Դպրոցը ատամհատիկի բաց արվեստանոց» նախագիծ
Դեկտեմբերի 10
Անցկացման վայրը՝
- Սուրբ Երրորդություն եկեղեցի
- Քոլեջ
Սկիզբը`17:00
- 17:00-17:15. Մանուկների օրհնություն Սուրբ Երրորդություն եկեղեցում
- 17:15-17:30. Քայլք դեպի Քոլեջ
- 15:30. Քոլեջ`«Ատամհատիկ» տոնախմբություն
Մասնակիցներ`
2018-2019 թթ. ֆիզարձակուրդում գտնվող դասավանդող մայրիկներ, ծնողներ, դասավանդողներ, վերապատրաստվողներ, հյուրեր:
Մուտքը`
- Երաժշտության հնչյունների ներքո ատամհատիկի մասնակիցները`Սեբաստացիկները, ծնողների հետ ցուցահարթակ (պոդիում) են բարձրանում:
- Էկրանին օրվա 2019թ. ծնվածների մասին պատմող ֆիլմն է:
«Ատամհատիկ» տոնախմբության ծրագիր
- Ժամը` 18:00 հավաքվում ենք տոնական սրահում:
- Կանգնում ենք երկու շրջանով` մեծ և փոքր, իրար մեջ:
- Միասնական երգ`« Ավետիս » :
Ձեր սընդուկներ լեցվին հացով, ավետիս,
Ձեր ոչխարներ գային ջոկով, ավետիս,
Ձեր կարասնին լեցվին գինով, ավետիս,
Ձեր քոցոնին գային ջոկով, ավետիս,
Ձեր խորոզնին կանչեն ձենով, ավետիս,
Ձեր ճուկն ու թաս երթան ու գան, ավետիս,
Ծառ խընկենի, արմավենի, ավետիս,
Ձեր մանչերուն Աստված օրհնե, ավետիս:
- Միասնական պար`«Թաշկինակներով պար»
- Միասնական պար՝« Շամ քելեցե»
- Միասնական երգ`«Տիտոխիկ»(ծափերով և դոփերով):
Տիտոխիկ, տիտմարոխիկ,
Զուռնափչիկ, Թուխմանուկիկ,
Եփե գաթա ու կուլուճա,
Եղը վըրեն կըպըճպըճա,
Ուտա իդա, խըմա իդա,
Էլնա, ինա:
-Վի՞ր տուն իջնա:
Նուբարի տու՜ն:
Էս՝ Նուբար,
Էս՝ կատուն,
Էս՝ մուկիկ,
Էս՝ լորիկ,
Թըռավ, գնաց,
Թը՜ռ, թը՜ռ, թը՜՜՜ռռռռ…
- Միասնական ընթերցանություն`Ղ. Աղայան«Ատամ» (ծափերով և դոփերով):
Ատամ, ատամ,
Իմ կաթնատամ,
Դու շուտ արի՛,
Գալըդ բարի՜,
Իմ լավ ատամ.
Ես քեզ կըտամ
Չամչով փլա՜վ,
Հնդու խուրմա,
Տանձ ու խնձոր
Մի՜շտ, ամեն օ՜ր
Փըստա՜, բադա՜մ,
Էլ ո՜ր մեկի
Անունը տամ,
Իմ լավ ատամ:
- Միասնական խաղ ատամհատիկ
Ատամհատիկ,
Սիրուն թաթիկ,
Ուտենք հատիկ,
Որ հեշտ դուրս գա
Քո ատամիկ:
Հատիկ, հատիկ, ատամհատիկ,
Չալ խնձորիկ, փշատիկ,
Կուտ ուտեմ, կոտրեմ ուտեմ,
Պապոնց դռան տռճկեմ:
Ճեփ — ճերմակ եմ, սուրուլիկ եմ,
Քարից ամուր, սիրունիկ եմ,
Կոտրեմ պնդուկ, ուտեմ բադամ,
Թռնեմ, էրթամ մամիկի մառան:
- Միասնական երգ՝«Գովենք-գովենք»
— Գովենք, գովենք, ու՞մ ատամ գովենք:
— ……-ի ատամ գովենք:
— Գովենք, գովենք, ում գովենք,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
…-ի ատամ գովենք,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն:
1. ….-ը կերավ գազարը,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
…-ին հասավ կաղամբը,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն:
2. ….-ը կերավ խնձորը,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
…-ին հասավ սալորը,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն:
3. …ի ատամ դուս ելավ,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
…-ի գաթան կերավ,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն:
4. …-ի ատամ դուս ելավ,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
…-ի սալոր կերավ,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն:
- Միասնական երգ՝«Ատամ, ատամ, դուս արի»
Ատամ, ատամ, դուս արի,
Տես, քե ինչեր ենք բերե,
Չիր ու չամիչ ենք բերե,
Յուղ ու մեղր ենք բերե:
- Միասնական խաղ՝ «Մամի, մամի»
- Կենտրոնում հղիներն են. շուրջպար՝ կրթահամալիրի աշխատողներով`«Բուլուլ»
«Ատամհատիկ» տոնախմբության մարզական ստուգատես
- Էկրանին պտտվում են ատամհատիկի լուսանկարները:
- Տոնական սրահից գնացքը ուղևորվում է մարմնամարզական սրահ:«Արև, արև, դուրս արի»
երգի ուղեկցությամբ սեբաստացի մայրիկները և նրանց բալիկ-ատամհատիկները դառնում են գնացք, դասավանդողները և մյուս մասնակիցները` կամրջակներ: Սեբաստացի ատամհատիկներն անցնում են կամրջակի տակով, որից հետո բաժանվում ենք խմբերի: - Գլուխկոնխիների շքերթ
- 1-ին խումբ`ռոդարիական- խաղ`«Չոչ անող սեբաստացիները»: Ատամհատիկներն իրենց մայրիկների հետ սկսում են չոչ անել մարզական գորգին:
- 2_խումբ`«Դպրոցը բաց արվեստանոց». միասնական տեխնոլոգիական պլեներ` նվեր մեր ձեռքերով:
Մարզագույք` մարզական գորգ, օղակներ
Հյուրասիրություն՝
- Փոխինդ, հալվա, գաթաներ, աղանձ, որոնք հետաքրքիր ձևավորված են.
- Ընկույզներից վզնոցներ՝ յուրաքանչյուրից կախված բառ-մաղթանք, բարեմաղթանք, շնորհավորանք, օրհնանք:
- Տարոսիկների հանձնում:
Տոնախմբության պատասխանատուներ՝
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր | |||
2019թ. ծնունդներ | |||
N | Մայրը | Երեխան | Ծնված |
1 | Արաքս Հովհաննիսյան | ||
2 | Բուրաստան Օսիպովա | ||
3 | Արաքս Աբգարյան | ||
4 | Սաթենիկ Քարաջյան | ||
5 | Սեդա Խաչատրյան | ||
6 | Շամիրամ Պողոսյան | ||
7 | Արփինե Կիրակոսյան | ||
8 | Սյուզի Հակոբյանին | ||
9 | Ինգա Անտոնյան | ||
10 | Տաթև Սահակյան | ||
11 | Անուշ Աթայան | ||
12 | Արմինե Մնացականյան | ||
13 | Տաթև Համբարյան | ||
14 | Մարինե Բարսեղյան | ||
15 | Անահիտ Ամիրխանյան | ||
16 | Սոնա Քեհեյան | ||
17 | Անուշ Ղազարյան | ||
18 | Գայանե Թորոսյան |
19.Շուշան Միկոյան