Ղափամայի ծես. Ընտանեկան նախագիծ

Ես Սոնա Նակաշյանն եմ, այսօր հարցազրույց կվերցնեմ մեր սան, Արիանայի մայր՝ Անի Մնացականյանից:

-Բարև Ձեզ, Անի ջան, ի՞նչ գիտեք ղափամայի մասին և որտեղի՞ց:

-Ղափաման հին հայկական, ավանդական կերակուր է, որը մեզ փոխանցվել է սերնդեսերունդ:

-Անի ջան, ինչպե՞ս է պատրաստվում ղափաման, կա՞ արդյոք պատրաստման հետ կապված արարողություն կամ ծես ձեր գյուղում, ովքե՞ր են պատրաստում ղափամա և ի՞նչ առիթով:

Ղափաման բարդ և բավականին ժամանակատար կերակրատեսակ է: Ցավոք սրտի, ես երբեք ներկա չեմ եղել ղափամայի պատրաստման արարողությանը, սակայն գիտեմ, որ հնում հայերը լեգենդներ են հյուսել ղափամայի շուրջ և որոնցից մեկի համաձայն դդումը՝ երկրագունդն է, բրինձը՝ համայն մարդկություը իսկ չրերն ու ընկուզեղենը տարբեր հավատքներն ու ազգությունները, ղափամայի պատրաստման այդ արարողությունը իրականացվել է ցանկությամբ առ այն, որ ամբողջ աշխարհում խաղաղություն տիրի:

Ղափամայի մասին նաև շատ հայտնի երգ կա մինչ օրս: Ժամանակակից տեխնիկայի աշխարհում, բավական է ձեռքի տակ ունենալ անհրաժեշտ բաղադրիչներ և թոնիր կամ վառարան, իսկ հնում այն պատրաստել են ողջ ընտանիքով, ինչպես մեր շատ ու շատ կերակրատեսակներ օրինակ՝ փախլավան: Ղափաման ընդունված է պատրաստել՝ Ամանորին և Սուրբ Զատիկին, սակայն անցյալում ղափամա պատրաստել են նաև հարսանիքներին և ծննդյան տոնակատարություններին, որովհետև այն շատ հարգի ուտեստ է եղել: Ցավոք սրտի ինքս երբեք ղափամա չեմ պատրաստել՝ պայմանավորված սեփական հակակրանքով տվյալ ճաշատեսակի հանդեպ, սակայն ինքնին գործնթացը բավականին հետաքրքիր է և գունագեղ:

Անի ջան, իսկ փոխանցվո՞ւմ են արդյոք բաղադրատոմսն ու պատրաստման եղանակը սերնդեսերունդ: Կա՞ն արդյոք փոփոխություններ բաղադրատոմսում և պատրաստման եղանակում: ԵՎ դդմից պատրաստվող ի՞նչ բաղադրատոմսեր գիտեք:

Իհարկե փոխանցվում են, մենք ունենք հսկա ժառանգություն հայկական խոհարարական ավանդույթների և շարունակելու ենք այն փոխանցել նաև մեր սերունդներին: Ավելի վաղ ժամանակներում ղափաման պատրաստել են նաև՝ մսով, ձավարեղենով ու թարմ մրգերով, սակայն բաղադրատոմսեր կան, համաձայն որի, ղափամա եփել են նաև գառան կամ ուլի փորի մեջ, սոխով և ռեհանով համեմված մսով:

Մեր նախնիները պատրաստել են այն կճուճի մեջ, թոնրում՝ կրակով տաքացրած: Այժմ առավել հաճախ պատրաստում են գազից կամ էլեկտրական վառարաններում: Դդմից պատրաստվող մեկ այլ ոչ պակաս հայտնի կերակրատեսակ է դդմապուրը, որը կարծեմ պատկանւմ է Ֆրանսիական խոհանոցին: Այն պատրաստվում է դդումով, կաթով, կարագով և սխտորով բոված չորահացով: