Ապրիլ ամսվա աշխատանքային հաշվետվություն 01.04-30.04.2020թ.

Ստեղծված իրավիճակը և հարկադրաբար հեռավորությունը չեն կարող խանգարել սեբաստացի ընտանիքներին շարունակել և իրականացնել առցանց ուսուցում: Ամեն օր երեխաները, ծնողները ոգևորված, նոր մտքերով իրականացնում են ընտանեկան նախագծեր, դառնում են սովորող ու սովորեցնող, նախագծերի կազմակերպողն ու իրականացնողը:

Սաների հեռավար օրը կազմակերպելու համար նախապես Microsoft Teams ծրագրով կապ ենք հաստատում Նելի Արղունթյանի և դաստիարակների հետ, քննարկում իրականացվող աշխատանքները, այնուհետև կազմում շաբաթվա աշխատանքային նախագիծ:

Ամիսը առանձնահատուկ էր  Ծաղկազարդի զատկական ծեսով : Յուրաքանչյուր օրվա աշխատանքները հրապարակվում էին դաստիարակի բլոգում, Հարավային դպրոց-պարտեզի ենթակայքում և իհարկե սոցցանցում։

30.03.2020-03.04.2020թ. օրվա լուսաբանում և շաբաթվա ամփոփում

13.04.2020-17.04.2020թ. օրվա լուսաբանում և շաբաթվա ամփոփում

20.04.2020-24.04.2020թ օրվա լուսաբանում և շաբաթվա ամփոփում

Շաբաթվա ընթացքում մասնակցել եմ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին գրավոր և բանավոր խոսքի մակույթ սեմինարին, այն իրականացրել ենք հեռավար-առցանց Microsoft Teams ծրագրով: Սեմինարը անցկացրեցին՝ Նելի Արղունթյանը, Մարինե Մխիթարյանը և Լիլիթ Սահակյանը։ Միասին կարդացինք մեզ դուր եկած հատվածներ, քննարկեցինք, վերլուծեցինք Ջոն Հոլթի՝ «Մանկական հաջողությունների երաշխիքը» հոդվածը:

Մասնակցել եմ ֆեյսբուքյան սոցցանցում ՄնաՏանըԿարդաԴպիր ֆլեշմոբին, կարդացել եմ Պաուլո Կոելիո՝ Մակտուբ հոդվածը։

Նաև կարդացել եմ Մարիա Մոնթեսորի՝«Տասնինը պատվիրանները ծնողներին» և պատումի տեսքով վերլուծել, ավելացրել ինձ համար կարևոր պատվիրաններ:

Ընտանեկան-հեռավար-առցանց ուսուցման մասին ծնողի կարծիքներ

Մայրիկի օրգիր

Հայրապետյան Սիլի. առցանց ուսուցման մասին

Ընտանեկան դպրոց-լաբորատորիա

Ընտանեկան-առցանց ուսուցման ապրիլ ամսվա մասնակիցներ

Microsoft Teams ծրագրով, առցանց մասնակցել եմ Նելի Արղունթյանի ղեկավարմամբ՝ դաստիարակների բլոգուսուցում, բլոգավարություն սեմինար պարապունքներին, որտեղ շտկեցինք մեր բլոգները և նոր բլոգավարության հմտություններ սովորեցինք:
 Ընտանեկան նախագծեր՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s