Սաների հեռավար օրը կազմակերպելու համար, նախապես Microsoft Teams ծրագրով կապ հաստատեցինք՝ Նելի Արղունթյանի և դաստիարակների հետ, քննարկեցինք շաբաթվա նախատեսված ախատանքններ, այնուհետև կազմեցինք՝ Ընտանեկան-հեռավար-առցանց ուսուցման աշխատանքային նախագիծ և մեկնարկեցինք նոր ու հետաքրքիր վեցերորդ ախատանքային շաբաթը:
Ցավոք, դեռ աշխարհում տիրում է թագավարակը, և անհայտ է, թե այն ինչքա՞ն կշարունակվի: « Մխիթար Սեբաստացի » կրթահամալիրը շարունակում է Ընտանեկան-հեռավար-առցանց ուսուցումը, որը դարձավ մի նոր ու կարևոր նպաստող գործոն ընտանիք- սան- պարտեզ հարաբերությունների ամրապնդման համար: Մոտեցավ ավարտին առցանց ուսուցման վեցերորդ աշխատանքային շաբաթը, որտեղ սաները ներկայացան հետաքրքիր ընտանեկան նախագծերով: Շաբաթը հագեցած էր՝ խոհանոցային, բակային, մարզական, լողուսուցում տանը, տեխնոլոգիական, ջրային նկարչություն, քանդակագործություն, բակային խաղեր, այլընտրանքային նկարչություն, Թումանյանական օրերով: Ամեն օր սաները փնտրում էին հետաքրքիր զբաղմունք և այն իրականացնում ընտանիքի անդամների հետ: Հաճելի է, երբ գործունեությանը մասնակից են դառնում ոչ միայն ընտանիքի անդամներ, այլ նաև հարևաններ, բակի երեխաներ, բարեկամներ:
Շաբաթվա Իրականացված աշխատանքներ ըստ օրերի
Երկուաբթի-13.04.2020- Օր առաջին
Երեքշաբթի-14.04.2020 Օր երկրորդ
Չորեքաբթի-15.04.2020 Օր երրորդ
Հինգշաբթի-16.04.2020 Օր չորրորդ
ՈՒրբաթ-17.04.2020 Օր հինգերորդ
Ընտանեկան-հեռավար-առցանց ուսուցման մասին ծնողի կարծիքներ
Ընտանեկան-առցանց ուսուցման մասնակիցներ
Microsoft Teams ծրագրով, առցանց մասնակցել եմ Նելի Արղունթյանի ղեկավարմամբ՝ դաստիարակների բլոգուսուցում, բլոգավարություն սեմինար պարապունքներին: