Մայիս ամսվա ամփոփում

«Մխիրթար Սեբաստացի» կրթահամալիրը մայիս ամիսը մեկնարկեց «Մայիսյան ամենամյա 15-րդ հավաք» և «Համբարձման ծես» նախագծերով:

Իրականացնելով հեռավար ուսուցում՝ սաները գտնվում են մշտական ուսուցողական, խաղային գործընթացի մեջ։ Սովորում են կազմակերպել իրենց առօրյան, դառնում են ինքնուրույն և ներկայանում են որպես ընտանեկան նախագծերի հեղինակներ։ Մայիսյան ստեղծագործական առաջին աշխատանքային շաբաթը ճանապարհ բացեց նոր նախաձեռնությունների, ձեռքբերումների, ընտանեկան նոր նախագծերի իրականացման:

Սակայն պարետի որոշմամբ՝ մայիսի 20-ից թույլատրվեց մանկապարտեզների գործունեությունը։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը վերաբացման աշխատանքները սկսեց դեռ մայիսի 16-ից և արտակարգ դրության կանոնները պահպանելով՝ իրականացրեց ախտահանման և սանիտարահիգենիկ աշխատանքներ։ Ստեղծվեց նախակրթարանում սաների ընդունման կարգը։
Նախակրթարանը մայիսի 18-ին անցավ արտակարգ ռեժիմով աշխատանքի, յուրաքանչյուր աշխատակից և սան անցավ ջերմաչափում։ Պահպանելով հեռավորություն (1,5մ),  իրականացնելով ախտահանման աշխատանքներ՝ սաները մուտք գործեցին խմբասենյակ։
Շաբաթվա ընթացքում Առկա և առցանց ուսուցման իրականացված աշխատանքներ՝

04.05.-08.05.2020թ. Օրվա լուսաբանում և շաբաթվա ամփոփում

18.05-23.05.2020թ. Օրվա լուսաբանում և շաբաթվա ամփոփոմ

25.05-27.05.2020թ. Օրվա լուսաբանում և շաբաթվա  ամփոփում։

Դաստիարակ՝ Լիլիթ Հովհաննիսյանի մայիս ամսվա հաշվետու պատումը։
ՈՒնենք խմբում 20 սան,
առկա ուսուցմանը մասնակցել է 6 սան,
առցանց ուսուցմանը մասնակցել է 12 սան, երկու սան արձակուրդում է  գտնվում։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s