Կանաչ օր

∼«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում այսօր իրականացվեց վարդատունկ-ծառատունկ նախագիծ, և Հարավային դպրոց-պարտեզի պարտեզիկները անմասն չմնացին: Տանը Սիլվին և Արտակը թաղարի մեջ տնկեցին ծաղիկներ:

Առցանց շաբաթվա ամփոփում 20.04-24.04.2020

83393933_1518994464917324_8876103422504337408_n

Կազմելով ընտանեկան առցանց նախագիծ, շնորհիվ կրթակամալիրի ընտանեկան առցանց ուսուցման՝ սաները դառնում են ավելի ինքնուրույն, կարողանում են իրենց օրը կազմակերպել և շաբաթը հագեցնել հետաքրքիր ստեղծագործական մտքերով՝ այլընտրանքային նկարչություն, տեխնոլոգիա-խոհանոց, մարզական, ռոդարիական խաղեր:

Շարունակել կարդալ

Ընտանեկան Նախագիծ. Էլիզաբեթ Ադիկյան

94674968_545886996123745_2601810107524186112_n

Խմբագրված է ծնողի կողմից:

Այս շաբաթը նույնպես անցավ շատ հագեցած և լի տարբեր նախաձեռնություններով։ Օրեցօր նկատում եմ թէ ինչպես է աղջիկս ավելի ինքնուրույն դառնում, նույնիսկ ընդվզում է, երբ փորձում եմ օգնել կամ ուղղություն ցույց տալ։ Սկսել է արտահայտել և զարգացնել սեփական ճաշակը․ ինչի համար ես շատ ուրախ եմ։
Օգտվելով իրավիճակից մենք ամեն օր ինքնակրթվում և զարգանում ենք։

Ստեղծագործ TV- ի եթերում փոքրիկ Սեբաստացի Էլենն է։ Նա պատրաստում է փոքրիկների համար շատ օգտակար խաղ։ Խաղի շնորհիվ երեխան սկսում է ճանաչել գույները և՛ տեսողական տեսանկյունից, և՛ անվանումների։ Ձեռք է բերում և զարգացնում երկու ձեռքը միառժամանակ օգտագործելու կարողություններ։ Խաղը նախատեսված է 1-4 տարեկան երեխաների համար։
Առաջարկում եմ դիտել և պատրաստել ձեր փոքրիկների հետ միասին։

Շարունակել կարդալ

Առցանց ուսուցման չորրորդ օր

Ընտանեկան-հեռավար ուսուցման յոթերորդ շաբաթվա չորրորդ օր: Թեպետ դրսում անձրևային, մռայլ եղանակ է, սակայն սաների տրամադրությունը բարձր է ու լի ուրախ, ստեղծագործական մտքերով:

Շարունակել կարդալ