Գրում է Սեբաստացի երեք երեխաների մայրիկ Սառա Խոջոյանը
Ես տղայիս` հարավային դպրոցի 4րդ դասարանի աշակերտ Ավետ Մանվելյանի համար դպրոց ընտրելիս եմ գտել Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը ու արդեն մյուս բալիկներս` 3րդ դասարանի աշակերտուհի Շուշան Մանվելյանն ու նախակրթարանի սան Աննա Մանվելյանը եւս դարձան դպրոցի մասնիկ։ Եվ երեխաների նկատմամբ վերաբերմունքի, եւ երեխաներին գիտելիքը փոխանցելու, եւ երեխայի անհատականության զարգացման ու չխաթարման առումով ես Սեբաստացին լավագույն ընտրությունն եմ համարում։
Անմիջական գործի միջոցով սովորելու, բնության հետ շփվելու միջոցով իրողությունները ճանաչելու դասապրոցեսը շատ արդյունավետ եմ համարում, իսկ երեխաներին դա շատ հետաքրքիր է, նրանք ոգեւորվեւմ են, ու իրենցից անկախ սիրով են անցնում դասապրոցեսը։
Ես ու ամուսինս, մեր տատիկ-պապիկները ու իմ երեք երեխաները շատ ենք սիրում մեր դպրոցը։
Մենք սեբաստացի ենք։