Աշխատանքային նախագիծ 09.11-13.11.2020

ԱՇՆԱՆԱՅԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՐՏԵԶ ԿԳՄՍ Նախարար՝ Արայիկ Հարությունյանի հրաման


Աշոտ Բլեյանի սուրհանդակ «Հին շոր, կեշիկ, իրեր» Ռոդարի Ճաշացանկ

Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։

Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է, կրում է դիմակ, որը 3 ժամը մեկ պիտի փոխվի, ախտահանվում է, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Մուտքի մոտ տեղադրված ենախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ` ցողող տարայով։ Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլմատյանում: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։ Դաստիարակներից մեկը, պահպանելով հեռավորությունը, սկսում է ջերմաչափել, ստուգել, ախտահանել և ուղեկցում դեպի աշնանային գունեղ խաղային միջավայր: Ծնողի մուտքն արգելվում է:

  • 9։00-ին երկու դաստիարակները խմբում սկսում են արտակարգ ռեժիմով գործող 2-5տարեկանների աշխատակարգով աշխատել՝ պահելով անվտանգության կանոնները։Սաների անվտանգության պատասխանատուն դաստիարակն է:
  • Դաստիրակները ապահովում են զարգացնող անվտանգ միջավայր, միջոցներ:
  • Սանն ինքնուրույն զգեստափոխվում է միջանցքում, ախտահանում ձեռքերը և գնում խմբասենյակ։
  • Ծնողի մուտքն արգելվում է, բակից դաստիարակներից մեկը ընդունում է սանին և ուղեկցում։
  • Արգելվում է տնից խաղալիքով կամ այլ իրերով ներս մտնելը։
  • Քնի ժամին ախտահանվում է հարթակը:
  • Արթնանալուց հետո անմիջապես հավաքվում է անկողինը, և ամեն օր ծնողը տանում է լվանալու։
  • Խոհարարը պահպանում է հիգիենայի կանոնները ՝ ձեռնոց, դիմակ, հաճախակի կատարում է ձեռքերի և կաթսաների ախտահանում։
  • Խոհանոցից սնունդը տեղափոխվում է հերմետիկ փակ տարաներով։
  • Սանհանգույցը ախտահանվում է յուրաքանչյուր սանի օգտվելուց հետո, իսկ սանհանգույց մտնում են հերթով, չեն մոռանում լվանալ և ախտահանել ձեռքերը։
  • Դաստիարակը խմբասենյակը հաճախակի օդափոխում է և կազմակերպում սաների զբոսանքը։
  • Խնամքի պարագաները պահվում են ախտահանող հեղուկի մեջ։

Սանի ճանապարհում

  • Ծնողը սպասում է բակում՝ պահպանելով 1.5 մետր հեռավորություն, դաստիարակը ջերմաչափում է սանին գրանցում և ճանապարհում։ Իսկ եթե բակում են, ծնողները չեն մոտենում, պահպանում են անհրաժեշտ հեռավորությունը, սանին դեպի ծնողն ուղեկցում է դաստիարակը։
  • Օրվա աշխատանքային ռեժիմում պիտի ներառել հիգիենայի կանոնները և «Ես կարողանում եմ» նախագիծը։
  • Դաստիարակի բլոգում հրապարակվում են կազմակերպման կարգը և ջերմաչափման մատյանի հղումը։
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…: Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
    • 10:00-10:30Նախաճաշ
    • 11:00-12:00— Աշնանային պարտեզ
    • 12:30-13:00Ճաշ
    • 15:30-16:00- Հետճաշիկ:
    • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
    • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
    • 15:00-16:00— Ազատ գործունեություն, տուն ճանապարհել:
Նոյեմբերի օրացույց 
Հոկտեմբերի 19 -ից նոյեմբերի 6`«Բարի լո՜ւյս, Ագարակ+ Լավաշթխիկ» ուսումնական նախագիծ:
Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3`«Թթուդրիկի ծես»:
Հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 6` «Խնկոյանական օրեր»:
Նոյեմբերի 2-6` «Ռոդարիական օրեր»: Նոյեմբերի 9-16՝ Նախագծային ուսուցման ստուգատես,
Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը: 
Երկուշաբթի 09.11
Դեռ հոկտեմբեր ամսվա վերջին շաբաթը սաների և սիրելի մայրիկների հետ իրականացրեցինք «Թթուդիիկի ծես» նախագիծը, և արդեն ժամանակն է, որ համտեսենք, տեսնենք թթվե՞լ է։ Երեքշաբթի 10.11
Սեբաստացու տոնին ընդառաջ, մեր պատրաստած համեղ թթուն, խաղողի գինին և մուրաբան տարրայի մեջ գեղեցիկ կձևավորենք և «Գեղարվեստը նախակրթարանում» ցուցահանդես-վաճառք-փառատոնի ժամանակ կվաճառենք, որի ողջ հասույթն էլ կտրամադրվի Համահայկական հիմնադրամին: Չորեքշաբթի 11.11
Պատրաստում ենք արքայանարջի չիր։

Հինգշաբթի 12.11
  • «Իմ սեբաստացի ընտանիքը», պատմում են 2-4տարեկանները և սեբաստացի ծնողները:
  • Էլ ի՞նչ աշուն առանց աշնանային մրգերի, երգի ու գովերգի, նշելու ենք՝ Ոսկե աշունը։
ՈՒրբաթ 13.11 
  • Գինու պատրաստման աշխատանքները դեռ չեն ավարտվել, դեռ պետք է քամենք, առանձնացնենք արդեն ավելորդ մասերից հյութը և շշալցնենք։

Շաբաթվա երգեր՝
Արև, արև, ե՚կ, ե՚կ
Գունդ անեմ
«Փայտե ձիուկ»
Ջաղացը մանի, մանի
«Հինգ էծ ունեմ»
«Զմփկկ-զմփիկ»
Շաբաթվա բանաստեղծությունՂ. Աղայան՝ «Հովվի անկողինը»
Սարի լանջն է մահճակալ,
Չեչոտ քարը գլխակալ. 
Մի հին կարպետ ուսերին,
— Այս է հովվի անկողին:
Երբ անձերվ է կաթկտում,
Եվ կարպետը՝ թըխկթըխկում,
Հովիվն անուշ քնի մեջ
Քաղցր երազ է տեսնում,
Եվ խնդում, ծիծաղում.
ՈՒխա՜յ, ուխա՜ջ, սիրու՛ն հովիվ,
Քունդ անու՜շ…
Շաբաթվա հեքիաթ՝
Ջանի Ռոդարի՝ «Շոկոլադե ճանապարհը»։
Ճվիկներ Խնոցիկներ (խնոցու խաղեր)
Երեխաները կանգնում են իրար դիմաց, ձեռնաթաթերը բաց հպում են իրար, խնոցու նման տանում-բերում են ու արտասանում. – Խնոցին  հա  հարեմ: Շալակեմ`սար  հանեմ: – Խնոցին  հա hարեմ, Շալակեմ` գետն անցնեմ: – Խնոցին հա  հարեմ: Շալակեմ` դաշտ  տանեմ: – Խնոցին հա  հարեմ, Կաթ ու մածուն կերցնեմ: Խնոցի, հարոցի        Թանը  հանի`քամեցի, Համով չորթան շինեցի, Եղով  ապուր  եփեցի, Պետոն  ուզեց` տվեցի   ԿԱՄ~ Չտվեցի, գլխին դմփեցի: Խնոցի, խնոցի, Գցեցի  ու բռնեցի, Տարա – բերի` զարկեցի, Հրեցի, չխչփեցի, Հարեցի, հա, հարեցի, Դեղին կարագ  հանեցի:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s