Ներկայացնում եմ ըստ շաբաթվա նախագծի իրականացված աշխատանքները
- Շաբաթը մեկնարկեցինք ծիրանահավաքով, որից էլ պատրաստեցինք շատ համեղ ու անուշաբույր ծիրանի ջեմ, և երբ քնից արթնացան հետճաշիկին համտեսեցին։
- Առավոտյան զբոսանքից հետո վերադարձանք խմբասենյակ, պահպանելով բոլոր հիգիենայի կանոնները, համադրելով գեղեցիկն ու համեղը, և պատրաստեցինք կեքսեր։
- Արտակարգ դրությունը դեռ շարունակվում է, ամեն օր մենք կրում ենք դիմակներ, որպեսզի պաշտպանենք մեզ, և շրջանցենք վիրուսներին, մենք էլ փորձեցինք մեր կարի արհեստանոցում կարել ինքնատիպ, հարմար և կարևորը գեղեցիկ դիմակներ։
- Շաբաթը բազմաբովանդակ էր։ Քանի որ մեր առօրյան անցնում է բակում, բացօթյա միջավայրում, իսկ խմբասենյակ մտնում ենք անհրաժեշտության դեպքում, որոշեցինք որ մեր խմբասենյակին նվիրենք և ևս մեկ թաղարով ծաղիկ։
- Բացօթյա պարտեզում, մաքուր օդին, հովին շատ հաճելի է նախաճաշել, և մենք ո՛չ միայն նախաճաշում ենք բակում, այլ նաև ճաշում, հետճաշիկն ենք ուտում, ասեմ որ սաները ավելի հաճույքով ու ախորժակով են ուտում։
Առցանց ուսուցման շաբաթվա աշխատանքային ամփոփում