- 8:45-9:30 —Առավոտյան ծես. Ընդունելություն.
Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին: - 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղ բաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…: - 10:00-10:30—Նախաճաշ
- 11:00-12:00— Աշնանային պարտեզ
- 12:30-13:00—Ճաշ
- 15:30-16:00- Հետճաշիկ:
- Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
- 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
- 15:00-16:00— Ազատ գործունեություն, զրույց, տուն ճանապարհել:
Խաղերգեր՝
- Գովեմ, գովեմ, ում գովեմ, «Թռնոցի»․ «Կոտ ու կես»,«Հոպ թռի»,Սար սար, Խնոցի
Ասիկներ,խաղ-թռնոցի՝
- Ծափիկ-ծափիկ, ծափ նաներով,
Փլավ կեփենք պուտուկներով,
Գդալ չկա, շերեփ չկա,
Մենք էլ կուտենք մատիկներով:
- Ծափիկ, ծափիկ, ծափլատիկ,
Չալ խնձորիկ, փշատիկ,
Ծալիկ, մալիկ, ծուռ աքլորիկ,
Ծկլակտուց, ծկլամերիկ,
Կուտ ուտի, կուտման ուտի,
Ծակ շերեփով ծիկրակ անի:
- Ծիլ, ծիլ, ծիլծիլա,
Ելեք, տեսեք` ո՞վ կուգա,
Պստի պապը տուն կուգա,Չամիչ ուտելեն կուգա,
Ճանճը տզզալեն կուգա,
Ճնճուղը թը՜ռնելեն կուգա:
- Թռի, թռի, թիթեռնիկ,
Եկեղեցու ծիծեռնիկ,
Խաչ պատուհան կուտ քաղե,
Ավազանի ջուր խմե:
Վարդի դաստա խորոտիկ,
Ռեհանի փունջ մորոտիկ,
Քեզմեն առնեմ հոտհոտիկ,
Իմ սիրունիկ աղունիկ: - Ճիվու, ճիվու, ճնճղիկ,
Թռավ, գնաց առվի եզրիկ,
Կերավ կուտիկ,
Խմեց ջրիկ,
Թռավ մտավ Աստղիկի ծոցիկ:
- Կլորիկ ու թմբլիկ եմ,
Պստլիկ ու ճստլիկ եմ,
Քիթս պուճուր–պուճուրիկ
Աչուկներս սևուլիկ են,
Կա՞ ինձ նման սիրունիկը:
Չկա, չկա, չկա: - Հա թռի, թռի, թռցնեմ,
Չիր ու չամիչ կերցնեմ,
ՔքքքքՄեղր ու կարագ կերցնեմ,
Աղբյուրի ջուր խմցնեմ,
Հա թռի, թռի, չուր ի լուս,
Պապեն գիկա կենա դուս:
Հեքիաթներ, բլբլոցներ
- Երեխաների հեքիաթ֊զրույցը՝ ի՞նչ նվեր են ուզում, ու՞մ՝ ի՞նչ կնվիրեն, քանի՞ ծնունդ կուզենան ունենալ, ո՞րն է ամենալավ նվերը։
-
- Միասնական խաղ-թռնոցիներ.
Թռի, թռի, թիթեռնիկ,
Եկեղեցու ծիծեռնիկ,
Խաչ պատուհան կուտ քաղե,
Ավազանի ջուր խմե:
Վարդի դաստա խորոտիկ,
Ռեհանի փունջ մորոտիկ,
Քեզմեն առնեմ հոտհոտիկ,
Իմ սիրունիկ աղունիկ: - Միասնական խաղ-թռնոցի.
Ճիվու, ճիվու, ճնճղիկ,
Թռավ, գնաց առվի եզրիկ,
Կերավ կուտիկ,
Խմեց ջրիկ,
Թռավ մտավ Աստղիկի ծոցիկ: - Միասնական խաղ-թռնոցի
Տո՜տ, տո՜տ, տո՜տ արա,
Տոտիկներդ փոխ արա,
Կանաչ խոտիկ փոխ արա: - Միասնական խաղ-թռնոցի
Կլորիկ ու թմբլիկ եմ,
Պստլիկ ու ճստլիկ եմ,
Քիթս պուճուր–պուճուրիկ է,
Աչուկներս սևուլիկ են,
Կա՞ ինձ նման սիրունիկը:
Չկա, չկա, չկա: - Միասնական խաղ-թռնոցի
Հա թռի, թռի, թռցնեմ,
Չիր ու չամիչ կերցնեմ,
Մեղր ու կարագ կերցնեմ,
Աղբյուրի ջուր խմցնեմ,
Հա թռի, թռի, չուր ի լուս,
Պապեն գիկա կենա դուս: - Միասնական խաղ-թռնոցի
Ծիլ, ծիլ, ծիլծիլա,
Ելեք, տեսեք` ո՞վ կուգա,
Պստի պապը տուն կուգա,
Չամիչ ուտելեն կուգա,Ճանճը տզզալեն կուգա,
Ճնճուղը թը՜ռնելեն կուգա: - Միասնական խաղ-թռնոցի
Ծափիկ-ծափիկ, ծափ նաներով,
Փլավ կեփենք պուտուկներով,
Գդալ չկա, շերեփ չկա,
Մենք էլ կուտենք մատիկներով:
Ծափիկ, ծափիկ, ծափլատիկ,
Չալ խնձորիկ, փշատիկ,
Ծալիկ, մալիկ, ծուռ աքլորիկ,
Ծկլակտուց, ծկլամերիկ,
Կուտ ուտի, կուտման ուտի,
Ծակ շերեփով ծիկրակ անի:
- Խնոցի- ասերգ
-Խնոցի,
-Հարոցի.
Թանը հանի` քամեցի,
Սրսուռ չորթան շինեցի,
Եղով ապուր եփեցի,
Պետոն ուզեց` տփեցի:
Երգ․
Հարի, հարի, խնոցի,
Մեջդ բարի, խնոցի,
Ունկդ բարակ, խնոցի,
Մեջդ կարագ, խնոցի:
Փլավ կեփեմ՝ եղ չըկա,Փեսեն էկավ՝ տեղ չկա,
Հարի, հարի, խնոցի,
Մեջդ բարի, խնոցի:-Խնոցի, հարոցի, թանը` քեզ, կարագը` մեզ: - Միասնական պարեր՝« Բուլուլ», «Յալլի», «Թաշկինակներով պար»
- Միասնական խաղ-թռնոցիներ.
- Տեխնոլոգիական աշխատանք
պատրաստում ենք՝
- Ծննդյան տարոսիկներ
Մեզ պետք է՝ ծննդյան ափսե, գունավոր թուղթ
- Ծննդյան բացիկ, ստնալու ենք գունավոր թուղթից։
- Այլընտրանքային նկարչություն
Մեզ անհրաժ է՝ ջրաներկ և ապակի
- Ծննդյան խոհանոց
Տարբեր քաղցրաբլիթներով և գունավոր Կոնֆետներով պատրաստելու ենք՝ իսկական, համեղ, հեքիաթային ծննդյան տորթ
- Խաղարան
Մասնակիցներ`2֊4 տարեկանների խմբեր
Նպատակը և խնդիրները՝
- Սովորել, տարածել ազգային ասիկները, ճվիկները, թռնոցիները
- Հնից ստեղծել նոր, հետաքրքիր ծննդյան ծեսի այլընտրանք
Մեդիագործիքներ՝
- հեռախոս, պլանշետ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ:
Ակնկալվող արդյունքներ՝
- Ծննդյան ծեսի իրականացում 2-4 տարեկանների և ծնողներիհետ: Զգացողություններ, պատում-տպավորություններ սաների, դաստիարակների կողմից։ Հավաքած տեղեկությունները թվայնացնում ենք, ստեղծում ենք ծննդյան ծեսի փաթեթը, տեղադրում բլոգում, ենթակայքում, լուսաբանում-տարածում սոցցանցերում: