Առցանց շաբաթվա ամփոփում 20.04-24.04.2020

83393933_1518994464917324_8876103422504337408_n

Կազմելով ընտանեկան առցանց նախագիծ, շնորհիվ կրթակամալիրի ընտանեկան առցանց ուսուցման՝ սաները դառնում են ավելի ինքնուրույն, կարողանում են իրենց օրը կազմակերպել և շաբաթը հագեցնել հետաքրքիր ստեղծագործական մտքերով՝ այլընտրանքային նկարչություն, տեխնոլոգիա-խոհանոց, մարզական, ռոդարիական խաղեր:

Ընտանեկան նախագիծն իրականացնում և անմիջական մասնակից են դառնում ընտանիքի անդամները: Սաները ներկայացրեցին իրենց առօրյան, թե ինչպես են անցնում օրերը հեռավար-առցանց ուսուցման ժամանակ: Էլենն ընտանիքի անդամների և իր համար առավոտյան նախաճաշի սեղանն է պատրաստում, սպասքադրում ու մաղթում բարի ախորժակ: Թոմասի Սոֆին եղբոր և բակի երեխաների հետ մարզվում ու խաղում է բակային խաղեր: Հետո պատրաստում է բանջարեղենային աղցան, ընթացքում համտեսում է բանջարները, ինքնուրույն, հմուտ խոհարարի պես կտրատում: Ընտանեկան առցանց ուսուցման նախագծի շրջանակներում սաներն իրականացրեցին նաև «Ես կարողանում եմ», «Ընտանեկան խաղեր», «Քանդակագործություն», «Մարզական ընտանիք» և «Բակային խաղեր» նախագծերը:

Առաջին օր

Ընտանեկան հեռավար ուսուցման յոթերորդ շաբաթվա չորրորդ օրը, թեպետ դրսում անձրևային, մռայլ եղանակ էր, սակայն սաների տրամադրությունը բարձր էր ու լի ուրախ, ստեղծագործական մտքերով: Թոմասի Սոֆին ընտանիքի անդամների համար առավոտյան պատրաստում է առողջարար նախաճաշ, իսկ Խաչատրյան Սառան մայրիկի օգնությամբ իրականացնում է այլընտրանքային նկարչություն քիթիկով և ձեռքերով, դե, իսկ Վերմիշյան Արտակը խաղում է քույրիկի հետ, վազվզում գնդակի ետևից: Արեգ և Գոռ Գասպարյան եղբայրներն էլ ներկայացրեցին իրենց առօրյայից հատվածներ:
 
 
 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s