Անցանկապատ կրթություն

Ողջույն, ես Սոնա Նակաշյանն եմ՝ հարավային դպրոց- պարտեզի դատիարակչուհի:

Այսօր կզրուցենք «անցանկապատ կրթության» մասին մեր սան Արփիի մայր Արմինե Եղյանի հետ:

-Բարև ձեզ, Արմինե ջան, ի՞նչ է անցանկապատ կրթությունը:

— Ես Արմինե Եղյանն եմ՝ Էվոյան Արփիի մայրը, նա հաճախում է՝ Հարավային դպրոց-պարտեզի նախակրթարան: «Անցանկապատ կրթությունը», ըստ իս, սովորողներին տալիս է՝ ազատության և շփվելու հնարավորություն ոչ միայն դպրոցի ներսում, այլ նաև դպրոցից դուրս: Եվ ինձ թվում է եկել է ժամանակը, որպեսզի մենք հրաժարվենք տասնամյակներ շարունակ մեզ մատուցված այն կարծրատիպից, որ դպրոցը պետք է լինի մեկուսացված, դպրոցը պետք լինի ցանկապատի մեջ, որովհետև պաշտպանվում է հասարակությունից, շրջակա միջավայրից: Ես գտնում եմ, որ եթե անվտանգություն ապահովվի, ապա պետք է դպրոցները, պարտեզները բաց լինեն և ինձ թվում է դա ավելի դրական արդյունք կտա, քան լինել մեկուսացված վիճակում:

-Ի՞նչ կարծիք ունեք անցանկապատ դպրոցի մասին: Ի՞նչ է տալիս դա սովորողին:

-Տալիս է ազատ շփվելու, հաբերություններ հաստատելու և ինչու չէ՝ չվախենալ, այսպես, թե այնպես, երեխան պետք է գիտակցի սահմանը, որը պետք է անցնի և որը վտանգավոր է, որը վտանգավոր չէ: Եվ եթե փոքրուց դա տեսնում և հասկանում է, արդեն հետագայում նույնպես նրան հնարավորություն կտա տարբերելու շատ լուրջ խնդիրներ:

-Իսկ ի՞նչ եք կարծում, կրթահամալիրում, ազատ միջավայրում իրենց ինչպե՞ս են զգում մեր սաները, սովորողները:

-Այստեղ զգացվում է, որ երեխաները ունեն այդ ազատության հնարավորությունը, տարածքի տարածության մեջ կողմնորոշվելու և բավականին դրական արդյունք է տալիս, ինձ թվում է, որ երեխան հենց պարտեզ հասակից պետք է կարողանա տարբերի՝ վտանգի և ոչ վտանգի կարևորությունը:

— Բնակավայր, կրթություն առանց ճաղերի՞, թե՞ ճաղերով եք պատկերացնում, ինչպիս՞ին է ձեր մոտեցումը այս հարցի շուրջ:

— Չէ, բնականաբար ես դեմ եմ ճաղերին, կողմ եմ առանց ճաղերի հասկացողությանը, եթե իհարկե անվտանգության պահը ապահովում է:

-Արփին հաճախում է Հարավային դպրոց-պարտեզ և դուք տեսնում եք՝ ինչքան բաց միջավայրում է, թափանցիկ, դրան ինչպե՞ս եք վերաբերվում:

-Շատ դրական, նաև այստեղ շատ կարևոր հանգամանք կա, որ ամբողջ պարտեզը շրջապատված է ծառերով, երեխաները օգտվում են բնությունից և ճաղերի փոխարեն ինձ թվում է ցանկալի կլինի շատ ծառեր տնկել, որը որ կատարվում է՝ մեր և մեր երեխաների համար:

-Շնորհակալ եմ, Արմինե ջան, այս մի քանի րոպեն տրամադրելու, կարծիքը ասելու համար:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s