Հեռավար-առցանց Զատիկ աշխատանքային նախագիծ 30.03.2020-03.04.2020

Հեռավար-առցանց ուսուցումն ընդհանում է իր բնականոն հունով: Ըստ հեռավար- առցանց ուսուցման կազմակերպման հրամանին համաձայն Կրթահամալիրի տնօրենի սուրհանդակ

Անվանումը՝

Հեռավար-առցանց աշխատանքային նախագիծ

 

Նախատեսված է՝

2-4 տարեկանների խնաքի և զարգացման խմբի սաների համար

Մասնակիցներ՝

Հարավային դպրոց-պարտեզի սաներ, ծնողնեեր, տատիկ-պապիկներ

Իրականացման տևողությունը՝

Մարտի 30.03.2020-04.04.2020

Նպատակ՝

Հեռավար-առցանց կրթությունը, սաների տանը մնալը, տալիս է հնարավորություն ինքնուրույն կազմակերպել իր առօրյան, պարտեզի կատարած աշխատանքները իրականացնել ծնողների հետ և ամրապնդել պարտեզ-ընտանիք կապը։

Խնդիրներ՝

Ընտանիքը դառնում է երեխաների մտքերն իրագործողն ու անմիջական մասնակիցը:

Ամեն օր երեխաները զարգացնող, ուսուցանող տեսաֆիլմերը փոխանցելու են մեզ, և դրանք մենք լուսաբանելով, կիրականացնենք առցանց կրթություն:

Ընթացքը՝

Սա շատ լավ առիթ է պարտեզ-ընտանիք համագործակցման ամրապնդման համար։

Ծնողները երեխաների հետ իրականացնում են նախատեսված աշխատանքները և տեսանկարահանում են ընթացքը, ներկայացնում ֆիլմի տեսով։ Այս շաբաթը առանձնակատուկ է իր զատկական ծեսով և մենք ընտանեկան նախագծերը կիրականացնենք ըստ ծեսի:

  • Զատկածառ-ծառզարթար: Այս ծիսական արարողությունները կատարվում է Զատիկի նախորդ կիրակին և բոլորը այդ օրը զարդարում են իրենց բակի ծառերը,պատրաստում են տարբեր ճյուղերից ծառեր ու զարդարում գեղեցիկ պարագաներով:

29eeafd50c6e4abdceb2fa6742a04c2f

e195bef6f8a1e20d7d9a90ee4da1d450

  • Ռադիոբլբլոցներ: Սաները մայրիկների օգնությամբ ձայնագրվելու են, խոսելու են Զատիկի ծեսի մասին, երգելու են ու տարբեր ասիկներ են ասելու, պատմելու են Զատիկի տոնի մասին:
  • Ձու դատարկոցի: Էլ ինչ զատիկ աձանց հետաքրքիր խաղ- աշխատանքի: Սաները իրենց ընտանիքի անդամների հետ ձուն երկու կողմից կծակեն և մի կողմից, բերանով կփչեն այնքան, որ միջից դուրս գա պարունակությունը: Այնուհետև այն կզարդարեն, կներկեն ու ծիսական ծառից կկախեն:
  • Տեխնոլոգիական աշխատանքներ Կիրառել տարբեր գունավոր թղթեր, թելեր այլ պարագաներ, պատրաստել հետաքրքիր զատկական ուրախ աշխատանքներ:
  • Այլընտրաքային նկարչություն: Նկարչության ժամանակ երեխայի մոտ ձևավորվում, զարգանում է գույների համադրման ու ճաշակի զգացումը, կարողանում է կողմնորոշվել:
  • Մարզական Զատիկ: Մայրիկների օգնությամբ, խաղի միջոցով կանեն մարզական գործունեություններ, որտեղ հիմնական դերը կունենա հավկիթը:
  • ԻՆքնաշեն զատկական խաղալիքներ: Պատրաստել հետաքրքիր շրխկաններ, որը կունենա հավկիթի տեսք: Պատրաստել ակլատիզ և ուտիս տատ:
  • Շաբաթբա Զատկական երգեր՝
  • Զարկ բոլոճիկ
  • Խնկի ծառը ծաղկել է
  • Զընկըլիկ
  • Կարկաչա
  • Զատկական Խաղեր՝ Տեսաֆիլմը՝ Տաթև Մանվելյանի
  • Աքլորակռիվ

Խաղում են երկու հոգով։ Խաղացողները ձեռքերը խաչում են թիկունքին, բարձրացնում են ձախ(աջ) ոտքը։ Մեկ ոտքով ցատկելով մոտենում են մրցակցին և ուսով հարվածում են իրար։ Ում թևերը առաջ եկավ, երկրորդ ոտքը գետնին դրեց կամ ընկավ՝ նա էլ պարտվում է։

  • Ձու թաքցնոցի

Մայրիկները թաքցնում են ձուն տան որևէ հատվածում, սաները փորձում են գտնել և հակառակը:

  • Ձվագլոր

Հատակին կամ սեղանին նշվում է սահմանագիծ, երեխան և մայրիկը մեկեկան ձու են գլորում։ Ում հավկիթն ավելի շուտ հասնի սահմանագծին նա էլ կհաղթի։

  • Շաբաթվա ասիկներ՝
  • Տի՜զ- տ՜իզ, Ակլատիզ, Մազդ բիզ- բիզ Ակլատիզ:
    • Գժի համար ամեն օր Զատիկ է։
  • Զատիկ, զատիկ նավակատիկ, արի նստի մեր տան մոտիկ:
  • Զատիկն ասելա՝ հենց գամ արմանաս, հենց գնամ զարմանաս:
  • Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:
  • Մայրիկատոն: Մայրիկը դառնում է երեխա, երեխան մայրիկ կամ հայրիկ, զվարճալի ձայներով ռադիոձայնագրումներ իրականացնել և սելֆիներ, ծիծաղելի ֆոտոշարք:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s