ԱՇՆԱՆԱՅԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՐՏԵԶ ԿԳՄՍ Նախարար՝ Արայիկ Հարությունյանի հրաման
Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։
Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է, կրում է դիմակ, որը 3 ժամը մեկ պիտի փոխվի, ախտահանվում է, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Մուտքի մոտ տեղադրված ենախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ` ցողող տարայով։ Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլմատյանում: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։ Դաստիարակներից մեկը, պահպանելով հեռավորությունը, սկսում է ջերմաչափել, ստուգել, ախտահանել և ուղեկցում դեպի աշնանային գունեղ խաղային միջավայր: Ծնողի մուտքն արգելվում է:
9։00-ին երկու դաստիարակները խմբում սկսում են արտակարգ ռեժիմով գործող 2-5տարեկանների աշխատակարգով աշխատել՝ պահելով անվտանգության կանոնները։
- Սաների անվտանգության պատասխանատուն դաստիարակն է:
- Դաստիրակները ապահովում են զարգացնող անվտանգ միջավայր, միջոցներ:
- Սանն ինքնուրույն զգեստափոխվում է միջանցքում, ախտահանում ձեռքերը և գնում խմբասենյակ։
- Ծնողի մուտքն արգելվում է, բակից դաստիարակներից մեկը ընդունում է սանին և ուղեկցում։
- Արգելվում է տնից խաղալիքով կամ այլ իրերով ներս մտնելը։
- Քնի ժամին ախտահանվում է հարթակը:
- Արթնանալուց հետո անմիջապես հավաքվում է անկողինը, և ամեն օր ծնողը տանում է լվանալու։
- Խոհարարը պահպանում է հիգիենայի կանոնները ՝ ձեռնոց, դիմակ, հաճախակի կատարում է ձեռքերի և կաթսաների ախտահանում։
- Խոհանոցից սնունդը տեղափոխվում է հերմետիկ փակ տարաներով։
- Սանհանգույցը ախտահանվում է յուրաքանչյուր սանի օգտվելուց հետո, իսկ սանհանգույց մտնում են հերթով, չեն մոռանում լվանալ և ախտահանել ձեռքերը։
- Դաստիարակը խմբասենյակը հաճախակի օդափոխում է և կազմակերպում սաների զբոսանքը։
- Խնամքի պարագաները պահվում են ախտահանող հեղուկի մեջ։
Սանի ճանապարհում
- Ծնողը սպասում է բակում՝ պահպանելով 1.5 մետր հեռավորություն, դաստիարակը ջերմաչափում է սանին գրանցում և ճանապարհում։ Իսկ եթե բակում են, ծնողները չեն մոտենում, պահպանում են անհրաժեշտ հեռավորությունը, սանին դեպի ծնողն ուղեկցում է դաստիարակը։
- Օրվա աշխատանքային ռեժիմում պիտի ներառել հիգիենայի կանոնները և «Ես կարողանում եմ» նախագիծը։
- Դաստիարակի բլոգում հրապարակվում են կազմակերպման կարգը և ջերմաչափման մատյանի հղումը։
- 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…: Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
- 10:00-10:30—Նախաճաշ
- 11:00-12:00— Աշնանային պարտեզ
- 12:30-13:00—Ճաշ
- 15:30-16:00- Հետճաշիկ:
- Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
- 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
- 15:00-16:00— Ազատ գործունեություն, տուն ճանապարհել:
- Երկուշաբթի 11:00—12:00
- Սաները սիրում են ինքնուրույն, ի՞նչ որ բան ստանալ իրենց ձեռքերով, դե՛ իսկ այս անգամ էլ կստանանք կաթից մածուն, և այն կօգտագօրծենք Լավաշթխիկի ժամանակ, կպատրաստենք համեղ տնական թան:
- Երեքշաբթի 11:00-12:00
- Երգուսուցում
- Լավաշթխիկի ծեսի իրականացում, միարժամանկ կիրականացնենք՝
- Հացթխիկի ծես, նաև
- մածունմերիկի համտես, տեսնենք ստացվե՞լ է։
- Չորեքշաբթի 11:00-12:00
- Բնագետ Շուշան Ալեքսանյանի հետ կծանոթանանք վարդի տեսակների, նրանց առանձնահատկությունների հետ, և միասին կիրականացնենք Վարդատունկ։
Հեքիաթընթերցում՝ Ջանի Ռոդարի «Եթե պապիկը հանկարծ կատու դառնա»
- Հինգշաբթի 11:00-12:00
- Առավոտյան նախավարժանք
- Երեխայի խաղաղ և ուրախ հոգու մեջ չպետք է ազդի մեր այժմյա հոգեվիճակը՝ իրականացնելու ենք Արիանայի ծննդյան ծեսը
- ՈՒրբաթ 11:00-12:00
- Շաբաթը կարծես երեխաների հավեսով է, նշելու ենք Ադրինայի ծննդյան ծեսը։
- Բանաստեղծության ուսուցում
Շաբաթվա երգեր՝
Փայտե ձիուկ
Գունդ անեմ
Շաբաթվա հեքիաթ՝ Ջանի Ռոդարի Եթե պապիկը հանկարծ կատու դառնա
Շաբաթվա բանաստեղծություն՝ Աղայանական շարք
ԱՌԱՎՈՏԸ ԳՅՈւՂՈւՄ
Արեգակը դուրս է եկել
Պսպըղալով.
Շողքը հերթից ներս է ընկել
Շողշողալով.
Ծիտը ծառին կըչկըչում է
Ծըլվըլալով.
Ձորումն առուն քչքչում է
Վըշվըշալով.
Ծույլ տղայի քունն է տարել
Խռըմփալով.
Տրեխները շունն է տարել
Մըռմըռալով:
Ճվիկներ
Ճիվու, ճիվու, ճնճղիկ,
Թռավ, գնաց առվի եզրիկ,
Կերավ կուտիկ,
Խմեց ջրիկ,
Թռավ մտավ …-ի ծոցիկ:
Ճվիկ-ճվիկ, Ակնա ճվիկ,
Առվի եզրին նախշուն ճվիկ,
Կուտ կերավ, կուտման կերավ,
Կուտման առավ ու թռավ,
Թռավ գնաց, գնաց մտավ …-ի ծոցը~…
Ճվիկ, ճվիկ, Ակնա ճվիկ,
Ճվիկ գնաց հեռու քաղաք,
Բուրդ բերեց, բամբակ բերեց,
Թել մանենք, գլխարկ գործենք,
Մեր …-ի գլխին կործենք:
Թը~ռռ ճվիկ: