Ասիկներ,խաղ-թռնոցի՝
- Ծափիկ-ծափիկ, ծափ նաներով,
Փլավ կեփենք պուտուկներով,
Գդալ չկա, շերեփ չկա,
Մենք էլ կուտենք մատիկներով:
- Ծափիկ, ծափիկ, ծափլատիկ,
Չալ խնձորիկ, փշատիկ,
Ծալիկ, մալիկ, ծուռ աքլորիկ,
Ծկլակտուց, ծկլամերիկ,
Կուտ ուտի, կուտման ուտի,
Ծակ շերեփով ծիկրակ անի:
- Ծիլ, ծիլ, ծիլծիլա,
Ելեք, տեսեք` ո՞վ կուգա,
Պստի պապը տուն կուգա,Չամիչ ուտելեն կուգա,
Ճանճը տզզալեն կուգա,
Ճնճուղը թը՜ռնելեն կուգա:
- Թռի, թռի, թիթեռնիկ,
Եկեղեցու ծիծեռնիկ,
Խաչ պատուհան կուտ քաղե,
Ավազանի ջուր խմե:
Վարդի դաստա խորոտիկ,
Ռեհանի փունջ մորոտիկ,
Քեզմեն առնեմ հոտհոտիկ,
Իմ սիրունիկ աղունիկ: - Ճիվու, ճիվու, ճնճղիկ,
Թռավ, գնաց առվի եզրիկ,
Կերավ կուտիկ,
Խմեց ջրիկ,
Թռավ մտավ Աստղիկի ծոցիկ:
- Կլորիկ ու թմբլիկ եմ,
Պստլիկ ու ճստլիկ եմ,
Քիթս պուճուր–պուճուրիկ
Աչուկներս սևուլիկ են,
Կա՞ ինձ նման սիրունիկը:
Չկա, չկա, չկա: - Հա թռի, թռի, թռցնեմ,
Չիր ու չամիչ կերցնեմ,
ՔքքքքՄեղր ու կարագ կերցնեմ,
Աղբյուրի ջուր խմցնեմ,
Հա թռի, թռի, չուր ի լուս,
Պապեն գիկա կենա դուս: