Հոկտեմբեր

Հոկտեմբեր ամսվա աշխատանքայն գործունեություն, նախագծեր և սեմինարներ

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.30-09.30։ Դաստիարակներից մեկը 8:30լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է, կրում է դիմակ, որը 3 ժամը մեկ պիտի փոխվի, ձեռնոցներ, ախտահանվում է, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ ցողող  տարայով։  Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլմատյանում: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։ Դաստիարակներից մեկը, պահպանելով հեռավորությունը, սկսում է ջերմաչափել, ստուգել, ախտահանել և ուղեկցում դեպի ամառային լողափ՝ գունեղ խաղային միջավայր: Ծնողի մուտքն արգելվում է:
  •  Արտակարգ աշնանային լողավազան-լողափի խնամք
    Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին, բացում են լողավազանի ծածկը , ջրից հանում քարերը, ցանցով հավաքում-մաքրում ջրի երեսը, հագնում լողազգեստները:
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Աշնանային պարտեզ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, տուն ճանապարհել:
  • Բնագիտական գործունեություն
  • Տեխնոլոգիա
  • Այլընտրանքային նկարչություն

Նախագծեր`

Սեմինար-պարապմունքներ

  • 13:30-14:30Սեմինար-պարապմունքներ: Երկուշաբթի և հինգշաբթի՝ մարզական-պարուսուցում:
  • Ծնողական առցանց ակումբ. Յուրաքանչյուր շաբաթ
  • երկուշաբթի 05.10

Բնագիտական փորձ-  աշունը իր հմայքով մեզ հյուր է եկել, և օր օրի տերևները փոխում են իրենց գույները, ձևը, կազմությունը, և սաները խոշորացույցով կհետազոտեն՝ տերևները, հողը, ծառերը, և ամեն բան ինչ կնկնի խոշորացույցին տակ:

  • Երեքշաբթի 06.10

Տեխնոլոգիական աշխատանք- Կհավաքենք աշնանային տերևներ, նախօրք թղթի վրա կստանանք գեղեցիկ, ինչ որ մի պատկեր և կպատրաստենք այլընտրանքային նկար:

  • Չորեքշաբթի 07.10

Սովորում ենք Կոմիտասյան երգեր

  • Հինգշաբթի 08.10

«Ես սեբաստացի եմ» բլբլան TV

ՈՒրբաթ 09.10

ՈՒրախ առավոտյան նախավարժանք

Երկուշաբթի 12.10

Այլընտրանքային նկարչություն- Երեխաները շատ են սիրում այլընտրանքային նկարչությունը, սիրում են գույներ դտանալ: Այս անգամ էլ կնկարենք միանգամյա պատարաքներով և գդալներով, արդյունքում կստանանք աշնանային ծաղիկներ:

Երեքշաբթի 13.10

Քանդակում ենք կավով աշնանային մրգեր:

Չորեքշաբթի 14.10

Սովորում ենք Աղայանական բանաստեղծություններ՝ «Սագիկ»:

Հինգշաբթի 15.10

Մարզական ստուգաստես:

ՈՒրբաթ 16.10

Խաղողածես- Սաները նախօրք, ինքնուրույն կգնեն խաղող, և այդ ընթացքը կնկարահանեն, այնուհետև  բոլորի բերված խաղողները,խաղողագովքից հետո խաղով, երգով, ուրախությամբ  կճզմենք, որ դառնա մաճառ, գինի, և այն կհյուրասիրենք հարիսայի ծեսի ժամանակ:

 Երկուշաբթի 19.10

Էլ ինչ օր առանց նախավարժանքի, ուրախ բակային խաղերի, կխաղանք՝ ռեզին, պարան, մուկն ու կատու:

Երեքշաբթի 20.10

«Իմ ընտանիքը»- սաները կպատմեն, կբնութագրեն իրենց ընտանիքը, անդամներին:

Չորեքշաբթի 21.10

«Իմ թաղարը»-  Նախակրթարանում ունենք շատ թաղարներով ծաղիկներ, որոնք միշտ խնամքի կարիք ունեն: Միասին հողը փխրեցնելուց, ջրելուց, փոշին սրբելուց հետո, արդեն կտրոն դրված ծաղիկը կտնկենք նոր թաղարի մեջ, տալով նրա տեսակին երկարակեցություն:

Հիգշաբթի 22.10

«Իմ սիրած մուլտֆիլմը»- սաները կպատմեն իրենց սիրված մուլտֆիլմի մասին:

ՈՒրբաթ 23.10

Խաղում և սովորում ենք ճվիկներ

Երկուշաբթի 26.10

Իրականացնելու ենք՝ «Թթուդրիկի ծես», որին մասնակից կլինեն սաների մայրիկները:

Երեքշաբթի 27.10

 Իրականացնելու ենք՝ Մարզական ստուգատես:

Չորեքշաբթի 28.10

Հեքիաթ-ներկայացում  Հ. Թումանյան «Պոչատ աղվեսը» 

Հինգշաբթի 28.10

Երգուսուցում երաժշտության դաստիարակչուհի՝ Մարիամ Մՙնացականյանի հետ:

ՈՒրբաթ 29.10

«Լավաշթխիկ» ուսումնական նախագիծ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s