանուկ Միլանան որոշել էր շաբաթվա մեր սովորած Աթաբեկ Խնկոյանի՝ «Մոծակի մահը» բանաստեղծությունը արտասանել:

Փոքրիկ Սեբաստացի Արիանան իր պարտեզի սաների համար նոր խաղալիք էր բերել, սիրով կիսեց իր ընկերների հետ և միասին խաղացին:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s