Հեռավար ուսուցում. Ծնողի կարծիք. Աղեկյան Մերի

Հայրապետյան Սիլվիի մայր՝ Աղեկյան Մերին կպատմի հեռավար ուսուցման մասին։

Հեռավար ուսուցումը համակարգված ուսուցման ձև է, երբ անմիջական և ոչ անմիջական ուսուցման գործընթացը սովորողի և դասավանդողի միջև իրականացվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցներով:
Հեռավար ուսուցման արդյունավետությունը պայմանավորված է հեռահաղորդակցական տեխնոլոգիաների կիրառմամբ, որոնք հեռավար դասընթացների նախագծման և իրագործման հիմքն են: Հեռավար ուսուցումը դիտվում է որպես ուսուցման ինքնուրույն ձև. այն չի կարող իրականացվել ուսուցման ավանդական ձևերով:
Ներկայումս համացանցի զարգացումը և դրա կողմից առաջարկվող ծառայությունների սակագների արագ նվազումը նպաստում է, որ հեռավար ուսուցումը ոչ միայն մատչելի դառնա քաղաքացիների մեծամասնության համար, այլև ապահովի հեղինակավոր կրթական հաստատություններում ընդհանուր և մասնագիտական անհրաժեշտ մակարդակի կրթություն ստանալու հնարավորությունը: Եվ ես շատ ուրախ եմ, որ ՀՀ ում գոյություն ունի այնպիսի կրթական հաստատություն, այն է Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, որը փորձում է զուգահեռ իրականացնել նաև հեռավար ուսուցում՝ թույլ չտալով, որ անգամ ֆորսմաժորային իրավիճակներում կրթությունը կանգ առնի: Ես հպարտ եմ, որ իմ երեխան այդ կրթահամալիրի սան է: