Սեբաստացու օրերին ընդառաջ

Ես Անի Սարգսյանն եմ:Դպրոցական տարիներին ինձ հաճախ ասում էին,որ մեր դպրոցը համարվում է Երևանի՝ ժամանակի լավագույն միջնակարգ դպրոցներից մեկը:Դե լավագույնը,որովհետև այդ նույն ժամանակների չափանիշներով՝ հենց այդպես պիտի լիներ լավագույն դպրոցում ՝ խստագույն հայացքով,կոպիտ և հնարավորինս ահաբեկող բառապաշարով տնօրեն,որին տեսնելիս ժպիտով բարևելը կնշանակեր անհարգալից վերաբերմունք քեզնից հիսուն տարով մեծ մարդու նկատմամբ,ուսուցիչներ՝ անվերապահորեն հետևող դաստիարակչական նման մեթոդին (ի դեպ,որքան հայտնի լիներ ուսուցիրչը իր քարացնող հայացքով,այնքան բարձր վարկանիշ էր ապահովում.շատ ծնողներ ձգտում էին,որ իրենց երեխաներին հենց նման ուսուցիչ դասավանդի՝ դե դասի ժամին քարացած կնստեին ու ավելի լավ կսովորեին), և աշխատակիցներ,ովքեր ջանք ու եռանդ չէին խնայում հատակի հայելային մաքրությունն ապահովելու համար և պատրաստ էին առաջին դասարանի մոլորված,քնաթաթախ աշակերտին,որ պատահմամբ կարկանդակից գետնին ընկած փշուրը տրորել էր,ամեն գնով պատժել,միայն թե հատակի փայլը չխամրի: Տարօրինակ էր այս ամենը,բայց ասում էին՝ գովելի է:Որոշել էի,որ իմ ապագա երեխաները ոչ մի դեպքում չեն անցնի այս ամենի միջով:
Անցան տարիներ…
Հիմա ունեմ երկու զավակ,երկուսն էլ նվիրյալ սեբաստացի:Ինչո՞ւ նվիրյալ:Եթե միայն տեսնեք՝ ինչ հրճվանքով ու պատրաստակամությամբ են գալիս առավոտյան կրթահամալիր…Իսկ թե ինչու հենց Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը դարձավ մեր լավագույն ընտրությունը… Այստեղ՝

Համատեղ ուժերով միշտ հասնում ենք ցանկալի արդյունքի
Երկու երեխաներս էլ ունեին տարիքին բնորոշ կամակորություններ,և եթե մի երեխա մանկապարտեզ հաճախելու առաջին իսկ օրից հարմարվել է,մեզ մոտ դա մի ամբողջ արարողակարգ էր,որը տևեց ամիսներ:Դաստիարակ-երեխա-ծնող մտերմությունը, համբերատարությունը,հանդուրժողականությունը,փոխադարձ հարգանքը բերեց նրան,որ փոքր քայլերով առաջ գնալով,այսօր արդեն մարաթոնյան վազքով աղջիկս գնում է պարտեզ,տղաս՝ արդեն երրորդ դասարան:Երբ տեսնեւմ եմ,թե փոքրիկս ինչ ջերմությամբ է ամեն առավոտ գրկախառնվում իր դաստիարակների հետ,սիրտս հանգիստ է,գիտեմ,որ ապահով ու սիրող ձեռքերում է:

Ընկերությունը տարիք չի ճանաչում
Իսկ ո՞վ ասաց,որ ընկերներ լինում են միայն իրար տարիքով մոտ մարդիկ:Իսկ դուք երբևէ տեսե՞լ եք սեբաստացի սանին և նրա ուսուցչին կողք կողքի նստած՝ զրուցելիս:Այ, որ տեսնեք,կհասկանաք,որ ուսուցիչը նախևառաջ ամենաիսկական ընկեր պիտի լինի է իր աշակերտի համար,որովհետև Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրը հենց ընկերության ու փոխադարձ հարգանքի գաղափարի ամուր հիմքի վրա է կառուցված:Եվ այդ ամենի արդյունքը լինում է հաճույքով դասին ներկայանալը,պարտադրված դասապատրաստում անելը ոչ թե ուսուցչի հանդեպ վախից,այլ նրա հանդեպ տածած հարգանքից: Ի դեպ,ընկերությունը ոչ միայն ուսուցիչ- աշակերտ,նաև ուսուցիչ-ծնող: Օրինակ,երբ տղայիդ ուսուցիչը գնում է ֆիզարձակուրդ,և դու նրան շա՜տ կարոտում ես,մշտապես նամակագրության մեջ ես լինում,տեսնելիս էլ պինդ գրկախառնվում ես և հուզվում:Իսկ նոր դասղեկը նույն ջերմությամբ և սիրով շարունակում է կրթել իր կրտսեր ընկերներին:

Բոլորը հավասար են
Այստեղ չես լսի <Քեզ մոտ չի ստացվի>,<Ես եմ գլխավորը>,<Դու չես կարող, որովհետև նա ավելի խելացի է >:Իսկ դուք տեսե՞լ եք,թե ինչպես է Հարավային դպրոցի տնօրենը, բնության գրկում, կրթահամալիրի սաներին պատմում <Արա գեղեցիկ և Շամիրամ> առասպելի մասին,կամ ՝ ինչպես է <Մխիթար Սեբաստտացի > կրթահամալիրի տնօրենը անկաշկանդ, ձեռքով բարևելով անցնում յուրաքանչյուր սանի կողքով:Այս ամենի արդյունքում է,որ աշակերտը,երբ տեսնում է տնօրենին,ոչ թե վախից քարանում է,այլ ձգտում առաջինը մոտ վազել և ողջունել:Այստեղից է երեխայի մոտ ծնվում սերը,ինքնավստահությունը դեպի սեփական անձը,գիտակցումը,որ քեզ վերաբերվում են որպես անհատի ՝ անկախ տարիքիցդ:
Ես երջանիկ սեբաստացու երջանիկ ծնող եմ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s