Հեռավար ուսուցման աշխատանքային նախագիծ 13.04.2020-17.04.2020

20200205_1114176957809544801622105.jpg

Սեբաստացիների ուսումնական տարվա երրորդ շրջանը՝ հեռավար-առցանց, ընտանեկան միջավայրում:

Ընտանեկան-հեռավար-առցանց ուսուցման նոր՝ ապրիլի 13-30-ի փուլի կազմակերպման ուղեցույցին համաձայն:

Անվանումը՝

Ընտանեկան-հեռավար-առցանց աշխատանքային նախագիծ

Նախատեսված է՝

2-4 տարեկանների խնաքի և զարգացման խմբի սաների համար

Մասնակիցներ՝

Հարավային դպրոց-պարտեզի սաներ, ծնողնեեր, տատիկ-պապիկներ

Իրականացման տևողությունը՝

Մարտի 13.2020-17.04.2020

Նպատակ՝

Հեռավար-առցանց կրթությունը, սաների տանը մնալը, տալիս է հնարավորություն ինքնուրույն կազմակերպել սանի առօրյան: Կարևոր է, որ սանը կարողանա պարտեզի գործունեությունը ծավալել ո՛չ միայն պարտեզում՝ դաստիարակի հետ, այլ նաև՝ ընտանիքում, շրջապատող միջավայրում: Խաղերի միջոցով ներգրավի ծնողներին, ընտանիքի անդամներին, ընկերներին: Այդպես կստեղծվեն նոր մտքեր, որն էլ ավելի կամրապնդի Պարտեզ-ընտանիք շղթան:

Խնդիրներ՝

Ընտանիքը, շրջապատող միջավայրը դառնում է երեխաների մտքերն իրագործողն ու անմիջական մասնակիցը: Առցանաց ուսուցման ժամանակ սաները մշտապես գտնվում են ակտիվ, խաղային, դաստիրարակչական ուսուցողական գործընթացում: Երեխաները ընտանիքի անդամների հետ, խաղում են հետաքրքիր խաղեր, կատարում են տարատեսակ այլընտրանքային, տեխնոլոգիական աշխատանքներ, և գործնթացը նկարահանելով տեսաֆիլմերը փոխանցելու են մեզ, այնուհետև մենք կատարված աշխատանքները լուսաբանելով, կիրականացնենք հեռավար-առցանց կրթություն:

Ընթացքը՝

Հեռավար-առցանց կրթության զարգացումն ու առաջընթացն ապահովում է ծնողը: Ծնողը դառնում է գլխավոր մասնակիցը, երեխայի հետ իրականացնում է իր կողմից առաջարկված նախագծեր, դառնում է անմիջական մասնակից, տեսանկարահանում գործընթացը, և ներկայացնում է մեզ տեսաֆիմի տեսքով: Որից հետո մենք ֆիլմը մոնտաժի օգնությամբ կարգի ենք բերում, այնուհետև լուսաբանում՝ բլոգում, Հարավային դպրոց-պարտեզի ենթակայքում, սոցցանցում:

Միջավայր՝ տանը, շրջակա միջավայրում

  • Մարզական ընտանիք՝

Այս օրերին հատկապես պետք ավելի կարևորենք և պահպանենք մեր առողջությունը: Իմունիտետի և մարմնի կոփման համար մեր սաներն ու ընտանիքի անդամները որոշել են տանը, պատշգամբում, առավոտյան մաքուր օդին իրականացնել մարզական նախագծեր, կատարելով տարբեր մարմնամարզություններ, օգտագործել տարբեր տեսակի մարզական գույք

օրինակ՝ օղակներ, պարաններ, հեծանիվ

  • Ջրային խաղեր՝

Երեխաները շատ են սիրում ջրով խաղալ, հետազոտել, զգալ նրա համը: Ավելի հետաքրքիր է դառնում երբ խաղի միակ գործոնը դառնում է ջուրը:
Օրինակ՝

  • վերցնել երկու տարրա, մեջը լցնել ջուր, գունավոր փոքրիկ գնդակներ, կամ խնձոր, մանդարին, և ընտանիքի անդամների հետ ջրից հանել բերանի օգնությամբ, ձեռքորը մեջքի ետևում դրված:
  • Չմփչմփացնող, թաթիկերով խաղեր՝, երեխաները այն ամենաշատը կհավանեն: Դույլի մեջ լցնել ջուր և երեխաները խաղան, չըմփ, չըլըմփացնեն ջրի վրա:
  • Կատարել բնագիտական փորձ՝ բաժակների մեջ լցնել տարբեր գույնի գուաշներ և խառնել մեկ այլ գույնի հետ, տեսնել արդյունքում, թե ի՞նչ գույն ստացվեց:
  • Վերցնել երկու բաժակ, մի բաժակի մեջ լցնել աղ, մյուսի մեջ շաքարավազ և համտեսել ջրի համը:
  • Տեխնոլոգիական աշխատանքներ

Տեխնոլոգիական աշխատանքներ կատարելիս երեխաների մոտ զարգանում է երևակայությունը և տրամաբանությունը, նաև նպաստում է մանր մոտորիկայի և նյարդային համակարգի ձևավորմանն ու ամրապնդմանը: Զարգանում է ճաշակ, կարողանում են գեղեցիկ համադրել գույները:

օրինակ՝

  • Պատրաստել այլընտրանքային ինքնաշեն խաղալիքներ, օգտագործելով թափոններ:
  •  Թելերից պատրաստել հետաքրքիր տիկնիկներ
  • գունավոր թղթերից պատրաստել գեղեցիկ ծաղիկներ, տրամաբանությունը զարգացնող խաղեր:
  • Իմ թաղը

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզի պարտեզիկները դեռ վաղ հասակից սովորում են հոգ տանել բնապահպանության, շրջակա միջավայրի մասին: Այս ժամանակարջանը կատարյալ է համարվում ծաղկատունկ- ծառատունկ կատարելու համար:

  • Սաները իրենց տանը կարող են թաղարի մեջ տնկել տարբեր տեսակի ծաղկներ:
  • Դե՛, իսկ բակում կարող են տնկել տարբեր տեսակի բերքատու ծառեր, ծաղկի տեսակներ, վարդեր, խնամեն, ջրեն, հոգ տանեն շրջակա միջավայրի մասին:
  • Համեղ խոհանոց-խառնաշփոտ

Ես համոզված եմ, որ այս օրերին Սեբաստացի ընտանիքներում պարտեզիկները սիրով օգնում են մայրիկներին, տատիկներին, մասնակից են դառնում խոհանոցային և տան գործերին և միասին հետաքրքիր համեղ ուտեստներ են պատրաստում: Մեկը՝ ամաններն է ուզում լվանալ, մեկը խմորեղեն է ուզում պատրաստել մեկն էլ միշտ ալյուրի հետ է սիրում խաղալ ու այսպես շարունակ:

  • Ես կարողանում եմ

Հեռավար ուսուցման մեջ կարևոր է երեխայի ինքնուրույն լինելը: Սանը իր առօրյան կազմակերպում է ինքնուրույն, գտնում է իրեն հետաքրքիր խաղեր, կարողանում է ստեղծագործել ու նոր մտահաղացումների առիթ է ընձեռվում, որը դրսևորվում է իր կատարած առցանց ուսուցման գործունեության մեջ:

Կարող եք աշխատանքները փոխանցել՝ տեսաֆիլմերի, ռադիոձայնագրությունների տեսքով:

Օրինակ՝

  • Օրը հետաքրքիր դարձնելու համար կարող են պատմել իրենց առօրյայից, ընտանիքի անդամների նախասիրություններից:
  • Մայրիկին օգնել, օրինակ՝ փոշեկուլուլով մաքրել հատակը, սրբել փոշիները, անկողինը կարգի բերել, աման լվանալ:
  • Հետաքրքիր ֆոտոարքերի ցուցահանդես իրականացնեն, մեկնաբանեն նկարը:
  • Իրականացնել տեսֆիլմի կամ ռադիոբլբլոցների տեսքով:
  • Ազգային բակային խաղեր՝

Սաները խաղալով տարբեր ազգային խաղեր դառնում են խաղերի կրողն ու տարածողը: Խաղալ ընտանիքի անդամների հետ և օրը դարձնել զավեշտալի ու հետաքրքիր:

օրինակ՝ տանը կարող եք խաղալ թզուկներ հսկաներ, ռեզին, պարան, իսկ բակում կարող եք խաղալ անուն գոռոցի և կարող եք խաղալ այն խաղերը, որոնք ձեր ընտանիքում սիրում եք խաղալ:

Մուկ — կատու
Երեխաները ձեռք ձեռքի տված շրջան են կազմում` նախապես մեկին` մուկ,
մյուսին կատու նշանակելով: Մուկը դրսից որևէ թևամիջով ներս է մտնում և
կատվին խաբս տալով` դուրս է գալիս մեկ ուրիշ տեղով, իսկ կատուն
հետապնդում է նրան և նույն տեղերով մտնելով ու դուրս գալով` աշխատում
է բռնել նրան և դերը նրա հետ փոխել: Բայց երբ մկանը շուտ բռնելու տենչով
կատուն ոչ թե նախորդի անցած ճանապարհով է անցնում, այլ ուրիշ
թևամիջով, այն ժամանակ նրան փոխարինում էր շրջանում կանգնած մեկը`
խաղը նույնությամբ շարունակելով:
Խնոցի-հարոցի

Խաղում են զույգերով:
Նստած կամ կանգնած դիրքով զույգերը դեմքով իրար են նայում: Մի
խաղացողի երկու ձեռքերի մատները հագցրած են դիմացինի մատներին`
ափը ափին կպած:
-Խնոցի-հարոցի, կարագը` ձեզ, թանը` մեզ:
կամ`
-Հարի-հարի խնոցի,
Մեջդ բարի, խնոցի,
Ունկդ բարակ, խնոցի,
Մեջդ կարագ, խնոցի:
Տեքստը ռիթմիկ արտասանելով, առաջին երեխան թեքվում է առաջ` ձեռքերը
պարզելով առաջ, իսկ երկրորդ երեխան թեքվում է ետ` ձեռքերը մոտեցնելով
կրծքին: Ապա երկրորդ երեխան թեքվում է առաջ` ձեռքերը պարզելով առաջ,
իսկ առաջին երեխան ետ` ձեռքերը մոտեցնելով կրծքին:

Անհաղթ աքլորը
Գծում են շրջան, որի մեջ «աքլորները», մեկ ոտքի վրա ցատկոտելով կռվելու
են՝ ուսով դիմացինին հրելով: Նրանցից մեկը մյուսին շրջանից դուրս է
հանում: Ցանկալի է՝ մյուս ոտքը գետնին չհպել, բայց, փոքրերի դեպքում,
կարելի է հոգնած ոտքը փոխել: Հերթով խաղում են ցանկացողները:
Պարտվողներ չկան, կա միայն ուրախ խաղ: Դիտողները կողքից
վանկարկում են.
Տիկ – տիկ – տիկ, գարի կտանք, ցորեն կտանք,
Տիկ – տիկ – տիկ, գարի կտանք, ցորեն կտանք:

Արագակեր ձագուկը
Մասնակիցները զույգերով են՝ ձագուկն ու կերակրող մայրը:
Հրահանգն առնելուն պես թռչնամայրերը մեկական ձու են վերցնում, արագ
մաքրում, փաթաթում լավաշի մեջ և պատառ-պատառ ձագին կերակրում:

Նա, ով արագ կերավ, հաղթում է: Ընդ որում, կերակրող մայրը ձագուկին
իրավունք չունի պատառ առաջարկելու, քանի դեռ նախորդ պատառը կուլ չի
տվել:

  • Ազգային խաղեր, խաղերգեր, հաշվերգեր,ասիկներ, ճվիկներ՝

Կատարել ռադիոբլբլոցներ, նկարահանել հետաքրքիր տեսաֆիլմեր:

Ճվիկներ
 Ծիլ, ծիլ, ծիլծիլա,
Ելեք, տեսեք` ո՞վ կուգա,
Պստի պապը տուն կուգա,
Չամիչ ուտելեն կուգա,
Ճանճը տզզալեն կուգա,
Ճնճուղը թը՜ռնելեն կուգա:
 Ճիվո՜ւ, ճիվո՜ւ, ճնճղիկ,
Թռավ, գնաց արվու եզրիկ,
Կերավ կտիկ, խմեց ջրիկ,
Թռա՜վ, մտավ Մարոյի ծոցիկ:
 Ճի՜վ — ճի՜վ ու ճի՜վ, ճըվճըվկան,
Թռավ, գնաց Հնդստան,
Կերավ կուտիկ, խմեց ջուրիկ,
Էկավ մտավ մամու ծոցիկ:
Խաղեր, խաղիկներ
 Ուրբաթ, շաբաթ, կիրակի,
Աղվեսն ելավ մարզանքի,
Ուստա փիսոն (Կարոն)կրակեց,
Աղվեսի փորը տրաքեց:
 — Ջու, ջու, ջու, ջու, հավերիս կուտ տամ, հավերս ինձ ձու տան: Ձուն տանեմ
հովվին
տամ, հովիվը ինձ գառ տա: Գառը տանեմ Աստծուն տամ, Աստված ինձ ախպեր տա:

Ջրի մեջ լողանալու մանկական խաղերգ
 Կլոր պար, մեջը` ծառ,
Նստիմ հովը` կթեմ կովը,
Զմփիկ զարկեմ, ընկնիմ ծովը:

Մանկական ասերգեր
 Ասեմ, չասեմ,
Լավ բան ասեմ,
Քթիդ խփեմ,
Քեզի խաբեմ:
 Բան ասեմ,
Բամբակ ասեմ,
Քնթիդ խփեմ,
Ջա՜ն, ջա՜ն ասեմ:

  • Շաբաթբա երգեր՝

«Խնկի ծառ»

«Զարկ բոլոճիկ»

  • Կարդում ենք Թումանյան

ՇՈՒՆԸ

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես,
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ.Ու տունն այսպես
Պահում եմ ես։
Թե գա մեզ մոտ
Մի հին ծանոթ,
Մոտն եմ վազում,Պոչըս շարժում։
Բայց թե մի գող,
Չար կամեցող
Ուզի թաքուն
Մտնի մեր տուն,―Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես.
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ու տունն այպեսՊահում եմ ես։
ԱՄՊՆ ՈՒ ՍԱՐԸ

Ամպը եկավ նստեց սարին,
Նստեց սարի սուր կատարին։
— Լըսի՛, պապի՛, ասավ նրան,
Լավ օրերըդ անցան, կորան.Խիստ սոսկալի
Ցուրտ է գալի։
Ասավ, գնաց։
Սարը կամաց
Մտավ սիպտակՎերմակի տակ։
Դաստիարակների սեմինար բլոգների ուսուցում: Ամեն օր մեկ ժամ տևողությամբ կհանդիպենք Microsoft Teams հարթակում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s