30.11-04.11.12.2020 աշխատանքային նախագիծ

Ձմեռային պարտեզ
Աշոտ Բլեյանի սուրհանդակ
Դպրոցի ատամհատիկի բաց արվեստանոց
Ճաշացանկ

Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է, կրում է դիմակ, որը 3 ժամը մեկ պիտի փոխվի, ախտահանվում է, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Մուտքի մոտ տեղադրված ենախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ` ցողող տարայով։ Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլմատյանում: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։ Դաստիարակներից մեկը, պահպանելով հեռավորությունը, սկսում է ջերմաչափել, ստուգել, ախտահանել և ուղեկցում դեպի աշնանային գունեղ խաղային միջավայր: Ծնողի մուտքն արգելվում է:

  •  
  • 9։00-ին երկու դաստիարակները խմբում սկսում են արտակարգ ռեժիմով գործող 2-5տարեկանների աշխատակարգով աշխատել՝ պահելով անվտանգության կանոնները։Սաների անվտանգության պատասխանատուն դաստիարակն է:
  • Դաստիրակները ապահովում են զարգացնող անվտանգ միջավայր, միջոցներ:
  • Սանն ինքնուրույն զգեստափոխվում է միջանցքում, ախտահանում ձեռքերը և գնում խմբասենյակ։
  • Ծնողի մուտքն արգելվում է, բակից դաստիարակներից մեկը ընդունում է սանին և ուղեկցում։
  • Արգելվում է տնից խաղալիքով կամ այլ իրերով ներս մտնելը։
  • Քնի ժամին ախտահանվում է հարթակը:
  • Արթնանալուց հետո անմիջապես հավաքվում է անկողինը, և ամեն օր ծնողը տանում է լվանալու։
  • Խոհարարը պահպանում է հիգիենայի կանոնները ՝ ձեռնոց, դիմակ, հաճախակի կատարում է ձեռքերի և կաթսաների ախտահանում։
  • Խոհանոցից սնունդը տեղափոխվում է հերմետիկ փակ տարաներով։
  • Սանհանգույցը ախտահանվում է յուրաքանչյուր սանի օգտվելուց հետո, իսկ սանհանգույց մտնում են հերթով, չեն մոռանում լվանալ և ախտահանել ձեռքերը։
  • Դաստիարակը խմբասենյակը հաճախակի օդափոխում է և կազմակերպում սաների զբոսանքը։
  • Խնամքի պարագաները պահվում են ախտահանող հեղուկի մեջ։

Սանի ճանապարհում

  • Ծնողը սպասում է բակում՝ պահպանելով 1.5 մետր հեռավորություն, դաստիարակը ջերմաչափում է սանին գրանցում և ճանապարհում։ Իսկ եթե բակում են, ծնողները չեն մոտենում, պահպանում են անհրաժեշտ հեռավորությունը, սանին դեպի ծնողն ուղեկցում է դաստիարակը։
  • Օրվա աշխատանքային ռեժիմում պիտի ներառել հիգիենայի կանոնները և «Ես կարողանում եմ» նախագիծը։
  • Դաստիարակի բլոգում հրապարակվում են կազմակերպման կարգը և ջերմաչափման մատյանի հղումը։
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…: Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
    • 10:00-10:30Նախաճաշ
    • 11:00-12:00— Աշնանային պարտեզ
    • 12:30-13:00Ճաշ
    • 15:30-16:00- Հետճաշիկ:
    • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
    • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
    • 15:00-16:00— Ազատ գործունեություն, տուն ճանապարհել:
  • Երկուշաբթի 30.11

Կավագործություն- սաները կավից կպատրաստեն ատամիկներ։
Երկուշաբթի 07.12
Պատրաստելու ենք ամանորյա  օրացույց։
Երեքշաբթի 08.12
Պատրաստելու ենք տոնածառի համար գունավոր խաղալիքներ։
Չորեքշաբթի

  • Ասիկ-խաղիկներ ռադիոձայնագրություն
  • Ատամհատիկի ծես

Հինգշաբթի
Ամանորյա երգերի ուսուցում
ՈՒրբաթ
Ազգային խաղ՝ Խաշիլ ճաշ։

Առաջին ձյունը
– Վա՜յ, մայրիկ ջան, տե՛ս՝
Բակն ու դուռը լի
Ինչքա՜ն սպիտակ
Թիթեռ է գալիս…
Այսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ։
– Չէ, ի՛մ անուշիկ,
Թիթեռներ չեն էդ,
Թիթեռներն անցան
Ծաղիկների հետ։
Էդ ձյունն է գալիս,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի։
Հովհաննես Թումանյան

ԱՏԱՄ ՓՈԽԱԾ
Ղ.Աղայան
Ատամ, ատամ,
Իմ կաթնատամ,
Գնա՜ս բարով
Հարյուր տարով…
Իսկ դու արի՛,
Գալըդ բարի՜,
Իմ նո՛ր ատամ.
Ես քեզ կըտամ
Հարյուր տարի
Հազար բարի
— Էլ ղավուրմա՜,
Էլ բաստուրմա՜,
Չամչով փլա՜վ,
Հնդու խուրմա,
Տանձ ու խնձոր
Մի՜շտ, ամեն օ՜ր Փըստա՜,
բադա՜մ, Էլ ո՜ր մեկի
ԱՆունը տամ,
Ոսկի՜ ատամ…

ԱՌԱՋԻՆ ՁՅՈՒՆԸ
Հ․Թումանյան
-Վա՜յ մայրի՜կ ջան, տե՜ս,
Բակն ու դուռը լի
Ինչքան սպիտակ
Թիթեռ է գալի…
Էսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ:
-Չէ՛, իմ անուշիկ,
Թիթեռներ չեն էտ.
Թիթեռներն անցան
Ծաղիկների հետ:
Էտ ձյուն է գալի,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի:

Խաշիլ ճաշ
Երեխաները 10 և ավելի հոգով կիսաշրջան են կազմում, որոնցից առաջինը մայր է կոչվում:
Մեկը թռչուն է դառնում, նստում կիսաշրջանի մեջտեղը, հող կամ ավազ է լցնում դիմացը դրված ամանի մեջ: Կիսաշրջանը մոր առաջնորդությամբ պտտվում է նրա շուրջը:
Մայրը թռչունին հարցնում է
_Ա~յ թռչուն, էդ ի՞նչ ես եփում: _Խաշիլ-փափա,
_ պատասխանում է թռչունը:
_Ում համար:
_Իմ ճտերի:
_Կտա՞ս իմ ճտերին:
_Չեմ տա, ինչո՞ւ տամ, թե քաջ են, թող իրենք վերցնեն: Այս խոսքի վրա մայրը կամ ճտերից մեկը աշխատում է թռչնին հրել և անպայման վայր գցել, ամանը փախցնել: Հաջողվելու դեպքում հրողն ու թռչունը դերերը փոխում են, իսկ եթե ոչ` շարունակում են խաղալ այնքան ժամանակ, մինչև որ հաջողում են:

Միասնական խաղ-թռնոցիներ.
Թռի, թռի, թիթեռնիկ,
Եկեղեցու ծիծեռնիկ,
Խաչ պատուհան կուտ քաղե,
Ավազանի ջուր խմե:
Միասնական խաղ-թռնոցի.
Ճիվու, ճիվու, ճնճղիկ,
Թռավ, գնաց առվի եզրիկ,
Կերավ կուտիկ,
Խմեց ջրիկ,
Թռավ մտավ
Աստղիկի ծոցիկ:
Միասնական խաղ-թռնոցի
Տո՜տ, տո՜տ, տո՜տ արա,
Տոտիկներդ փոխ արա,
Կանաչ խոտիկ փոխ արա:
Շաբաթվա երգեր՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s