Ամբողջ աշխարհում տիրում է՝ համաճարակ, ցավոք Հայաստանում նույնպես։ Փակվեցին բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները։ Սովորողներն ու սաները ետ մնացին ուսումնական ծրագրերից։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն եղավ այս օրերի միակ գործող Դպրոց-պարտեզը հանրապետությունում իր ուսումնառության տեսակով։ Տանից իրենց ընտանեկան նախագծերով համագործակցեցին սաներն ու սովորողները, ծնողները(տատիկ, պապիկ, հայրիկ, մայրիկ)։ Սա շատ լավ առիթ էր՝ դաստիարակ-սան-ծնող համագործակցման համար։
Նախապես մշակվեց ընտանեկան նախագիծ։
Ամեն առավոտ ունենում էինք ծնողների հետ նամակագրություններ, հեռախոսազրույցներ։ Սիրով և պատրաստակամ մասնակցում ու տեսաֆիլմերի տեսքով ներկայացնում էին իրենց ընտանեկան նախագծերը։
Ցանկանում եմ խորհին շնորհակալությունս հայտնել մեր շատ սիրելի ծնողներին, իրենց մասնակցության համար։
Մեդիակրթությունը, մեդիադաշտը լայն հնարավորություն է տալիս երեխաներին իրենց դրսևորելու տարբեր ոլորտներում, տալիս է՝ արարելու, ստեղծագործելու և իր սրտի ուզածն անելու։
Տեսաֆիլմերը հրապարակվեցին սոցցանցերում, բլոգում և Հարավային դպրոց-պարտեզի ենթակայքում։
Հեռավար ուսուցման շաբաթվա նախագիծ՝
Երկուշաբթի- Մարզական ընտանիք
Երեքշաբթի-Հիգիենայի ստուգատես
Չորեքշաբթի- Հեաիաթասաց մայրիկ, տատիկ
Հինգշաբթի- Իմ օրը
Ուրբար- «Ձոն Մայրիկին» իմ տնկած թաղարը բանաստեզծություն նվեր մայրիկին
Հեռավար ուսուցում. Պատմում են սեբաստացի մայրիկները՝
Հեռավար ուսուցման հաշվետու մատում
Խմբում ունենք 24 երեխա