Վիլյամ Սարոյան. Ծիծա՛ղ. Վերլուծություն

Դուք ուզում եք, որ ես ծիծաղեմ՝, այսպես է սկսվում Սարոյանի պատմվածքներից մեկը: Դասարանի բոլոր ընկերները տուն էին գնացել, ծաղում էին և ծիծաղում, իսկ Միսս ՈՒիսիգի խելացնոր միտքը տանջում էր նրան:

Տղան ոչինչ չէր զգում, ամեն ինչ անհրապույր ու տգեղ էր երևում: ՈՒսուցչուհին պատժել էր տղային դասաժամին ծիծաղելու համար, հիմա նա պետք է անհրապույր ծիծաղեր մեն մենակ մեկ ժամ դասարանում նստած: Տղան զղջում էր իր արածից, ամաչում էր ուսուցչուհուց: Տղան ցանկացել էր նույնիսկ բարեկամ լինել ուսուցչուհուն, ինչ՞ու ինքը լիներ վիրավորողը: Նա զգացել էր ուսուցչուհու տարօրինակությունը, ուրեմն՝ ինչ՞ու էի ծիծաղել: Նա չի ցանկանում ծիծաղել: Տղան կարեկցանք էր զգում ուսուցչուհու հանդեպ: ՈՒսուցչուհին խնդրում էր ծիծաղել, իսկ տղան չգիտեր, թե ինչ՞ու էր դա այդպես:

Տղայի համար աշխարհի ամենահեշտ բանը ծիծաղելն էր, իսկ հիմա չի կարողանում անգամ մի փոքր քրքջալ: Ջանալով նա սկսում է ծիծաղել ու քրքջալ: Ծիծաղելու ընթացքում տղան հիշում է իրենց պատվարժան լինենու մասին, իրենց բիզնեսով զբաղվելու մասին: Ամբողջ կեղծ իրականությունը ստիպում էր նրան ծիծաղել: Նա ծիծաղել էր բոլոր այն հիմարությունների վրա, որ մարդիկ անում էին օրեցօր, ամբողջ այդ կեղծության վրա: Տղան տակավին ծիծաղում էր՝ սրտում եղած զայրույթից, վշտից ու հուսախաբությունից:

Երկար վերհիշելուց անցյալը ուսուցչուհին ասում է, որ լռի: ՈՒսուցչուհու աչքերը չոր էին, իսկ դեմքն ավելի պայծառ ու գեղեցիկ էր թվում քան երբևէ: Ուսուցչուհին սկսում է հետաքրքրվում Բենից, հարցնում է ընտանիքից: Բենը նույպես ցանկանում էր հետաքրքրվել ուսուցչուհուց, բայց վախենում էր:

ՈՒսուցչուհին ժամանակավոր էր աշխատում, Միսս Շորբն արդեն լավ է, և նա մեկնելու էր: Բենը չգիտեր՝ ի՞նչ մտածեր, բայց գիտեր, որ շատ տխուր է: Տղան սիրում էր ուսուցրուհուն: Նա դուրս է գալիս դպրոցից և վազում դեպի գնացքքը, մտածելով լավ է, ոչ ոք ոչինչ չի իմանա, թե ի՞նչ պատահել, ինչպե՞ս է ինքը ծիծաղել ու լաց եղել:

Նա նստում է էվկալիպտի ծառի տակ՝ ամբողջ աշխարհը թվում էր տակնուվրա եղած: Ապա կրկին սկսում է լացել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s