Հեռավար առցանց աշխատանքայի նախագիծ 20.04.-24.04.2020թ

Կրթահամալիրի տնօրենի սուրհանդակ

Անվանումը՝

«Ընտանեկան հեռավար-առցանց աշխատանքային նախագիծ»

Նախատեսված է 2-4 տարեկանների խնաքի և զարգացման խմբի սաների համար։

Մասնակիցներ՝

Հարավային դպրոց-պարտեզի սաներ, ծնողներ, տատիկ-պապիկներ։

Իրականացման տևողությունը՝

20.04.2020-24.04.2020թ.

Նպատակներ՝

Հեռավար-առցանց կրթությունը, սաների տանը մնալը, տալիս են հնարավորություն ինքնուրույն կազմակերպելու սանի առօրյան: Կարևոր է, որ սանը կարողանա պարտեզի գործունեությունը ծավալել ո՛չ միայն պարտեզում դաստիարակի հետ, այլ նաև ընտանիքում, շրջապատող միջավայրում, խաղերի միջոցով ներգրավի ծնողներին, ընտանիքի անդամներին, ընկերներին: Այդպես կծնվեն նոր մտքեր, էլ ավելի կամրապնդվի պարտեզ-ընտանիք շղթան:

Խնդիրներ՝

Ընտանիքը, շրջապատող միջավայրը դառնում են երեխաների մտքերն իրագործողն ու անմիջական մասնակիցը: Առցանաց ուսուցման ժամանակ սաները մշտապես գտնվում են ակտիվ, խաղային, դաստիարակչական, ուսուցողական գործընթացում: Երեխաները ընտանիքի անդամների հետ խաղում են հետաքրքիր խաղեր, կատարում են տարատեսակ այլընտրանքային, տեխնոլոգիական աշխատանքներ, և գործընթացը նկարահանելով՝ տեսաֆիլմերը փոխանցելու են մեզ, այնուհետև մենք կատարված աշխատանքները լուսաբանելով, կիրականացնենք հեռավար-առցանց կրթություն:

Ընթացքը՝

Հեռավար-առցանց կրթության զարգացումն ու առաջընթացն ապահովում է ծնողը: Ծնողը դառնում է գլխավոր մասնակիցը, երեխայի հետ իրականացնում է իր կողմից առաջարկված նախագծեր, դառնում է անմիջական մասնակից, տեսանկարահանում գործընթացը և ներկայացնում է մեզ տեսաֆիմի տեսքով: Ապա մենք ֆիլմը մոնտաժի օգնությամբ կարգի ենք բերում, այնուհետև լուսաբանում բլոգում, Հարավային դպրոց-պարտեզի ենթակայքում, սոցցանցում:

Միջավայր՝ տուն, բակ, շրջակա միջավայր։

  • Ինքնաշեն խաղալիք
  • Քանդակագործություն
  • Ռոդաիրական մարզատոն
  • Խոհանոց- լաբորատորիա
  • Թումանյանական ընտանիք
  • «Ես Կարողանում եմ»
  • Ջրախաղեր
  • Ընտանեկան խաղեր
  • Ինքնաշեն խաղալիք

Վերցնել դատարկ տուփ, տուփի վրա շրջանաձև անցքեր բացել և փոքրիկ գնդակները փորձել անցկացնել անցքի միջով:
Բաժակները դնել կողք կողքի, մեջը ջուր լցնել և փոքրիկ գնդակը դնել առաջին բաժակի մեջ ու ուժգին փչել այնպես, որ գնդակը թռչի մյուս բաժակի մեջ, շարունակել նույնությամբ, մինչև գնդակը հասնի վերջում գտնվող բաժակին։
Քանդակագործություն
Քանդակում ենք ինչով կարող ենք և ինչի վրա կարողանում ենք (քար, կավ, պլաստիլին):

  • Ռոդարիական մարզատոն
    Բնակարանը վերածվում է մարզադահլիճի, իսկ եղած կահույքը (աթոռ, սեղան), ծառայում են որպես մարզական գույք
  • Խոհանոց- լաբորատորիա
  • Պատրաստել համեղ փքաբլիթ
    Ասել բանջարեղենի և մրգերի տարբերությունը, համեմատել, կշռաչափել, համտեսել,
    ինքնուրույն կտրատել, պատրաստել համեղ աղցան։
    Բանջարներից և մրգերից կերպարներ ստանալ։
    Թումանյանական ընտանիք
    ընտանեկան հեքիաթ- ներկայացում
    Հեքիաթի ընթերցում
    Ռադիոբլբլան
  • «Ես Կարողանում եմ»
  • Առավոտյան ուրախ նախաճաշ, սպասքադրում
  • ես կարողանում եմ ինքնուրույն հագնվել, լվացվել
  • Ջրային խաղ-նկարչություն
  • Նոր կյանք և շունչ տանք մեր հին ու միագույն հագուստներին, սեղանի սփռոցներին, վարագույրներին։
    Վերցնել տարբեր գույների գուաշներ, ձեռքերը թաթախել ներկի մեջ և ձեռքը կտորի վրա դնել, սեղմել, արդյունքում կտորի վար կմնա ձեռքի հետքը, կամօգտագործել խաղաղի տերև։
  • Ընտանեկան խաղեր՝
  • Դոմինո, լոտո, մոնոպոլիա, շախմատ, որևէ ընտանեկան խաղ, որը դուք եք հորինել։
    Նախօրոք ծնողների հետ օնլայն հարթակում քննարկվել և առաջարկվել են նախագծեր։ Ըստ առաջարկված նախագծերի էլ կազմվել է շաբաթվա աշխատանքային նախագիծը։Այնուհետև իրականացված աշխատանքները կհրապարակվեն Հարավային դպրոց-պարտեզի ենթակայքում, բլոգում, սոցցանցում։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s