Խմբագրված է ծնողի կողմից:
Այս շաբաթը նույնպես անցավ շատ հագեցած և լի տարբեր նախաձեռնություններով։ Օրեցօր նկատում եմ թէ ինչպես է աղջիկս ավելի ինքնուրույն դառնում, նույնիսկ ընդվզում է, երբ փորձում եմ օգնել կամ ուղղություն ցույց տալ։ Սկսել է արտահայտել և զարգացնել սեփական ճաշակը․ ինչի համար ես շատ ուրախ եմ։
Օգտվելով իրավիճակից մենք ամեն օր ինքնակրթվում և զարգանում ենք։
Ստեղծագործ TV- ի եթերում փոքրիկ Սեբաստացի Էլենն է։ Նա պատրաստում է փոքրիկների համար շատ օգտակար խաղ։ Խաղի շնորհիվ երեխան սկսում է ճանաչել գույները և՛ տեսողական տեսանկյունից, և՛ անվանումների։ Ձեռք է բերում և զարգացնում երկու ձեռքը միառժամանակ օգտագործելու կարողություններ։ Խաղը նախատեսված է 1-4 տարեկան երեխաների համար։
Առաջարկում եմ դիտել և պատրաստել ձեր փոքրիկների հետ միասին։