Հայրապետյան Սիլվի. հեռավար ուսուցման մասին

Պատմում է՝ Հայրապետյան Սիլվիի մայր՝ Աղեկյան Մերին։ Խմբագրված է ծնողի կողմից։

received_28639915537083455982568651333731985.jpeg

Հեռավար ուսուցումը համակարգված ուսուցման ձև է, երբ անմիջական և ոչ անմիջական ուսուցման գործընթացը սովորողի և դասավանդողի միջև իրականացվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցներով:


Հեռավար ուսուցման արդյունավետությունը պայմանավորված է հեռահաղորդակցական տեխնոլոգիաների կիրառմամբ, որոնք հեռավար դասընթացների նախագծման և իրագործման հիմքն են: Հեռավար ուսուցումը դիտվում է որպես ուսուցման ինքնուրույն ձև. այն չի կարող իրականացվել ուսուցման ավանդական ձևերով:
Ներկայումս համացանցի զարգացումը և դրա կողմից առաջարկվող ծառայությունների սակագների արագ նվազումը նպաստում է, որ հեռավար ուսուցումը ոչ միայն մատչելի դառնա քաղաքացիների մեծամասնության համար, այլև ապահովի հեղինակավոր կրթական հաստատություններում ընդհանուր և մասնագիտական անհրաժեշտ մակարդակի կրթություն ստանալու հնարավորությունը: Եվ ես շատ ուրախ եմ, որ ՀՀ ում գոյություն ունի այնպիսի կրթական հաստատություն, այն է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, որը փորձում է զուգահեռ իրականացնել նաև հեռավար ուսուցում՝ թույլ չտալով, որ անգամ ֆորսմաժորային իրավիճակներում կրթությունը կանգ առնի: Ես հպարտ եմ, որ իմ երեխան այդ կրթահամալիրի սան է:

Զավեշտալի դեպք

Մի անգամ Սիլվին նստած պանիր էր ուտում և այդ ընթացքում տատիկը հարցրեց. —Սիլվի ջան տատիկին ես սիրում թե՞ պապիկին։ Սիլվին որպեսզի այդ բարդ հարցից խուսափի պատասխանում է. — Պանիր եմ ուտում։ Այսուհետ Սիլվին այդ տեսակ հարցին միայն պատասխանում է.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s