26.10.2020 Շաբաթվա աշխատանքային նախագիծ

ԱՇՆԱՆԱՅԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՐՏԵԶ ԿԳՄՍ Նախարար՝ Արայիկ Հարությունյանի հրաման Աշոտ Բլեյանի սուրհանդակ Ճաշացանկ

Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է, կրում է դիմակ, որը 3 ժամը մեկ պիտի փոխվի, ախտահանվում է, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Մուտքի մոտ տեղադրված ենախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ` ցողող տարայով։  Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլմատյանում: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։ Դաստիարակներից մեկը, պահպանելով հեռավորությունը, սկսում է ջերմաչափել, ստուգել, ախտահանել և ուղեկցում դեպի աշնանային գունեղ խաղային միջավայր: Ծնողի մուտքն արգելվում է:

9։00-ին երկու դաստիարակները խմբում սկսում են արտակարգ ռեժիմով գործող 2-5տարեկանների աշխատակարգով աշխատել՝ պահելով անվտանգության կանոնները։

  • Սաների անվտանգության պատասխանատուն դաստիարակն է:
  • Դաստիրակները ապահովում են զարգացնող անվտանգ միջավայր, միջոցներ:
  • Սանն ինքնուրույն զգեստափոխվում է միջանցքում, ախտահանում ձեռքերը և գնում խմբասենյակ։
  • Ծնողի մուտքն արգելվում է, բակից դաստիարակներից մեկը ընդունում է սանին և ուղեկցում։
  • Արգելվում է տնից խաղալիքով կամ այլ իրերով ներս մտնելը։
  • Քնի ժամին ախտահանվում է հարթակը:
  • Արթնանալուց հետո անմիջապես հավաքվում է անկողինը, և ամեն օր ծնողը տանում է լվանալու։
  • Խոհարարը պահպանում է հիգիենայի կանոնները ՝ ձեռնոց, դիմակ, հաճախակի կատարում է ձեռքերի և կաթսաների ախտահանում։
  • Խոհանոցից սնունդը տեղափոխվում է հերմետիկ փակ տարաներով։
  • Սանհանգույցը ախտահանվում է յուրաքանչյուր սանի օգտվելուց հետո, իսկ սանհանգույց մտնում են հերթով, չեն մոռանում լվանալ և ախտահանել ձեռքերը։
  • Դաստիարակը խմբասենյակը հաճախակի օդափոխում է և կազմակերպում սաների զբոսանքը։
  • Խնամքի պարագաները պահվում են ախտահանող հեղուկի մեջ։

Սանի ճանապարհում

  • Ծնողը սպասում է բակում՝ պահպանելով 1.5 մետր հեռավորություն, դաստիարակը ջերմաչափում է սանին գրանցում և ճանապարհում։ Իսկ եթե բակում են, ծնողները չեն մոտենում, պահպանում են անհրաժեշտ հեռավորությունը, սանին դեպի ծնողն ուղեկցում է դաստիարակը։
  • Օրվա աշխատանքային ռեժիմում պիտի ներառել հիգիենայի կանոնները և «Ես կարողանում եմ» նախագիծը։
  • Դաստիարակի բլոգում հրապարակվում են կազմակերպման կարգը և ջերմաչափման մատյանի հղումը։
    • 10:00-10:30Նախաճաշ
    • 11:00-12:00— Աշնանային պարտեզ
    • 12:30-13:00Ճաշ
    • 15:30-16:00- Հետճաշիկ:
    • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
    • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
    • 15:00-16:00— Ազատ գործունեություն, տուն ճանապարհել:

Երկուշաբթի 26.10

  • Երաժշտության դաստիարակ՝ Մարիամ Մնացականյանի հետ իրականացնելու ենք՝ «Խաղողածես» նախագիծը։
  • Միասին կպատրաստենք անուշահամ գինի, խաղողը լվանալուց հետո, մի լավ ճմռելու ենք, մեկը ոտքով, մյուսը ձեռքով, որ հյութը ամբողջովին դուրս գա, առանձնացնելու ենք ավելորդ մասերը, քամելուց հետո թողնելու  ենք, որ հանգստանա, և կսպասենք մինչև դառնա մաճառ ու գինի։
  • Երեքշաբթի 27.10
Երեխաների սիրելի և զվարճալի խաղերից մեկն է՝ ալրախաղը, որի ժամանակ հրճվանք են ապրում, ստեղծագործում և հանգստացնում են իրենց նյարդային համակարգը։
  • Չորեքշաբթի 28.10

  • Երգուսուցում
  • «Լավաշթխիկ»-ի ծեսին ընդառաջ պատրաստելու ենք ձևավոր հացեր։
  • Հինգշաբթի 29.10
  • Բանաստեղծության ուսուցում
Պատրաստելու ենք համեղ ու գեղեցիկ փքաբլիթներ։
  • ՈՒրբաթ 30.10
  • Հեքիաթընթերցում
  • «Լավաշթխիկի» ծեսի իրականացում։
Շաբաթվա երգեր՝

«Բաղը քաղինք խաղողը տարանք», «Փայտե ձիուկ»,« Արև, արև, ե՛կ, ե՛կ», «Ջան, ջան, ջան աշուն է» «Գունդ անեմ»:«Ջաղաց»

  • Շաբաթվա հեքիաթ.
  • Հովհաննես Թումանյան՝
  • «Պոչատ աղվեսը»

Շաբաթվա բանաստեղծություններ, ճվիկներ, ասիկներ

ԾԻՏԸ ԵՎ ԲԱԶԵՆ
Ծիտը ծառին ծլվըլում է.
— Ծի՜վ, ծի՜վ, ծի՜վ. Բազեն գլխին պտըտվում է.
— Վու՜յ, վու՜յ, վու՜յ…
Ծիտը լռեց, ծիտը վախեց.
— Վա՜ջ, վա՜ջ, վա՜ջ…
Բազե, թը՜ռռ, բազե թը՜ռռ.
— Հա՜ջ, հա՜ջ, հա՜յ… Բազեն թռավ, Բազեն փախավ, Ի՜նչ լավ էլավ.
— Հե՛ — հե՛ — հե՛…
Ծիտի՛կ միտիկ, պի՛ծիկ միծիկ, Պըտպըտուրի՛կ, չըլպըտուրիկ,
Դու լա՛վ պրծար չար բազեի
Սուր ճանկերից,
հա՜ — հա՜ — հա՜…
Երեք լոբի
Հյուր գնացինք, երեք հոգով,
Երեք հոգով, Երեք հոգով:
Սեղան բացին երեք լոբով,
Երեք լոբով, Երեք լոբով:
Երեք ուտող մեծ-մեծ բերան,
Մեծ-մեծ բերան,
Մեծ-մեծ բերան,
Վրա պրծանք՝ հո չկերանք,
Հո չկերանք, Հո չկերանք…
Ինչ համով էր և ինչ մսեղ,
Եվ ինչ մսեղ,
Եվ ինչ մսեղ,
Նման լոբի ո՞վ էր տեսել,
Ո՞վ էր տեսել
Ո՞վ էր տեսել…
Երեք ուտող մեծ-մեծ բերան,
Մեծ-մեծ բերան,
Մեծ-մեծ բերան,
Վրա պրծանք՝ հո չկերանք,
Հո չկերանք, Հո չկերանք…
Երբ վերկացանք մենք երեքով,
Մենք երեքով,
Մենք երեքով,
Անց էր կացել ճիշտ երեք օր,
Ճիշտ երեք օր,
Ճիշտ երեք օր…
Երեք օրում երեք հոգի,
Երեք հոգի, Երեք հոգի,
Հազիվ կերանք երեք լոբին,
Երեք լոբին, Երեք լոբին:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s