Չի՛ կարող լինել ամեն բան հարթ, խաղաղ ու ներդաշնակ, երբ շուրջդ կան ցանկապատեր՝ արգելքներ, դեպի տուն, դեպի դպրոց, դեպի նոր ապագա տանող ճանապարհներին։
Ես, որպես քաղաքացի, որպես բնակիչ, որպես սովորող ու սովորեցնող, դեմ եմ ամեն տեսակ փակուղուն, ցանկապատին։
Եկեք ապրենք հանգիստ ու ջերմ, լուսավոր պայմաններում, եկեք խաղաղվենք, նայենք մեկս մյուսի աչքերին առանց ցանկապատի, առանց պատնեշի, ապրենք հաշտ ու համերաշխ, ինչպես ապրում ենք մենք՝ սեբաստացիներս։