Այսօր Microsoft teams հարթակում մասնակցեցի մայիսյան հավաքի կրթահամալիրային կլոր սեղան-քննարկումներին, որի համակարգողներն էին՝ Նելի Արղունթյանը, Լիլիթ Սահակյանը և Էլյա Գրիգորյանը:
Խոսեցին հեռավար առցանց-ընտանեկան նախագծերից, խաղ-ներկայացումների մասին, ներկայացվեցին Հարավային դպրոց-պարտեզի ղեկավար՝ Շամիրամ Պողոսյանի որդու բլոգի նորամուտը, ընտանեկան դպրոցը, առցանց ուսուցման ժամանակ իրականացված աշխատանքները, որտեղ գլխավոր և միակ իրականացնողը ծնողն է, որը միարժամանակ մանկավարժ է, մենթոր, խորհրդատու, կրթահամալիրի անբաժան ընկերն ու նոր ծրագրերի, մտահաղացուների իրականացնողը: Ծնողները պատմեցին իրենց ձեռքբերումների, ինքնակրթության մասին, թե ինչպես են կազմակերպում իրենց առօրյան առցանց ուսուցման ընթացքում:
Մասնակցեցի նաև հաջորդ կլոր սեղանին, որի համակարգողներն էին Մարիամ Միրզոյանը, Մարիանա Գևորգյանը: Կլոր սեղանի հիմնական թեման աուտիզմ ունեցող երեխաների մասին էր: Մանկավարժները կիսվեցին իրենց փորձով: Նաև խոսվեց աուտիզմի՝ ձեռքբերովի և բնածին առաջացման պատճառների մասին, որ աուտիզմը բնածին է համարվում և չի կարող լինել ձեռքբերովի կամ փոխանցվել ժառանգաբար: