Մայիսի 18-ից երկրի պարետի որոշմամբ կգործեն նախակրթարանները։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախակրթարանները կգործեն հետևյալ աշխատակարգով։
Խմբերի քանակը՝ մինչև 10 սան, խմբում աշխատելու է երկու դաստիարակ։
Դաստիարակների բլոգներում առկա են մեկ շաբաթվա աշխատանքային պլանը, ճաշացանկը, շարունակում ենք աշխատել նաև ընտանեկան առցանց ծրագրերով։
Դաստիարակներից մեկը 8։45 սկսում է ջերմաչափումը, կրում է դիմակ, որը 3 ժամը մեկ պիտի փոխվի, ձեռնոցներ, ախտահանվում է, զգեստափոխվում և մտնում խմբասենյակ։ Տվյալները լրացվում են էլմատյանում։
Դաստիարակն օդափոխում է խմբասենյակը և ախտահանում բռնակները, սանհանգույցը, խոհանոցը…
9։00-ին երկու դաստիարակները խմբում սկսում են արտակարգ ռեժիմով գործող 2-5տարեկանների աշխատակարգով աշխատել՝ պահելով անվտանգության կանոնները։
Երեխաներին ընդունում են բակում։ Դաստիարակներից Սոնա Նակաշյանը և Լիլիթ Առաքելյանը, պահպանելով հեռավորությունը, սկսում է ջերմաչափել, գրանցել չափումները, , ապա սանին ուղեկցում է խմբասենյակ։
Սանն ինքնուրույն զգեստափոխվում է միջանցքում, ախտահանում ձեռքերը և գնում խմբասենյակ։
Խմբում հանում են կոշիկները, հագնում մաքուր հողաթաձեր, լվանում ձեռքերը:
Ծնողի մուտքն արգելվում է, բակից դաստիարակներից մեկը ընդունում է սանին և ուղեկցում։
Արգելվում է տնից խաղալիքով կամ այլ իրերով ներս մտնելը։
Քնի ժամին ախտահանվում է հարթակը, և 1.5 մետր հեռավորության վրա բացվում են անկողինները։
Արթնանալուց հետո անմիջապես հավաքվում է անկողինը, և ամեն օր ծնողը տանում է լվանալու։
Խոհարարը պահպանում է հիգիենայի կանոնները ՝ ձեռնոց, դիմակ, հաճախակի կատարում է ձեռքերի և կաթսաների ախտահանում։
Խոհանոցից սնունդը տեղափոխվում է հերմետիկ փակ տարաներով։
Սանհանգույցը ախտահանվում է յուրաքանչյուր սանի օգտվելուց հետո, իսկ սանհանգույց մտնում են հերթով, չեն մոռանում լվանալ և ախտահանել ձեռքերը։
Դաստիարակը խմբասենյակը հաճախակի օդափոխում է և կազմակերպում սաների զբոսանքը։
Զբոսանքի ժամանակ կողմնակի մարդկանց մոտենալն արգելվում է։
Սաների առօրյան հիմանակում կազմակերպվում է բակում:
Խնամքի պարագաները պահվում են ախտահանող հեղուկի մեջ։
Սանի ճանապարհում
Ծնողը սպասում է բակում՝ պահպանելով 1.5 մետր հեռավորություն, դաստիարակներ Սոնա Նակաշյանը, Լիլիթ Առաքելյանը ջերմաչափում են սանին գրանցում և ճանապարհում։ Իսկ եթե բակում են, ծնողները չեն մոտենում, պահպանում են անհրաժեշտ հեռավորությունը, սանին դեպի ծնողն ուղեկցում է դաստիարակը։
Օրվա աշխատանքային ռեժիմում պիտի ներառել հիգիենայի կանոնները և «Ես կարողանում եմ» նախագիծը։
Դաստիարակի բլոգում հրապարակվում է կազմակերպման կարգը և ջերմաչափման մատյանի հղումը
8:45-9:30 -Առավոտյան ծես Ընդունելություն 9:30-10:00 —Մարզական «Բարև,ես …», ռոդարիական մարզական խաղեր 10:00-10:30—Նախաճաշ
10:30-10:40-Զբոսանք
12:30-13:00—Ճաշ
13:00-15:00- Քուն, օրորոցային՝ Աստղափայլ օրորներ
15:30-16:00- Հետճաշիկ
ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում, ճանապարհում տուն։
Երկուշաբթի 31.08
- Մուտք նախակրթարան նոր խաղալիքով։
Երեքշաբթի 01.09
- Սաները պատմելու են ամառային արձակուրդների մասին, թե ինչպես են անցկացրել իրենց առօրյան։
Չորեքշաբթի 02.09
- Ես սեբաստացի եմ բլբլան ռադիո
- Ռոդարիական մարզատոն՝ ջրով լի դույլերը փորձելու են իրար փոխանցել գլխի վրայով։
Հինգշաբթի 03.09
- Պատրաստելու ենք հոբելյանական համեղ փքաբլիթներ
- ՈՒրախ պտպտան եգիպտացորեն
ՈՒրբաթ 04.09
- Ջա՜ն, տոն է այսօր, վաղ առավոտից նշելու ենք մեր սիրելի տնօրեն՝ Աշոտ Բլեյանի հոբելյանական 65 ամյակը, փչելու ենք փուչիկներ, զարդարելու ենք խմբասենյակը, երգով պարով գովերգելու ենք մեր շատ սիրելի տնօրենին։
Շաբաթվա երգեր՝
- Շաբաթվա հեքիաթ՝
Հ. Թումանյան «Ճամփորդները»
Շաբաթվա բանաստեղծություն՝
Հ. Թումանյան՝ «Կռունկներ»
Կը՜ռ կը՛ռ, կըռկըռան.
Կռունկները հա՛ թռան.
Կռունկների թևի տակ
Եկավ գարուն մեր դռան։