Հիմք ընդունելով կրթահամալիրի տնօրենի Սուրհանդակը
Անվանումը՝ «Մայիսյան ամենամյա 15- րդ հավաք»։
Նախատեսված է՝ 2-4տարեկանների խնամքի և զարգացման խմբի սաների համար։
Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի սաներ, ծնողներ, տատիկ-պապիկներ։
Իրականացման տևողությունը՝
04.05-08.05.2020թ.
Նպատակ՝
Հեռավար-առցանց կրթությունը, սաների տանը մնալը, տալիս են հնարավորություն ինքնուրույն կազմակերպելու սանի առօրյան: Կարևոր է, որ սանը կարողանա պարտեզի գործունեությունը ծավալել ո՛չ միայն պարտեզում դաստիարակի հետ, այլ նաև ընտանիքում, շրջապատող միջավայրում, խաղերի միջոցով ներգրավի ծնողներին, ընտանիքի անդամներին, ընկերներին: Այդպես կծնվեն նոր մտքեր, էլ ավելի կամրապնդվի պարտեզ-ընտանիք շղթան:
Խնդիրներ՝
Ընտանիքը, շրջապատող միջավայրը դառնում են երեխաների մտքերն իրագործողն ու անմիջական մասնակիցը: Առցանաց ուսուցման ժամանակ սաները մշտապես գտնվում են ակտիվ, խաղային, դաստիարակչական, ուսուցողական գործընթացում: Երեխաները ընտանիքի անդամների հետ խաղում են հետաքրքիր խաղեր, կատարում են տարատեսակ այլընտրանքային, տեխնոլոգիական աշխատանքներ, և գործընթացը նկարահանելով՝ տեսաֆիլմերը փոխանցելու են մեզ, այնուհետև մենք կատարված աշխատանքները լուսաբանելով, կիրականացնենք հեռավար-առցանց կրթություն:
Ընթացքը՝
Հեռավար-առցանց կրթության զարգացումն ու առաջընթացն ապահովում է ծնողը: Ծնողը դառնում է գլխավոր մասնակիցը, երեխայի հետ իրականացնում է իր կողմից առաջարկված նախագծեր, դառնում է անմիջական մասնակից, տեսանկարահանում գործընթացը և ներկայացնում է մեզ տեսաֆիմի տեսքով: Ապա մենք ֆիլմը մոնտաժի օգնությամբ կարգի ենք բերում, այնուհետև լուսաբանում բլոգում, Հարավային դպրոց-պարտեզի ենթակայքում, սոցցանցում:
Միջավայր՝ տուն, շրջակա միջավայր
Նախագծի ընթացքում նախատեսվում է իրականացնել՝
.Երաժշտական ընտանիք
.Համեղ խոհանոց
.Տեխնոլոգիա և խոսքի զարգացում
.Ես կարողանում եմ
.Սանի ինքնուրույնություն
.Մայրիկի օրագիր
. Ծնողները կներկայացնեն առցանց ընտանեկան ուսուցման վերաբերյալ հոդված
Երաժշտական ընտանիք`
Երաժշտությունը, երգը սաների զարգացման համար կարևոր գործոն է։ Երգերի և երաժշտության շնորհիվ, սանի մոտ զարգանում է խոսքը, լսելու և վերարտադրելու կարողությունները։
Համեղ խոհանոց`
Սաները ընտանիքի անդամների օգնությամբ, պատրաստում են, համեղ ուտեստներ`պատրաստել մրգային աղցան, թխիկներ և այն։
Տեխնոլոգիա և խոսքի զարգացում`
Պատրաստլ ծեփամածուկից մեղու և ծաղիկ։ Խաղալ բանաստեղծությունը, պատրաստել տեսանյութ։
Մեղուն
Պզան, պզան, պզպզան, Պստիկ մեղու տզտզան,
Դաշտ ու հովիտ կշրջես,
Բարձր սարեր կթռչես,
Սուսան, սմբուլ կծծես
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած՝ տուն կգաս։
Ես կարողանում եմ`
Սաները` ինչպես պարտեզում, այնպես էլ տանը ցույց կտան, թե ինչպես են ինքնուրույն հանում շորերը, հագնվում, հարդարում իրենց անկողինը և օգնում իրենց մայրիկներին։ Սաների մոտ զարգանում է ինքնրույն լինելու կարողությունը։
Մարզական ընտանիք`
Խաղում ենք, ռեզին պարան, կլաս, հեծանիվ, գնդակ, ինքնագլոր։
Մայրիկի օրագիր`
Ծնողները կներկայացնեն առցանց ընտանեկան ուսուցման վերաբերյալ հոդված
Արևների շարք
Ծափխաղ
Ազգային մանկական խաղեր
Նախագծի արդյունքների հրապարակում, տարածում՝
բլոգում, սոցցանցերում, ենթակայքում։