Թաթիկաթատրոն

Այս ամիս իր ներկայությամբ մեզ է ուրախացնում Սահակյան Հայկը, և ամեն օր մի նոր հետաքրքրությամբ է գալիս պարտեզ: Այսօր առավոտյան թռչկոտելով եկավ պարտեզ, և առանց բարև տալու, ուրախ շտապում էր իր մտքինն ասել:

-Ընկեր Սոնա, եկեք այսօր մեր զուգագուլպաները հագնենք մեր ձեռքերին, ու հեքիաթ կամ բանաստեղծություն ասենք։ Մեր մատիկներն էլ բացենք, փակենք դինոզավրի բերանի պես:

— Այո, ի՞նչու չի լինի։ Դեռ խոսքս չավարտած, արագ-արագ հանեց գուլպան ու հագավ ձեռքին, իսկ երբ ընկերներին տեսավ արդեն հագած, մի հրճվանք, մի ուրախություն ապրեց:

Արտասանեցին՝ Ա. Խնկոյան «Խոզն ու ագռավը»

Մի դարաւոր կաղնու տակ
Խոզը ագահ ու անհագ,
Այնքան կաղին զխտւեց,
Որ ցած ընկաւ ու փռւեց:
Զարթնեց քնից ու տակից
Ծառը փորեց արմատից:
— Ի՞նչ էս անում, այ անգէտ,
— Ագռաւն ասաց վերեւից:
— Խա՞ղ էս անում ծառի հետ,
Կչորանա արեւից:
— Չորանում է` չորանա,
— Ինձ ի՞նչ օգուտ` զօրանա,
Միայն կաղին ունենամ,
Ուտեմ, պառկեմ, գիրանամ:
— Այ ապերախտ կենդանի,
Ով քեզ նման վիզ ունի`
Իր կոյր աչքով չի տեսնի,
Որ կաղինը հիւթալի
Լոկ այս ծառն է ձեզ տալի,
— Ագռաւն ասաւ խոզուկին,
Էն կախ գլուխ կուզիկին:


Ղ. Աղայան «Բզեզ»

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s