Ամիսը՝ Մարտի 2020
Պատրաստվում ենք Սուրբ Զատիկի տոնին: Կախազարդ

Բնագիտական փորձ

Հեռավար-առցանց ուսուցում. Պատրաստվում ենք ծաղկազարդին. Օր առաջին

Զատիկին նախորդող շաբաթը կոչվում է՝ ավագ կամ մեծ շաբաթ, որտեղ ամփոփված է Հիսուս Քրիստոսի երկրային ամենակարևոր շրջանը՝ ուսուցումները, չարչարանքները, մահն ու հարությունը: Հոգևոր կյանքին զուգահեռ, հասարակ ժողովուրդն ուներ իր արարողոությունների կարգը: Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օր ուներ իր անունը և ըստ այդմ իրեն բնորոշ դեպքը: Հուշիկ-հուշիկ երկուշաբթի, երեքշաբթի՝ քարքաշիկ, չիկ չորեքշաբթի, ավագ հինգշաբթի, հուդայի ուրբաթ, Զատկի շաբաթ, ախ արի կիրակի, երկոշաբթի մեռելոց, կանաչ, կարմիր կիրակի:
Այս տարի Ծաղկազարդը նշվում է ապրիլի 5-ին:
Հեռավար-առցանց ուսուցումն շարունակվում է և այս շաբաթ սաները ընտանիքի անդամների հետ կկատարեն տեխնոլոգիական աշխատանքներ, միասին կպատրաստեն զատկական ծեսին բնորոշ աշխատանքներ, կանեն բնագիտական փորձեր, տարբեր պարագաներով այլընտրանքային կախազարդեր, Զատկական ծիսական ծառեր, մարզական զատիկ նախագծեր, ձու դատարկոցի, այլ հետաքրքիր խաղեր, սաները ազատ են իրենց ընտրության հարցում և աշխատում են ըստ շաբաթվա տրված նախագծի:
Մկրտչյան Էլեն
Թոմասի Սոֆի


Հեռավար-առցանց Զատիկ աշխատանքային նախագիծ 30.03.2020-03.04.2020
Հեռավար-առցանց ուսուցումն ընդհանում է իր բնականոն հունով: Ըստ հեռավար- առցանց ուսուցման կազմակերպման հրամանին համաձայն Կրթահամալիրի տնօրենի սուրհանդակ
Անվանումը՝
Հեռավար-առցանց աշխատանքային նախագիծ
Մնա տանը.Գայանե և Սոնա Նակաշյաններ. Ընտանեկան նախագիծ
Հեռավար ուսուցում. Պատրաստվում ենք զատիկին. Ֆլեշմոբ

Հեռավար-առցանց ուսուցման Հաշվետվություն 16.03-20.03.2020թ
Մարտ ամիս, խենթ ու խելառ, ամիս։ Ավաղ տանն ենք։ Շարունակել կարդալ
Գրավոր և բանավոր խոսքի մշակույթ, մարտ
Վիլյամ Սարոյան. Ծիծա՛ղ. Վերլուծություն
Դուք ուզում եք, որ ես ծիծաղեմ՝, այսպես է սկսվում Սարոյանի պատմվածքներից մեկը: Դասարանի բոլոր ընկերները տուն էին գնացել, ծաղում էին և ծիծաղում, իսկ Միսս ՈՒիսիգի խելացնոր միտքը տանջում էր նրան:
Տղան ոչինչ չէր զգում, ամեն ինչ անհրապույր ու տգեղ էր երևում: ՈՒսուցչուհին պատժել էր տղային դասաժամին ծիծաղելու համար, հիմա նա պետք է անհրապույր ծիծաղեր մեն մենակ մեկ ժամ դասարանում նստած: Տղան զղջում էր իր արածից, ամաչում էր ուսուցչուհուց: Տղան ցանկացել էր նույնիսկ բարեկամ լինել ուսուցչուհուն, ինչ՞ու ինքը լիներ վիրավորողը: Նա զգացել էր ուսուցչուհու տարօրինակությունը, ուրեմն՝ ինչ՞ու էի ծիծաղել: Նա չի ցանկանում ծիծաղել: Տղան կարեկցանք էր զգում ուսուցչուհու հանդեպ: ՈՒսուցչուհին խնդրում էր ծիծաղել, իսկ տղան չգիտեր, թե ինչ՞ու էր դա այդպես:
Տղայի համար աշխարհի ամենահեշտ բանը ծիծաղելն էր, իսկ հիմա չի կարողանում անգամ մի փոքր քրքջալ: Ջանալով նա սկսում է ծիծաղել ու քրքջալ: Ծիծաղելու ընթացքում տղան հիշում է իրենց պատվարժան լինենու մասին, իրենց բիզնեսով զբաղվելու մասին: Ամբողջ կեղծ իրականությունը ստիպում էր նրան ծիծաղել: Նա ծիծաղել էր բոլոր այն հիմարությունների վրա, որ մարդիկ անում էին օրեցօր, ամբողջ այդ կեղծության վրա: Տղան տակավին ծիծաղում էր՝ սրտում եղած զայրույթից, վշտից ու հուսախաբությունից:
Երկար վերհիշելուց անցյալը ուսուցչուհին ասում է, որ լռի: ՈՒսուցչուհու աչքերը չոր էին, իսկ դեմքն ավելի պայծառ ու գեղեցիկ էր թվում քան երբևէ: Ուսուցչուհին սկսում է հետաքրքրվում Բենից, հարցնում է ընտանիքից: Բենը նույպես ցանկանում էր հետաքրքրվել ուսուցչուհուց, բայց վախենում էր:
ՈՒսուցչուհին ժամանակավոր էր աշխատում, Միսս Շորբն արդեն լավ է, և նա մեկնելու էր: Բենը չգիտեր՝ ի՞նչ մտածեր, բայց գիտեր, որ շատ տխուր է: Տղան սիրում էր ուսուցրուհուն: Նա դուրս է գալիս դպրոցից և վազում դեպի գնացքքը, մտածելով լավ է, ոչ ոք ոչինչ չի իմանա, թե ի՞նչ պատահել, ինչպե՞ս է ինքը ծիծաղել ու լաց եղել:
Նա նստում է էվկալիպտի ծառի տակ՝ ամբողջ աշխարհը թվում էր տակնուվրա եղած: Ապա կրկին սկսում է լացել: