Հուդայի ուրբաթ
Ընտանեկան-հեռավար-առցանց ուսուցում: Զատկական ծեսի եռուզեռը շարունակվում է: Սաները Ծաղկազարդի ծեսի համար ամենատարբեր պարագաներով {խմորից, թղթերից, պլաստիլինից, գունավոր թղթերից, ծառի ճյուղերից}, պատրաստում են հետաքրքիր զատկական ծիսական, խաղալիքներ, խաղում են հետաքրքիր ազգային զատկական, նաև ռոդարիական խաղեր, երգում են ու բնագիտական փորձեր կատարում:
Քոչարյան Նատալին ներկայացավ իր ընտանեկան-հեռավար-առցանց ուսուցուման նախագծով, Նատալին կարանտինը անցկացնում է Գորիսում, ազատ ժամանակն էլ հենց այնպես չի անցկացնում: Նա, եղբոր հետ ցանում է լոբիի սերմ, և սովորում է հող մակելու ձևեր:
Ղազարյան Նորայրը իր քույրիկների օգնությամբ կատարում է բնագիտական փորձ ու մի լավ ուրախանում:
Թոմասի Սոֆին իր քույրիկի հետ խաղում է Ռոդարիական խաղ, խաղում են հավկիթով, նաև կատարում են շնչառական վարժություններ, որը հիմա նրանց շատ անհրաժետ է:
Մկրտչյան Էլենը մայրիկի օգնությամբ, նախապես պատրաստել էր խմորից զատկական այլընտրանքային կախազարդեր, որոնք չորանալուց հետո գունավորում են, այնուհետև պատրաստեցին զատկական ծիսական ծառ ու իր պատրաստած կախազարդերով զարդարեց այն:
Գասպարյաններ ընտաիքը ներկայացավ իր ռոդաիրական խաղով:
Էվոյան Արփին ընտանեկան նախագծի շրջանակներում խաղացին ձվագլոր, այնուհետև պատրաստեցին հետաքրքիր այլընտրանքային զատկական կախազարդ:
Անտոնյան Մոնիկան իր քույրիկի հետ կատարեց բնագիտական փորձ, և արդեն դատարկ հավկիթից պատրաստեցին այլընտրանքային խաղալիք:
Զարդարեցին Ծաղկազարդի ծիսական ծառը: