18.05-23.05 աշխատանքային ամփոփում

Պարետի որոշմամբ մայիսի 20-ից թույլատրվեց մանկապարտեզների գործունեությունը։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը վերաբացման աշխատանքները սկսեց դեռ մայիսի 16-ից և արտակարգ դրության կանոնները պահպանելով՝ իրականացրեց ախտահանման և սանիտարահիգենիկ աշխատանքներ։ Ստեղծվեց նախակրթարանում սաների ընդունման կարգը։
Նախակրթարանը մայիսի 18-ին, ըստ աշխատանքային նախագծի անցավ իր բնականոն աշխատանքին, յուրաքանչյուր աշխատակից և սան անցավ ջերմաչափման։ Պահպանելով հեռավորություն (1,5մ),  իրականացնելով ախտահանման աշխատանքներ՝ մուտք գործեց խմբասենյակ։Շաբաթվա իրականացված աշխատանքներ

Օր առաջին— Նախակրթարանի սաներին դիմաորեցինք, ինչպես որ կարգն է՝ ջերմաչափում արեցինք բակից և մտանք խումբ։ Սաներն ինքնուրույն փոխեցին կոշիկները, ձեռքերը ախտահանեցին ախտահանիչ հեղուկով։
Օր երկրորդ-
Երեխաները կարոտել էին պարտեզի ազատ միջավայրը, բնությունը, ընկերներին, իսկ նրանց հիշողության մեջ պարտեզը մնացել էր թեթև ձյունոտ, թաց ու խոնավ հողով, դատարկ ծառերով։ Սաները դուրս եկան բակ, զբոսնեցին, խոշորացույցով հետազոտեցին հողը, ծառերը, թփերը, ծաղիկները, ծառի պտուղները ու ամեն բան, ինչն ընկնում էր խոշորացույցի տակ։
Օր երրորդ-
Բակում իրականացրինք այլընտրանքային նկարչություն: Սաները թվարկեցին գույները և պատմեցին իրենց նկարած նկարի մասին, թե ինչ պատկեր են ստացել։
Օր չորրորդ-
Համբարձման ծեսին ընդառաջ՝ Հարավի 2-4 տարեկանները պատրաստեցին Ծաղկամոր տիկնիկ, ծաղկաշղթա, երգեցին ծիսական երգեր, և իհարկե, պահպանեցին արտակարգ դրության բոլոր կանոնները։Երեխայի աճի և զարգացման համար կարևոր դեր է խաղում քնի ծեսը։
Օր հինգերորդ-
Ծեսին ընդառաջ պատրաստեցինք նաև  այլընտրանքային վզնոց Ծաղկամոր տիկնիկի համար։
Առավոտը նախակրթարանումՕր վեցերորդ-
Ընտանեկան -հեռավար-առցանց ուսումնական շրջանը։
Հարապետյան Սիլվի
Մկրտչյան Էլեն

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s