Հիմք ընդունելով կրթահամալիրի տնօրենի Սուրհանդակը
Անվանումը՝
Նախատեսված է՝ 2-4տարեկանների խնամքի և զարգացման խմբի սաների համար։
Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի սաներ, ծնողներ, տատիկ-պապիկներ։
Իրականացման տևողությունը՝
15.10-16.10.2020թ.
Նպատակ՝
Հեռավար-առցանց կրթությունը, սաների տանը մնալը, տալիս են հնարավորություն ինքնուրույն կազմակերպելու սանի առօրյան: Կարևոր է, որ սանը կարողանա պարտեզի գործունեությունը ծավալել ո՛չ միայն պարտեզում դաստիարակի հետ, այլ նաև ընտանիքում, շրջապատող միջավայրում, խաղերի միջոցով ներգրավի ծնողներին, ընտանիքի անդամներին, ընկերներին: Այդպես կծնվեն նոր մտքեր, էլ ավելի կամրապնդվի պարտեզ-ընտանիք շղթան:
Խնդիրներ՝
Ընտանիքը, շրջապատող միջավայրը դառնում են երեխաների մտքերն իրագործողն ու անմիջական մասնակիցը: Առցանաց ուսուցման ժամանակ սաները մշտապես գտնվում են ակտիվ, խաղային, դաստիարակչական, ուսուցողական գործընթացում: Երեխաները ընտանիքի անդամների հետ խաղում են հետաքրքիր խաղեր, կատարում են տարատեսակ այլընտրանքային, տեխնոլոգիական աշխատանքներ, և գործընթացը նկարահանելով՝ տեսաֆիլմերը փոխանցելու են մեզ, այնուհետև մենք կատարված աշխատանքները լուսաբանելով, կիրականացնենք հեռավար-առցանց կրթություն:
Ընթացքը՝
Հեռավար-առցանց կրթության զարգացումն ու առաջընթացն ապահովում է ծնողը: Ծնողը դառնում է գլխավոր մասնակիցը, երեխայի հետ իրականացնում է իր կողմից առաջարկված նախագծեր, դառնում է անմիջական մասնակից, տեսանկարահանում գործընթացը և ներկայացնում է մեզ տեսաֆիմի տեսքով: Ապա մենք ֆիլմը մոնտաժի օգնությամբ կարգի ենք բերում, այնուհետև լուսաբանում բլոգում, Հարավային դպրոց-պարտեզի ենթակայքում, սոցցանցում:
Միջավայր՝ տուն, շրջակա միջավայր
- Երգեր՝ «Փայտե ձիուկ»,« Արև, արև, ե՛կ, ե՛կ», «Ջան, ջան, ջան աշուն է» «Գունդ անեմ»:«Ջաղաց»
- Հեքիաթ-ներկայացում.Հովհաննես Թումանյան՝ «Ծիտը»,«Պոչատ աղվեսը»
- Աղայանական շարք՝ «Սագիկ», «Աքաղաղն ու կտուրը», «Կաչաղակը»:
- Ճվիկներ
- Ազգային խաղ
Նախագծի ընթացքում նախատեսվում է իրականացնել՝
-
Երաժշտական ընտանիք
Երաժշտությունը, երգը սաների զարգացման համար կարևոր գործոն է։ Երգերի և երաժշտության շնորհիվ, սանի մոտ զարգանում է խոսքը, լսելու և վերարտադրելու կարողությունները։
Մարզական ընտանիք
Բնակարանը վերածվում է մարզադահլիճի, իսկ եղած կահույքը (աթոռ, սեղան), ծառայում են որպես մարզական գույք
Մայրիկի օրագիր- Պատումի տեսքով ներկայացնել շաբաթվա ընթացքում եղած հետաքրքիր, զավեշտալի դեպքեր։