19.10-23.10Աշխատանքային նախագիծ

ԱՇՆԱՆԱՅԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՐՏԵԶ
ԿԳՄՍ Նախարար՝ Արայիկ Հարությունյանի հրաման

Աշոտ Բլեյանի սուրհանդակ
Ճաշացանկ
Ջերմաչափում

Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է, կրում է դիմակ, որը 3 ժամը մեկ պիտի փոխվի, ախտահանվում է, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Մուտքի մոտ տեղադրված ենախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ` ցողող տարայով։  Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլմատյանում: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։ Դաստիարակներից մեկը, պահպանելով հեռավորությունը, սկսում է ջերմաչափել, ստուգել, ախտահանել և ուղեկցում դեպի աշնանային գունեղ խաղային միջավայր: Ծնողի մուտքն արգելվում է: 

9։00-ին երկու դաստիարակները խմբում սկսում են արտակարգ ռեժիմով գործող 2-5տարեկանների աշխատակարգով աշխատել՝ պահելով անվտանգության կանոնները։

  • Սաների անվտանգության պատասխանատուն դաստիարակն է:
  • Դաստիրակները ապահովում են զարգացնող անվտանգ միջավայր, միջոցներ:
  •  Սանն ինքնուրույն զգեստափոխվում է միջանցքում, ախտահանում ձեռքերը և գնում խմբասենյակ։
  • Ծնողի մուտքն արգելվում է, բակից դաստիարակներից մեկը ընդունում է սանին և ուղեկցում։
  • Արգելվում է տնից խաղալիքով կամ այլ իրերով ներս մտնելը։
  • Քնի ժամին ախտահանվում է հարթակը:
  • Արթնանալուց հետո անմիջապես հավաքվում է անկողինը, և ամեն օր ծնողը տանում է լվանալու։
  • Խոհարարը պահպանում է հիգիենայի կանոնները ՝ ձեռնոց, դիմակ, հաճախակի կատարում է ձեռքերի և կաթսաների ախտահանում։
  • Խոհանոցից սնունդը տեղափոխվում է հերմետիկ փակ տարաներով։
  • Սանհանգույցը ախտահանվում է յուրաքանչյուր սանի օգտվելուց հետո, իսկ սանհանգույց մտնում են հերթով, չեն մոռանում լվանալ և ախտահանել ձեռքերը։
  • Դաստիարակը խմբասենյակը հաճախակի օդափոխում է և կազմակերպում սաների զբոսանքը։
  •  Խնամքի պարագաները պահվում են ախտահանող հեղուկի մեջ։

Սանի ճանապարհում

  • Ծնողը սպասում է բակում՝ պահպանելով 1.5 մետր հեռավորություն, դաստիարակը ջերմաչափում է սանին գրանցում և ճանապարհում։ Իսկ եթե բակում են, ծնողները չեն մոտենում, պահպանում են անհրաժեշտ հեռավորությունը, սանին դեպի ծնողն ուղեկցում է դաստիարակը։
  • Օրվա աշխատանքային ռեժիմում պիտի ներառել հիգիենայի կանոնները և «Ես կարողանում եմ» նախագիծը։
  • Դաստիարակի բլոգում հրապարակվում են կազմակերպման կարգը և ջերմաչափման մատյանի հղումը։
    • 10:00-10:30Նախաճաշ
    • 11:00-12:00— Աշնանային պարտեզ
    • 12:30-13:00Ճաշ
    • 15:30-16:00- Հետճաշիկ:
    • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
    • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
    • 15:00-16:00— Ազատ գործունեություն, տուն ճանապարհել:

Երկուշաբթի 19.10

Երգուսուցում երաժշտության ուսուցչուհի՝ Մարիամ Մնացականյանի հետ:

Սաները կպատրաստեն խաղողից չամիչ, որը հետո կօգտագործենք ուտեոստներ պատրաստելիս:

Երեքշաբթի 20.10

Պատրաստելու ենք կարմիր և սպիտակ խաղողի մուրաբա:

Չորեքշաբթի 21.10

ՈՒրախ ռոդարիական խաղեր-յուրաքանչյուրի դիմաց դրված է լինելու խաղողով լի ափսե, սաները պետք է առանց գդալի, ձեռքերի օգնության ուտեն կամ հանեն խաղողի հատերը:

Հինգշաբթի 22.10

Համեղ խոհանոց- Պատրաստելու ենք աշնանային մրգերով աղցան, որի գերակշռող մասը կկազմի խաղողը:

ՈՒրբաթ 23.10

«Խաղողածեսի» իրականացում- նախօրոք կլվանանք խաղողը, կլցնենք մի քանի տարաների մեջ, կտրորենք որ հյութը դուրս գա, կհեռացնենք ավելորդ խաղողի մասերը, և կդնենք գողտրիկ մի վայրում, որ դառնա մաճառ ու գինի:

Շաբաթվա երգեր՝

«Բաղը քաղինք խաղողը տարանք», «Փայտե ձիուկ»,« Արև, արև, ե՛կ, ե՛կ», «Ջան, ջան, ջան աշուն է» «Գունդ անեմ»:«Ջաղաց»

  • Շաբաթվա հեքիաթ. Հովհաննես Թումանյան՝ «Ծիտը»,«Պոչատ աղվեսը»

Շաբաթվա բանաստեղծություններ, ճվիկներ, ասիկներ

Ծափիկ-ծափիկ
Ծափիկ-ծափիկ, ծափ նաներով,
Փլավ կեփենք պուտուկներով,
Գդալ չկա, շերեփ չկա,
Մենք էլ կուտենք մատիկներով:

Ծափիկ, ծափիկ, ծափլատիկ,
Չալ խնձորիկ, փշատիկ,
Ծալիկ, մալիկ, ծուռ աքլորիկ,
Ծկլակտուց, ծկլամերիկ,
Կուտ ուտի, կուտման ուտի,
Ծակ շերեփով ծիկրակ անի:

Մատնախաղեր

Բութ մատն ասաց՝ գայլը եկավ:
Ցուցամատն ասց՝  որտեղից եկավ:
Միջնամատն ասաց՝ սարից եկավ:
Մատնեմատն ասաց՝ եկեք փախչենք:
Ճկույթն ասաց՝ պստլիկ եմ, ճստլիկ եմ,
Ոտիկ չունեմ, թևիկ չունեմ, ինչպե՞ս փախչեմ:

«Մամի, մամի, խաղողը հասել է»:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s