Տեխնոլոգիական աշխատանք. օր 1-ին

Ստեղծված իրավիճակը և հարկադրաբար հեռավորությունը չեն կարող խանգարել սեբաստացի ընտանիքներին շարունակել և իրականացնել առցանց ուսուցում: Ամեն օր երեխաները ոգևորված, նոր մտքերով իրականացնում են ընտանեկան նախագծեր ընտանիքի անդամների հետ և միասին դառնում են սովորող ու սովորեցնող:

Սաներն այս շաբաթը մեկնարկեցին հետաքրքիր, գունավոր, նոր խաղերի ստեղծման և կենդանիների հետ ընկերանալու նախագծերով, որոնց անմիջական մասնակից է դառնում ծնողը:

Էլենը մայրիկի հետ պատրաստեց զարգացնող այընտրանքային, օգտակար խաղ: Վերմիշյան Արտակը հայրիկի և քույրիկի հետ պատրաստում է այլընտրանքային նկար, որի հիմնական բաղկացուցիչ մասը կազմում է մակարոնը:

Քոչարյան Նատալին մայրիկի հետ բանկայից և այլ դեկորատիվ ծովային պարագաներից պատրաստեց գեղեցիկ կոլաժ: Դե իսկ Սիլվին գնացել էր իրենց ագարակ, որտեղ պահում և բազմացնում են փոքրիկ շինշիլաներ: Սիլվին կերակրեց, խնամեց, խաղաց ու արտասանեց նրանց համար։ Նրան դուր չէր գալիս, որ նրանք փակի տակ էին, ու անընդհատ փորձում էր ազատել շինշիլաներին:

Մկրտչյան Էլեն

Վերմիշյան Արտակ

Քոչարյան Նատալի

Հայրապետյան Սիլվի

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s