Զատիկին նախորդող շաբաթը կոչվում է՝ ավագ կամ մեծ շաբաթ, որտեղ ամփոփված է Հիսուս Քրիստոսի երկրային ամենակարևոր շրջանը՝ ուսուցումները, չարչարանքները, մահն ու հարությունը: Հոգևոր կյանքին զուգահեռ, հասարակ ժողովուրդն ուներ իր արարողոությունների կարգը: Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օր ուներ իր անունը և ըստ այդմ իրեն բնորոշ դեպքը: Հուշիկ-հուշիկ երկուշաբթի, երեքշաբթի՝ քարքաշիկ, չիկ չորեքշաբթի, ավագ հինգշաբթի, հուդայի ուրբաթ, Զատկի շաբաթ, ախ արի կիրակի, երկոշաբթի մեռելոց, կանաչ, կարմիր կիրակի:
Այս տարի Ծաղկազարդը նշվում է ապրիլի 5-ին:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն շարունակում է իր Ընտանկան-հեռավար-առցանց ուսումնական նախագիծը: Այս շաբաթը հագեցած էր Զատկական ծիսական հետաքրքիր գործունեությամբ: Սեբաստացի ընտանիքները կարողանում է հաղթահարել այս դժվարին օրերը, որը դարձել է համաշխարհային խնդիր, բոլորս հարկադրված տան ենք և մեր տանը մնալով օգնում ենք բուժաշխաոտղներին:
Ծնողները իրենց երեխաների հետ ավելի շատ ժամանակ են անցկացնում, դառնում են նախագծերի կազմակերպողն ու իրականացնողը: Նաև հիանալի հնարավորություն ընձեռվեց ծնող-սան-դաստիրարակ նոր շփման հարթակ ստեղծելու, համագործակցելու, ինչո՞ւ չէ, նաև մեկը մյուսին ճանաչելու ու նոր մարդկային փոխհարաբերություններ գտնելու առիթ տվեց։ Առցանաց ուսուցման ժամանակ սաները մշտապես գտնվում են ակտիվ, խաղային, դաստիրարակչական ուսուցողական գործընթացում: Սաների հեռավար օրը կազմակերպելու համար, նախապես Microsoft Teams ծրագրով կապ ենք հաստատում Նելի Արղունթյանի և դաստիարակների հետ, քննարկում իրականացվող աշխատանքները, այնուհետև կազմում շաբաթվա աշխատանքային նախագիծ:
Շաբաթը առանձնահատուկ էր իր Ծաղկազարդի զատկական ծեսով: Սիրով ու հաճույքով էին մասնակցում, քանի որ ծեսը ինքնին գունագեղ ու բազմատեսակ աշխատանքերի հնարավորություն ունի, դե,՛ իսկ մեր սաներն էլ պահը բաց չթողեցին իրենց կարողությունները գործի դնելու:
Երեխաները իրենց նախընտրած ընտանեկան նախագծերով, տեսաֆիլմերի տեսքով, ամեն օր կատարում էին աշխատանքներ, որին սիրով մասնակից էին դառնում ընտանիքի բոլոր անդամները՝ մայրիկ, հայրիկ, տատիկ, պապիկ ։ Յուրաքանչյուր օրվա աշխատանքները հրապարակվում էին դաստիարակի բլոգում, Հարավային դպրոց-պարտեզի ենթակայքում և իհարկե սոցցանցում։
Ընտանեկան-հեռավար-առցանց ուսումնական առաջին շաբաթ՝ 30.03.2020-03.04.2020
Այս շաբաթ, սաները ընտանիքի անդամների հետ կատարեցին տեխնոլոգիական աշխատանքներ, բնագիտական փորձեր, միասին պատրաեցին զատկական ծեսին բնորոշ աշխատանքներ, տարբեր պարագաներով այլընտրանքային կախազարդեր, Զատկական ծիսական ծառեր,իրականացրեցին մարզական զատկական նախագծեր, ձու դատարկոցի, այլ հետաքրքիր խաղեր:Սաները ազատ են իրենց ընտրության հարցում և աշխատում են ըստ շաբաթվա տրված նախագծի:
Հեռավար-առցանց ուսուցման իրականացված աշխատանքներ
Երկուշաբթի-30.03.2020-օր առաջին
Երեքշաբթի-31.03.2020-օր երկրորդ
Չորեքշաբթի-01.04.2020-օր երրորդ
Հինգաբթի-02.04.2020-օր չորրորդ
ՈՒրբաթ-03.04.2020-օր հինգերորդ
Թոմասի Սոֆի. Ընտանեկան-առցանց նախագիծ
Մասնակցել եմ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին գրավոր և բանավոր խոսքի մակույթ սեմինարին, այն իրականացրել ենք հեռավար-առցանց Microsoft Teams ծրագրով: Սեմինարը անցկացրեցին՝ Նելի Արղունթյանը, Մարինե Մխիթարյանը և Լիլիթ Սահակյանը։ Միասին կարդացինք մեզ դուր եկած հատվածներ, քննարկեցինք, վերլուծեցինք Ջոն Հոլթի՝ «Մանկական հաջողությունների երաշխիքը» հոդվածը:
Մասնակցել եմ ֆեյսբուքյան սոցցանցում ՄնաՏանըԿարդաԴպիր ֆլեշմոբին, կարդացել եմ Պաուլո Կոելիո՝ Մակտուբ հոդվածը։
Նաև կարդացել եմ Մարիա Մոնթեսորի՝«Տասնինը պատվիրանները ծնողներին» և պատումի տեսքով վերլուծել, ավելացրել ինձ համար կարևոր պատվիրաններ: