Հեռավար ուսուցում. Օր երրորդ

93024586_640897676511775_5838527552330661888_n

Առցանց ուսոցման ընթացքում սաները ձեռք են բերում ինքնուրույնություն, ներկայանում են որպես անհատ և միշտ գտնվում են ուսուցողական, ակտիվ, խաղային, ստեղծագործման գործունեության մեջ:

Ամեն օր երեխաները ներկայանում են նոր մտահաղացումներով, փնտրում են հետաքրքիր զբաղմունք և այն իրականացնում են ընտանիքի անդամների հետ: Հաճելի է, երբ գործունեությանը մասնակից են դառնում ոչ միայն ընտանիքի անդամներ, այլ նաև հարևաններ, բակի երեխաներ, բարեկամներ:

Թոմասի Սոֆին հանդես եկավ հետաքրքիր ընտանեկան նախագծով՝ այլընտրանքային նկարչությամբ՝ օգտագործելով ստվեր և տարբեր կենդանիների խաղալիքներ:

Հայրապետյան Սիլվին հյուրընկալվել է տատիկի տանը, որը գտնվում է Գավառ քաղաքում, սակայն դա նրան չի խանգարում իրականացնել հեռավար ուսուցում: Սիլվին այնտեղ բնակվող իր քույրիկի և եղբոր հետ իրականացնում են մարզական ջրային խաղեր և ջրային նկարչություն:

Վերմիշյաններ ընտանիքը խաղում է պահմտոցի:

Էվոյան Արփին պատմում է Հովհաննես Թումանյանի «Ճամփորդները» հեքիաթը և արտասանում «Շունը» բանաստեղծությունը:

Մկրտչյան Էլենը մայրիկի հետ խաղում է 《Ասոցացիա》 սեղանի խաղ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s