Աշխատանքային նածագիծ (08. 06 -12.06)

Ամառային պարտեզ
Սանի ընդունման կարգ
  • Խմբերի քանակը՝ մինչև 10 սան, խմբում աշխատելու է երկու դաստիարակ։
  • Դաստիարակների բլոգներում առկա են մեկ շաբաթվա աշխատանքային պլանը, ճաշացանկը, շարունակում ենք աշխատել նաև ընտանեկան առցանց ծրագրերով։
  • Դաստիարակներից մեկը 8։45 սկսում է ջերմաչափումը, կրում է դիմակ, որը 3 ժամը մեկ պիտի փոխվի, ձեռնոցներ, ախտահանվում է, զգեստափոխվում և մտնում խմբասենյակ։ Տվյալները լրացվում են էլմատյանում։
  • Դաստիարակն օդափոխում է խմբասենյակը և ախտահանում բռնակները, սանհանգույցը, խոհանոցը…
  • 9։00-ին երկու դաստիարակները խմբում սկսում են արտակարգ ռեժիմով գործող 2-5տարեկանների աշխատակարգով աշխատել՝ պահելով անվտանգության կանոնները։
  • Երեխաներին ընդունում են բակում։ Դաստիարակներից մեկը, պահպանելով հեռավորությունը, սկսում է ջերմաչափել, ստուգել, ապա սանին ուղեկցում է խմբասենյակ։
  • Սանն ինքնուրույն զգեստափոխվում է միջանցքում, ախտահանում ձեռքերը և գնում խմբասենյակ։
  • Ծնողի մուտքն արգելվում է, բակից դաստիարակներից մեկը ընդունում է սանին և ուղեկցում։
  • Արգելվում է տնից խաղալիքով կամ այլ իրերով ներս մտնելը։
  • Քնի ժամին ախտահանվում է հարթակը, և 1.5 մետր հեռավորության վրա բացվում են անկողինները։
  • Արթնանալուց հետո անմիջապես հավաքվում է անկողինը, և ամեն օր ծնողը տանում է լվանալու։
  • Խոհարարը պահպանում է հիգիենայի կանոնները ՝ ձեռնոց, դիմակ, հաճախակի կատարում է ձեռքերի և կաթսաների ախտահանում։
  • Խոհանոցից սնունդը տեղափոխվում է հերմետիկ փակ տարաներով։
  • Սանհանգույցը ախտահանվում է յուրաքանչյուր սանի օգտվելուց հետո, իսկ սանհանգույց մտնում են հերթով, չեն մոռանում լվանալ և ախտահանել ձեռքերը։
  • Դաստիարակը խմբասենյակը հաճախակի օդափոխում է և կազմակերպում սաների զբոսանքը։
  • Զբոսանքի ժամանակ կողմնակի մարդկանց մոտենալն արգելվում է։
  • Խնամքի պարագաները պահվում են ախտահանող հեղուկի մեջ։
  • Սանի ճանապարհում
  • Ծնողը սպասում է բակում՝ պահպանելով 1.5 մետր հեռավորություն, դաստիարակը ջերմաչափում է սանին գրանցում և ճանապարհում։ Իսկ եթե բակում են, ծնողները չեն մոտենում, պահպանում են անհրաժեշտ հեռավորությունը, սանին դեպի ծնողն ուղեկցում է դաստիարակը։
  • Օրվա աշխատանքային ռեժիմում պիտի ներառել հիգիենայի կանոնները և «Ես կարողանում եմ» նախագիծը։
Նախագծի անվանում՝ Ամառային պարտեզ
Նախատեսված է՝ 2-4տարեկանների խնամքի և զարգացման խմբի սաների համար։
Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի սաներ, ծնողներ, տատիկ-պապիկներ։
Իրականացման տևողությունը՝
08.06-12.06.2020թ.
Նպատակ՝
Իրականացնել պարտեզում՝ նախագծային գործունեություններ, օրը դարձնելով հետաքրքիր և բազմաբովանդակ, առցանց ուսուցման շրջանակներում իրականացնել ընտանեկան նախագծեր, խաղերի միջոցով ներգրավի ծնողներին, ընտանիքի անդամներին, ընկերներին: Այդպես կծնվեն նոր մտքեր, էլ ավելի կամրապնդվի պարտեզ-ընտանիք շղթան:
Խնդիրներ՝
Կազմակերպել առցանց և առկա ուսուցում,
Սանի առօրյան դարձնել՝ բազմաբովանդակ, հետաքրքիր, զարգացնող, ուսուցանող,
Մասնակից դարձնել ընտանիքիքի անդամների:
Ընթացք՝
Շաբաթվա ընթացքում իրականացնելով նախագծային աշխատանքներ։Սաները մշտապես գտնվում են ակտիվ, խաղային, դաստիարակչական, ուսուցողական գործընթացում, և գործընթացը նկարահանելուց հետո, արդյունքները  լուսաբանվում են՝ բլոգում, Հարավային դպրոց-պարտեզի ենթակայքում, սոցցանցերում:
Միջավայր՝
Հարավային դպրոց-պարտեզ, տուն, շրջակա միջավայր
  • 9:30-10:00 -Մարզական «Բարև,ես …»,ռոդարիական մարզական խաղեր:
    • 10:00-10:30Նախաճաշ
    • 10:30-12:00-Լողափնյա գործունեություն.
    • 12:30-13:00Ճաշ
    • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
    • 15:30-16:00- Հետճաշիկ:
    • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
    • 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:
  • Նախագծի ընթացքում նախատեսվում է իրականացնել՝
Երկուշաբթի- 08.06
Փրփրադեզ -պղպջակ
Մեզ պետք կգա՝ ջուր, հեղուկ օճառ, բաժակ, ձողիկ, իսկ փրփրադեզ ստանալու համար բաժակի մեջ ջուր կլցնենք, վրան կավելացնենք հեղուկ օճառ, լավ թափահարելուց հետո կարող ենք խաղալ փրփրադեզ-պղպջակներով:
Երեքշաբթի-09.06
Գունավոր գլաքարերի քաղաք
Չորեքշաբթի-10.06
Կոմիտասյան պլեներ
Հինգշաբթի-11.06
Բալահավաք
ՈՒրբաթ-12.06
Ռոդարիական խաղ-մարզատոն
Անձրևաբեր ծիսական երգեր
Զըպիկ, զըպիկ
Անձրև եկավ
Վարդավառի խաղերից՝ Կլոր պար
Վարդավառի ծիսական երգեր, խաղիկներ, բանաստեղծություններ .
Վարդավառ է
Սոնա յար
Պուպլատիկինն էկեր է
Ազգային պարերգեր. «Հոպ, թռի», «Մանդրիկ թփիկ ըռեհան», «Կռունկ ջան, արի, արի», «Վեր, հա վեր, վեր», «Փափուռի»Վարդավառի ծեսին կատարվող երգեր, պարերգեր
Վարդավառի ծիսական ուտեստներ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s