Խմբագրված է ծնողի կողմից
Ողջույն, ես Անուշ Եղիազարյանն եմ։
Ուզում եմ ձեզ հետ կիսվել մամայկական ամենադժվար ընտրություններից մեկով. ինչ մանկապարտեզ ընտրել բալիկի համար։
Վստահ եմ շատերին է ծանոթ այն շրջանը,երբ բալիկը արդեն երկու տարեկան է, և սկսում ենք ակտիվ փնտրտուքները , որպեսզի ընտրենք լավագույնը մեր բալիկների համար։
«Մխիթար սեբաստացի» կրթահամալիրը բացահայտում էր նույն դպրոցի « Հարավային» մասնաճյուղի դաստիարակչուհու կողմից,որը միաժամանակ իմ հարևանուհին է։ Նկատել էի’ որքան հետաքրքիր էր բակի երեխաների հետ շփվում, խաղեր կազմակերպում։ Միաժամանակ և’ խիստ էր և’ ջերմ։ Հասկացա, որ բալիկիս լիովին կարող եմ վստահել նրան և կրթահամալիրին։
Մեծ կարևորություն եմ տվել նաև այն հանգամանքին, որ պարտեզը երեխաների մեջ ,դեռ մանկուց, ուսուցանում է ազգային մաքրամաքուր երգը, խաղիկներն ու տաղիկները, սովորեցնում է ավանդական ծեսերն ու նպաստում դրանց պահպանմանը։ Թերևս ,սրանք են այն կարևորագույն կետերը,որոնցով ուղեկցվել եմ ընտրության հարցում։
Շնորհակալություն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին իր ուրույն տեսակի համար։