Այսօր Հարավային դպրոց-պարտեզում կայացավ ծնողական սեմինար-հավաք:
Ծնողներին ժամը 11։00-ին դիմավորեցինք բակում և սեմինարն անցկացրինք բացօթյա միջավայրում։ Սեմինարն սկսեցինք ըստ օրակարգի և պատասխանեցինք ծնողների հուզող հարցերին:
Կոմիտասյան օրերին ընդառաջ ծնողներին սովորեցրեցինք «Կոտ ու կես» և «Հինգ էծ ունեմ» երգերը: Այնուհետև սիրով և ոգևորված խնամեցինք նախակրթարանի այգին՝ մաքրեցինք չոր ճյուղերից, չորացած տերևներից, փխրեցրինք ծառի բները և այգում լցրեցինք փափուկ սևահող, որպեսզի կանաչ խոտ աճի։
Սեմինարը համարում եմ ստացված: Սեբաստացի ծնողները երջանիկ, գոհ ու շնորհակալ էին, որ իրենց փոքրիկները ապրում են են հենց այսպիսի, իրենց ձեռքով խնամված նախակրթարանում: