Աշխատանքային նախագիծ. 29.01֊01.02

  • 8:45-9:30 —Առավոտյան ծես.Ընդունելություն
  • Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:
  • 9:30-10:00Ռոդարիական ուրախմարմնամարզությանը միանում ենկոմիտասյան երգն ու պարը:Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
  • Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք«լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Աշնանային պարտեզ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00-Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):

15:00-16:00— Ազատ գործունեություն, զրույց, տուն ճանապարհել

Կերակրացանկ

Չորեքշաբթի 29.01

Նշելու ենք Սիլվիի ծննդյան ծեսը

Դդմի հետազոտում, համտես

Հինգշաբթի 30.01

Դդմի սերմնացան, հետևելու ենք նրանց աճին։

Ստանալու ենք դդմից հյութ

Ուրբաթ 31.01

Խաղալու ենք դդումով, գովերքելու ենք, ճվիկներ, ասիկներ, երգ պար։

Շաբաթ 01.02

Եփելու ենք անուշաբույր Ղափամա

Շաբաթվա երգեր՝

《Այլի հո》,արևների շարք, 《ղափամա》, փայտե ձիուկ,《 կոտուկես》

Շաբաթվա բանաստողծություններ՝
Սագ
Սագիկ-սագին, իմ սիրունիկ,
Ես քեզ կտամ քաղցր կուտիկ,
Որ դու ուտես , շուտ մեծանաս,
ՈՒրախ ապրես, զվարճանաս:
Երբ մեծանաս, մեծ սագ դառնաս,
Ես կխնդրեմ իմ մայրիկին,
Որ նա ժողվե քո փետուրներ
Եվ ինձ համար շինե բարձեր:
Կատու
Կատուն եկավ,
Փիսի՜կ, փիսի՜կ,
Հազար նազով,
Ինչպես հարսիկ,
Դունչը սրբեց
Թաթիկներով,
Մազը սանդրեց
Չանչիկներով.
— Կատու, կատու,
Ե՞ր ես տրտում.
Թե՞ մկներն են
Հիմա արթուն:
Կատուն ասեց.
_ Միաո՜, միաո՜.
Այսինքն թե՝
_ Այո՛, այո՛:

Շաբաթվա երգեր, ասիկներ, ճվիկներ

Գովք

— Գովենք, գովենք, ու՞մ գովենք:
— Դդումին գովենք:

Գովենք, գովենք, ում գովենք,
Ջան, դդում, ջան, ջան,
Դդումի համը գովենք,
Ջան, դդում, ջան, ջան:

Դդում նստե ծառի տակ,
Ջա՜ն, դդում, ջա՜ն, ջա՜ն,
Չամչին առե թևի տակ,
Ջա՜ն, դդում, ջա՜ն, ջա՜ն:

Ղափաման

Հեյ, ջան, ղափամա,
Համով, հոտով ղափամա,
Հեյ, ջան, ղափամա,
Մեղրը մեջը ղափամա,
Հեյ, ջան, ղափամա,
Յուղը մեջը ղափամա,
Հեյ, ջան, ղափամա,
Մեջը չամիչ, ղափամա,
Հեյ, ջան, ղափամա,
Մեջը բրինձ, ղափամա:
Հեյ, ջան, ղափամա,
Համով, հոտով ղափամա,
Ջա՜ն, հեյ ջան, հեյ ջան, հեյ ջան:

Հեյ, ջան, ղափամա,
Համով, հոտով ղափամա,
Հեյ, ջան, ջան, ղափամա,
Ուտողը ոնց դիմանա, ջա՜ն։

Դդում, դդում, մոտ արի,
Տես քե ինչեր ենք բերել,
Չիր ու չամիչ ենք բերել,
Յուղ ու մեղր ենք բերել,

Թե երգ կասես՝ բրինձ էլ կտանք,
Թե չես ասի՝ շան ու գիլի փա՜յ կանենք:

Դմբլ-դմբլ դափ-դդում

Դափ-դդում, դափ դդում,
Դմբլ-դմբլ, դափ-դդում:

Համով հոտով մեծ դդում,
Դմբլ-դմբլ, դափ- դդում,
Մեջդ դատարկ դափ- դդում,
Դմբլ-դմբլ, դափ- դդում:

Դափ-դդում, դափ դդում,
Դմբլ-դմբլ, դափ- դդում:

Դդումն եկավ կուզեկուզ,
Դմբլ-դմբլ, դափ- դդում,
Վիզը ծուռտիկ, փորը դուրս,
Դմբլ-դմբլ, դափ- դդում:

Դափ-դդում, դափ դդում,
Դմբլ-դմբլ, դափ- դդում: