29.09-03.10 աշխատանքային նախագիծ

8:45-9:30 -Առավոտյան ծես Ընդունելություն 9:30-10:00 —Մարզական «Բարև,ես …», ռոդարիական մարզական խաղեր 10:00-10:30—Նախաճաշ
10:30-10:40-Զբոսանք
12:30-13:00—Ճաշ
13:00-15:00- Քուն, օրորոցային՝ Աստղափայլ օրորներ
15:30-16:00- Հետճաշիկ
ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում, ճանապարհում տուն։

Երկուշաբթի 29.09

Այլընտրանքային նկարչություն- սպիտակ թղթի վրա սոցինձով նկարելու ենք ծառ, տերև, աշնանային մրգեր, այնուհետև ստացված պատկերը գունավորելու ենք, արդեն իսկ գունավորված աղով, որը մենք կստանանք գուաշի և աղի խառնուրդից:

Երեքշաբթի 30.09

Տեխնելոգիական աշխատանք- Պատրաստելու ենք համեղ բլիթներ:

Չորեքշաբթի 01.10

Մարզական օր- Վարպետության դասեր, որը կվարի ծնողը:

Երգուսուցում- երաժշտության դաստիարակ՝ Մարիամ Մնացականյանի հետ

Հինգշաբթի 02.10

Բակային խաղեր- խաղալու ենք գնդակ, ռեզին, պարան թռնոցիներ:

Հեքիաթընթերցում՝ Հ. Թումանյան Կացին աղպեր

ՈՒրբաթ 03.10

Սովորում ենք՝ Ա. Խնկոյանի բանաստեղծություններ:

Շաբաթվա երգեր՝

 Գունդ անեմ,

Ջաղացս մանի֊մանի,

Հինգ էծ ունեմ

Շաբաթվա բանաստեղծություններ

Ա. Խնկոյան՝

Բկլիկ ձկնիկ

Ձկնի՛կ, լո՛ղ տուր, լո՛ղ արա,

Դրսի որսը թո՛ղ արա,

Իջի՛ր ջրի հատակը,

Մինչև անցնի վտանգը։

Տե՛ս փորձանք կա քո գլխին,

Մի լավ մտիկ երեխին՝

Որդ է խփել իր կարթին,

Չմոտենաս էդ որդին։

Ինձ չլսեց ձկնիկը, Ինձ չլսեց բկլիկը,

Հո՛պ, կուլ տվեց նա որդը,

Կարթը մնաց կոկորդը։

Լուսին

Լուսին, լուսին, լուսերես,

Ինչքա՜ն սիրուն, կլոր ես։

Լույս ես տալիս գիշերով

Քո վառվռուն թշերով

Շաբաթվա հեքիաթ

Հ. Թումանյան ՝

ԿԱՑԻՆ ԱԽՊԵՐ

Մի մարդ գնաց հեռու երկիր աշխատանք անելու։ Ընկավ մի գյուղ։ Տեսավ այս գյուղի մարդիկ ձեռով են փայտ կոտրատում։- Ախպե՛ր,- ասավ,- ինչո՞ւ եք ձեռով փայտ անում, մի՞թե կացին չունեք։- Կացինն ի՞նչ բան է,- հարցրեցին գյուղացիք։Մարդը իր կացինը գոտկից հանեց, փայտը ջարդեց, մանրեց, դարսեց մյուս կողմը։ Գյուղացիք այս որ տեսան, վազեցին գյուղամեջ, ձայն տվին իրար․- Տո՛, եկե՛ք, տեսե՛ք կացին ախպերը ինչ արավ։Գյուղացիք հավաքվեցին կացնի տիրոջ գլխին, խնդրեցին, աղաչեցին, շատ ապրանք տվին ու կացինը ձեռքիցն առան։Կացինն առան, որ հերթով կոտորեն իրանց փայտը։Առաջին օրը տանուտերը տարավ։ Կացինը վրա բերավ թե չէ՝ ոտը կտրեց։ Գոռալով ընկավ գյուղամեջ։- Տո՛, եկե՛ք, եկե՛ք, կացին ախպերը կատաղել է, ոտս կծեց։Գյուղացիք եկան, հավաքվեցին, փայտերն առան, սկսեցին կացնին ծեծել։ Ծեծեցին, տեսան՝ բան չդառավ, փայտերը կիտեցին վրան, կրակեցին։Բոցը բարձրացավ, չորս կողմը բռնեց։ Երբ կրակն իջավ, եկան բաց արին, տեսան՝ կացինը կարմրել է։- Վա՜յ, տղե՛ք, կացին ախպերը բարկացել է, տեսե՛ք՝ ոնց է կարմրել, որտեղ որ է, մեր գլխին մի փորձանք կբերի։ Ի՞նչ անենք։ Մտածեցին, մտածեցին ու վճռեցին՝ տանեն բանտը գցեն։Տարան գցեցին տանուտերի մարագը։ Մարագը լիքը դարման էր․ գցեցին թե չէ՝ կրակն առավ, բոցը երկինքը բարձրացավ։Գյուղացիք սարսափած վազեցին տիրոջ ետևից․ «Ե՛կ, աստծու սիրուն, կացին ախպորը բա՛ն հասկացրու»։Аа

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s