Ծնողի կարծիքը պարտեզի վերաբացման վերաբերյալ

Խմբագրված է ծնողի կողմից։

Անահիտ

Ես Թովմասյան Դավիթի մայրին եմ՝ Անահիտը: Արդեն 2 ամիս է տղաս հաճախում է Մխիթար Սեբաստացիզ Կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզ:

Եվդասավանդող-դաստիարակող անձնակազմը և ուսուցչական ընդհանուր անձնակազմը այնպիսի ջերմությամբ ընդունեցին իմ տղային որ ամեն առավոտ (անգամ շաբաթ և կիրակի օրերին) ինքն է ուզում գնալ պարտեզ: Անձնակազմը շատ հոգատար է, միևնույն ժամանակ անմիջական, բարի, գրագետ, ինչի արդյունքում տղաս դարձել է ավելի ինքնուրույն ավելի կոկիկ և ուշադիր իր իրերի ու շրջապատի նկատմամբ: Համավարակի պայմաններում էլ պարտեզում պահպանվում են բոլոր կանոնները (առավոտյան ես եմ երեխային տանում պարտեզ), ջերմաչափում, օդափոխություն, սանիտարահիգիենիկ պայմաններ: Շատ ուրախ ենք որ բաց է մեր պարտեղը և երեխաները չեն կտրվում ֆիզիկական միջավայրում միմյանց հետ շփվելուց: ՁԵԶ ԱՆՉԱՓ ՇԱՏ ԵՆՔ ՍԻՐՈՒՄ:

Անուշիկ Եղյանզարյան

Բարև Ձեզ, ես կուզեի պարտեզի վերաբացման հետ կապված ասել,որ ճիշտ չէ այս բարդ փուլում պարտեզի աշխատանքը։Վիրուսի ամենաբարդ շրջանն է, ամեն քայլափոխի հիվանդ են (նաև սովորական հարբուխ), երեխաները չեն հասցնում առողջանան, գալիս են պարտեզ ,նորից կրկնվում է։ Ստացվում է ամսվա կեսը երեխան բացակայում էր, իսկ այս իրավիճակում բարդ է վճարումը կատարել, հաճախել 10 օր, բայց վճարել ամբողջ ամսվա համար։ Բոլոր ընտանիքներում հիմա ֆինանսական բարդ վիճակ է, շատերը նորից չեն աշխատում։
Ճիշտ կլինի հիմա փակ լինի պարտեզը,իսկ երբ վերաբացվի’ վճարը հաշվարկվի հաճախած օրերի համար միայն։ Երկրում 2 դաշտով պատերազմական վիճակ է և պետք է մտնել բոլորի դրության մեջ։
Կանխավ շնորհակալություն

Նարե

Ընդհանուր առմամբ շատ գոհ եմ թե պարտեզի վերաբացումից, թե ձեր աշխատանքից և թե ձեր վերաբերմունքից։ Շատ ուրախ եմ, որ երեխաներին ինքնուրույնություն եք սովորեցնում։

Լիլիթ

Վերաբացվելու հետ կապված ես շատ կողմ եմ, որ վերաբացվել է պարտեզը, որովհետև տանը պահող չունեմ։ Աշխատանքը պարտեզում թե հիգիենայի, թե սնունդի, թե երեխաների զարգացման հետ կապված շատ լավ է կազմակերպված, որի համար շատ շնորհակալ եմ։

Հասմիկ Պողոսյան

Բարև ձեզ ընկեր Սոնա,ես շատ դրական եմ գնահատում պարտեզի վերաբացումը,այս լարված օրերին երեխաները կտրվում են առօրյայից ու վայելում են իրեն անհոգ մանկությունը իհարկե ձեր պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ,անհանգիստ չեմ, որովհետև գիտեմ որ հետևում եք բոլոր հիգիենիկ կանոններին,մեկ անգամ ևս շնորհակալ եմ

ԱՆի Հովհաննիսյան

Շատ ուրախացանք, երբ իմացանք նախակրթարանը վերաբացվելու է, որ երեխաներս զբաղմունք կունենան, կկրթվեն հային վայել, կլինեն պատշաճ խնամքի տակ, քանի որ ես և ամուսինս աշխատում ենք, և ցավոք նրանց երկար ժամանակ չենք կարող տրամադրել։ Մենք վերադարձել ենք Ֆրանսիայից, որպեսզի իմ աղջիկները դաստիարակվեն Հայաստանում, և այն դաստիարակությունը որ մենք պատկերացնում էինք (հայեցի) ընտանիքից դուրս, մենք տեսնում ենք նախակրթարանում։

Սառա

Մանկապարտեզի վերաբացումը շատ կարեւոր ու օգտակար էր ինձ համար որպես աշխատող ծնող։ Ես իրականում մտահոգություններ չունեմ, վստահ եմ, որ դաստիարակները ուշադիր են երեխաների` հիգիենան պահպանելու հարցում։ Կարծում եմ` աշխատանքային ծրագիրը, որ ներկայացվել է ու կատարվող աշխատանքները բավարար են, առաջարկներ այս պահին չունեմ։ Ցանկալի է` մանկապարտեզի հետագա աշխատանքի կազմակերպումը եւս։ Եւ վերջում, դաստիարակների աշխատանքից անչափ գոհ եմ։ Հարգանքով, Սառա

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s